Լճային խխունջ
Լճային խխունջ
Լճային խխունջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Ենթատիպ Conchifera
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Վերնակարգ Hygrophila
Ընտանիք Աքրոլոքսիդներ (Acroloxidae)
Ցեղ Acroloxus
Տեսակ Լճային խխունջ (A. lacustris)
Միջազգային անվանում
Acroloxus lacustris
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Լճային խխունջ (լատին․՝ Acroloxus lacustris), աքրոլոքսիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Գլխարկանման խեցին առանց պարույրագծի է։ Մինչև 8 մմ երկարությամբ խեցին երկու անգամ մեծ է իր լայնությունից և երեք անգամ` բարձրությունից։ Գագաթը գտնվում է խեցու ձախ կողմում[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արևմտյան Սիբիրում, Ալթայում, Միջին Ասիայում, Եվրոպայում, Հյուսիսային Իրանում և Հայաստանում (Սևանա լիճ՝ Սևան քաղաք)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է լճերում, լճակներում և հարթավայրային գետերի ափամերձ մասերում։ Հանդիպում է բույսերի ջրասույզ ցողունների և տերևների վրա։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Կենդանին, որը Հայաստանում անհետացած է և վերջին անգամ հավաքվել է 1929 թվականին, բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Կենդանու համար վտանգ է հանդիսանում Սևանա լճի մակարդակի իջեցումը[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճային խխունջ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճային խխունջ» հոդվածին։