Լճե, ավան Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Լճեի գավառակում[1]։ Գտնվում էր Դիարբեքիր քաղաքից 30-35 կմ հյուսիս-արևելք, Շիռո լեռան ամֆիթատրոնաձև լանջին։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։

Ավան
Լճե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԼճեի գավառակ
Այլ անվանումներԼեգարդա, Իլիջա, Իլիջե, Լըճե, Լըճը, Լըջե, Լիճ, Լիճե, Լիջա, Լիջե, Լջե
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն26 163 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Լճե (Աշխարհ)##
Լճե (Աշխարհ)

Կլիման առողջարար է։

Աշխարհագրություն

խմբագրել

Ավանում ջուրն առատ է։ Կան սառնորակ աղբյուրներ։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ավանն ուներ 10 000 հայ, քուրդ և հույն բնակիչ։ Ավանի հարավում բնակվող հայերը գաղթել էին Դիարբեքիրից ու Բալուից։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործությունն ու արհեստներն էին։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Լճեն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված էր 1262 թվականին։ Գյուղի մոտ էին գտնվում նաև Ախթա կամ Մակաբայեցվոց և Արբառուց կիսավեր վանքերը։

Կրթություն

խմբագրել

Ավանն ուներ հայկական վարժարան, որը գործում էր մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը։ Վարժարանն ուներ 200 աշակերտ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դիարբեքիրի նահանգ, Լըջե գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 593

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 595