Լի Վենլյան

չինացի բժիշկ (1986-2020)

Լի Վենլյան ( չինարեն՝ 李文亮 հոկտեմբերի 12, 1986(1986-10-12)[1], Beizhen, Jinzhou, Լյաոնին, Չինաստան - փետրվարի 7, 2020(2020-02-07)[2], Ուհան, Չինաստան[2]), չինացի բժիշկ՝ ակնաբույժ, աշխատել է Ուհանի կենտրոնական հիվանդանոցում։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր համաճարակի բռնկման մասին[6][7]։ Հունվարի 3-ին նրան ոստիկանություն են կանչել և զգուշացրել, որ համացանցում կեղծ տեղեկություններ չտարածի։ Լի Վենլյանը մահացել է կորոնավիրուսի վարակից 2020 թվականի փետրվարի 7-ին[8][9]։

Լի Վենլյան
չինարեն՝ Li Wenliang
Ծնվել էհոկտեմբերի 12, 1986(1986-10-12)[1]
ԾննդավայրBeizhen, Jinzhou, Լյաոնին, Չինաստան
Մահացել էփետրվարի 7, 2020(2020-02-07)[2] (33 տարեկան)
Մահվան վայրՈւհան, Չինաստան[2]
Մահվան պատճառԿորոնավիրուսային վարակ COVID-19[3]
Քաղաքացիություն Չինաստան[4]
ԿրթությունWuhan University School of Medicine? (2011)
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրCentral Hospital of Wuhan?
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն[5]
ԱմուսինFu Xuejie?
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

 
Ուհանի ոստիկանության բաժնի կողմից տրված նախազգուշացման նամակը, որով Լիին հրամայում են դադարեցնել «լուրերը տարածելը» SARS-ի մասին, որը ստորագրվել է Լիի և երկու սպաների կողմից: Լին այն վերբեռնել էր իր Sina Weibo հաշվում:

Լի Վենլյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 12-ին[10] Բեյշենում, Լիաոնինգ, Չինաստան[11]։ 2004 թվականից սկսած, նա Ուհանի համալսարանում յոթ տարի սովորել է կլինիկական բժշկություն և ստացել է բժշկության մագիստրոսի կոչում։ Ավարտելուց հետո նա երեք տարի աշխատել է Սյամին, Ֆուդզյանում։ Ուհան է վերադարձել 2014 թվականին և Ուանի կենտրոնական հիվանդանոցում աշխատել է որպես ակնաբույժ[6]։

2019 թվականի դեկտեմբերի 30-ին Լին իր հիվանդներից մեկի հիվանդության եզրակացության մեջ տեսել է SARS կորոնավիրուսային թեստի դրական արդյունք։ Ժամը 17։43-ին նա իր բժշկական դպրոցի դասընկերների WeChat խմբում գրել է․ «Ուհանի ծովամթերքների շուկայում SARS-ի յոթ հաստատված դեպք է եղել», նաև կցել է զեկույցը և հիվանդի համակարգչային տոմոգրաֆիայի սքան արդյունքը։ Ժամը 18։42-ին նա ավելացրել է. «Վերջին նորությունները հաստատվել են, որ դրանք կորոնավիրուսային ինֆեկցիաներ են»։ Նա հաղորդագրության մեջ նաև բացատրել է, թե որն է կորոնավիրուսը[6]։

Լիի WeChat-ում գրածի էկրանակադրերը հայտնվել են համացանցում, ինչից հետո հիվանդանոցի ղեկավարությունը նրան զրույցի են հրավիրել, իսկ 2020 թվականի հունվարի 3-ին Ուհանի ոստիկանության բաժնի աշխատակիցները նրան հրավիրել են քաղաքի հասարակական անվտանգության բյուրո և նրան ստիպել են ստորագրել նախազգուշացման նամակը, որով Լիին հրամայում էին դադարեցնել «լուրերը տարածելը» SARS-ի մասին և հորդորել են խոստանալ այլևս չանել դա[6]։

Արձագանք խմբագրել

Քանի որ Լի Վենլյանը համարվում էր Ուհանի ոստիկանության կողմից նախազգուշացված ութ «լուրեր տարածողներից» մեկը, ապա նա գտնվել է Չինաստանի հասարակության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Այնուամենայնիվ, ըստ որոշ լրատվամիջոցների, Ուհանի ոստիկանությունը հունվարի 1-ին կանչել է ութ «լուրեր տարածողների», իսկ Ուուհանի Կենտրոնական հիվանդանոցի բժիշկներ Լին և Սի Լինկան նախազգուշացվել են հունվարի 3-ին, ինչը նշանակում է, որ այդ երկու անձինք կարող են չլինել ութ «լուրեր տարածողներից» որևէ մեկը։ Ավելի ուշ Լին ասել է, որ ինքը չգիտի, թե ինքը «լուրեր տարածողներից» մե՞կն է արդյոք, բայց գիտեր այն, որ իրենով հպարտացել են, քանի որ ինքը ճշմարտությունն էր ասել[12]։

Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանը ավելի ուշ հայտարարել է, որ Ուհանի ութ քաղաքացիները չպետք է պատժվեն, քանի որ նրանց ասածը ամբողջովին կեղծ չէ։ «Հաջողություն կլիներ, եթե հասարակությունը հավատար «տարածվող լուրերին» և սկսեր դիմակներ կրել, սանիտարական միջոցներ կիրառել, և խուսափել վայրի կենդանիների շուկայից», - ասված է փետրվարի 4-ին կայացած բարձրագույն դատարանի սոցիալական լրատվամիջոցների հաշվետվության մեջ[13]։

Լին ասել է, որ ինքը անհանգստացել է, որ հիվանդանոցը պատժելու է իրեն «լուրեր տարածելու համար», բայց թեթևություն է զգացել, երբ բարձրագույն դատարանը հրապարակավ քննադատել է ոստիկանությանը։

  Կարծում եմ, որ առողջ հասարակության մեջ պետք է լինի մեկից ավելի ձայն[13]։
- Լի Վենլյան
 

Հիվանդություն և մահ խմբագրել

Հունվարի 8-ին՝ հիվանդանոցում վարակակիր հիվանդի հետ շփվելով, Լին վարակվել է կորոնավիրուսով[14]։ Հիվանդը տառապել է սուր գլաուկոմայից և նրա մոտ տենդ է սկսել։ Լին կասկածել է, որ հիվանդը կարող է ունենալ կորոնավիրուսային վարակ[15]։ Հունվարի 10-ին բարձրացել է Լիի ջերմություն և հազ է սկսել, վիճակը շուտով ծանրացել է[14]։ Բժշկական փորձագետ Դոկտոր Չենբոն, որը Չզեցյանից գործուղվել էր Ուհան, ԶԼՄ-ներին ասել է, որ չնայած երիտասարդ հիվանդների մեծամասնությունը հակված չէ հիվանդության ծանր զարգացման, բայց գլաուկոմայով հիվանդը, որի հետ հունվարի 8-ին շփվել էր Լին, Ուհանի վիրուսային բարձր ծանրաբեռնվածությամբ ծովամթերքների շուկայի պահեստում էր աշխատել, ինչը կարող էր ավելի խորացնել Լիի վարակը[16]։

Հունվարի 12-ին նրան ընդունել են Ուհանի Հոուհու հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք[17], որտեղից նրան կարանտին են տեղափոխել են և սկսել են բուժել[14]։ Նոր կորոնավիրուսը ախտորոշող թեստերի պակասի պատճառով վարակի վերջնական հաստատվել է փետրվարի 1-ին[18]։ Նրա գործընկերներից շատերը նույնպես վարակվել են վիրուսով։ Մինչ իր հոսպիտալացումը, Լին հաղորդագրություն է տեղադրել համացանցում և խոստացել է վերականգնելուց հետո առաջին գիծ վերադառնալ[19]։

Ըստ Լիի գործընկերոջ, բժշկի վիճակը ծանրացել է փետրվարի 5-ին։ Փետրվարի 6-ին, Լին ընկերոջ հետ հեռախոսով խոսելիս ասել է, որ ինքը դժվարությամբ է շնչում և որ թթվածնի հագեցվածությունը իջել է մինչև 85%։ Ժամը 19։00-ի սահմաններում նրան ուղարկել են շտապօգնության սենյակ[17]։

Չինաստանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Լին մահացել է 33 տարեկան հասակում[20]։ Այնուամենայնիվ, Ուհան կենտրոնական հիվանդանոցը շուտով տարածել է հայտարարություն, որով հերքել են Լիի մահվան լուրը[21]։

Ըստ China Newsweek-ի, նրա սրտի բաբախյունը դադարել է ժամը 21։30-ին[22], բայց հիվանդանոցը հայտարարել է, որ Լին մահացել է 2020 թվականի փետրվարի 7-ի առավոտյան 2։58-ին[8][23]։ Ավելի քան 17 միլիոն մարդ համացանցով ուղիղ հետևել է Լիի վիճակի փոփոխությանը[19]։ Լիին դիակիզել են, նախքան նրա ծնողները կարող էին վերջին անգամ տեսնել նրան[24]։

Ընտանիք խմբագրել

Լին և կինը մեկ երեխա ունեին, բայց կինը երկրորդ երեխայով հղի էր երբ Լին մահացավ[25]։ Երբ Լիի մոտ կորոնավիրուսի վարակի ախտանիշներ ի հայտ եկան, նախքան հունվարի 12-ին հոսպիտալացվելը նա հյուրանում սենյակ պատվիրեց, որ ընտանիքի հետ չշփվի և չվարակի։ Այնուամենայնիվ, նրա ծնողները նույնպես վարակվել էին կորոնավիրուսով[19]։ Նրա հայրը Լի Շուինգն է[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 武汉市公安局武昌分局中南路街派出所训诫书(չին.) — 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 武汉中心医院:李文亮经抢救无效去世(չին.) — 2020.
  3. 新冠肺炎最早示警者之一李文亮医生去世(չին.)经济观察报, 2020.
  4. A Chinese doctor was one of the first to warn about coronavirus. He got detained — and infected. // The Washington Post / S. BuzbeeWashington: Fred Ryan, 2020. — ISSN 0190-8286; 2641-9599
  5. 纪念李文亮:我盼望好了就上一线,不想当逃兵(չին.) // 澎湃新闻(untranslated), 2020.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Tan, Jianxing (2020 թ․ հունվարի 31). «新冠肺炎"吹哨人"李文亮:真相最重要». Caixin. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  7. «武汉肺炎:一个敢于公开疫情的"吹哨人"李文亮». BBC Chinese. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  8. 8,0 8,1 Zhou, Cissy (2020 թ․ փետրվարի 7). «Coronavirus: Whistleblower Dr Li Wenliang confirmed dead of the disease at 34, after hours of chaotic messaging from hospital». South China Morning Post. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  9. «武汉中心医院:李文亮经抢救无效去世» (չինարեն). Sina Corp. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  10. «武汉市公安局武昌分局中南路街派出所训诫书» (չինարեն). Zhongnanlu Street Police Station, Wuchang Division of Wuhan Police Bureau. 2020 թ․ հունվարի 3. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  11. «武汉大学:李文亮校友,一路走好». The Paper. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «讲疫情真话被训诫的武汉医生李文亮:想尽快回到抗疫一线». The Paper. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  13. 13,0 13,1 «Rebuked coronavirus whistleblower vindicated by top Chinese court». Spotlight. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  14. 14,0 14,1 14,2 «被训诫医生李文亮去世». The Beijing News. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  15. «武漢肺炎:最早公開疫情「吹哨人」李文亮去世». BBC Chinese (ավանդական չինարեն). 2020 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  16. 徐婷婷; 王艾冰 (2020 թ․ փետրվարի 7). «年仅35岁的李文亮医生为何重症不治?». 《人民日报》社. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին. {{cite news}}: Text "work 健康时报" ignored (օգնություն)
  17. 17,0 17,1 «新冠肺炎最早示警者之一李文亮医生去世». 经济观察报. 2020 թ․ փետրվարի 6. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  18. «武漢肺炎:最早公開疫情「吹哨人」李文亮去世». BBC News 中文 (ավանդական չինարեն). 2020 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  19. 19,0 19,1 19,2 Deng, Chao; Chin, Josh (2020 թ․ փետրվարի 6). «Chinese Doctor Who Issued Early Warning on Virus Dies». The Wall Street Journal. ISSN 0099-9660. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  20. 何雾. «李文亮于6 February 2020 晚在重症监护室去世». 界面新闻 (չինարեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  21. Austin, Henry (2020 թ․ փետրվարի 6). «Chinese doctor who raised alarm over coronavirus dies from disease, hospital confirms». NBC News. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. 張子傑 (2020 թ․ փետրվարի 6). «【武漢肺炎】敢言醫生李文亮傳死訊 院方稱仍搶救中». HK01 (Chinese (Hong Kong)). Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  23. «Chinese doctor who sounded Wuhan virus alarm is critically ill, hospital says, after state media reported he had died». CNN. 2020 թ․ փետրվարի 6. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  24. Baker, Sinéad (2020 թ․ փետրվարի 7). «Chinese citizens are furious at the death of the whistleblower doctor censored for talking about the coronavirus. His mother said she couldn't even say goodbye». Business Insider. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  25. Buckley, Chris (2020 թ․ փետրվարի 6). «Chinese Doctor, Silenced After Warning of Outbreak, Dies From Coronavirus». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. «Li Wenliang: Coronavirus death of Wuhan doctor sparks anger». BBC News. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Վենլյան» հոդվածին։