Լի Ծինյու (չինարեն՝ 李金羽, փինյին՝ Lǐjīnyǔ, հուլիսի 6, 1977(1977-07-06), Շենյան, Չինաստան), չինացի նախկին ֆուտբոլիստ։

Լի Ծինյու
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ
Երկիր՝ Չինաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 6, 1977(1977-07-06) (46 տարեկան)
Ծննդավայր՝Շենյան, Չինաստան
Ակումբ՝Նանսի ՖԱ, Shandong Taishan F.C.?, Liaoning F.C.?, Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքական և Նանսի ՖԱ
180 սանտիմետր

Կարիերա խմբագրել

1985 թվականի ապրիլին Լի Ծինյուն սկսեց հաճախել Լիաոնին նահանգի մարզական  դպրոցի ֆուտբոլի պատանեկան մարզման դասընթացներին։

1993 թվականին նրան ընգրկեցին Չինաստանի «Ծիենլիպաո» ֆուտբոլի երիտասարդական ակումբ և նա առաջին անգամ մեկնեց Բրազիլիա՝ մասնակցելու մարզական դասընթացներին։ Այս ընթացքում նա 165 խաղում խփել է մոտ 100 գոլ և դարձել «Ծիենլիպաո» ֆուտբոլի երիտասարդական ակումբի գլխավոր ռմբարկուն։ 1996 թվականի մարտին «Ծիենլիպաո» ֆուտբոլի երիտասարդական ակումբի հետ նա երկրորդ անգամ մեկնել է մարզվելու Բրազիլիայում։

1997 թվականի հունվարին նրան ընդգրկեցին Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, ուստի նա շուտով վերադարձավ Չինաստան։ Լի Ծինյուն մասնակցել է նաև 1997 թվականի ֆուտբոլի միջազգային երիտասարդական առաջնությանը։

1997 թվականի դեկտեմբերին նա երրորդ անգամ մեկնեց Բրազիլիա մարզվելու, իսկ 1998 թվականի ապրիլին մարզումներն ավարտելուց հետո վերադարձավ Չինաստան։

1998 թվականին նա սկսեց ներկայացնել Լիաոնինը Ա և Բ լիգաներում։ Սեպտեմբերին նա վարձավճարով խաղացել է ֆրանսիական «Նանսի» ֆուտբոլային ակումբում, սակայն 1999 թվականին դադարեց ներկայացնել «Նանսի» ակումբը և վերադարձավ Լիաոնին։ 2001 թվականին նա դարձավ Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն։

2002 թվականի նոյեմբերի 30-ին ֆոտբոլի Ա լիգայի 30-րդ մրցափուլում «Լիաոնին Պոտաո» ֆուտբոլային ակումբը 3:1 հաշվով հաղթեց «Շանսի Կուոլի» ակումբին։ Խաղի 17-րդ րոպեին Լի Ծինյուն գոլ խփեց։ Սա Լի Ծինյուի 16-րդ գոլն էր 2002թ.-ի մրցաշրջանում։ Ա լիգայի իր 4-րդ տարում նա վերջապես դարձավ լիգայի առաջնության լավագույն ռմբարկուն։

2006 թվականին Լի Ծինյուն 26 գոլ խփեց մրցաշարային լիգայի 26 խաղերում և դարձյալ դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ Չինաստանի մրցաշարային լիգայում նոր ռեկորդ սահմանելով։

Նա  նաև իր խփած գոլերի քանակով  գերազանցեց Հաո Հայտոնին( նախկին ֆուտբոլիստ)՝ հայտնի դառնալով Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

2007 թվականի մայիսի 5-ին «Շանտոն ԼուՆըն»  և «Շանսի Պաորոն» ակումբներիերի միջև կայացած խաղում Լի Ծինյուն խփեց միցաշարային լիգայում իր 97-րդ գոլը՝ գերազանցելով Հաո Հայտոնի մրցաշարային լիգայում խփած 96 ընդհանուր գոլերի քանակին։

2007թ.-ի հունիսի 20-ին «Շանտոն Լունըն» և «Ճըծիան Լուչըն» ակումբների միջև կայացած խաղում Լի Ծինյուն երկու անգամ գոլ խփեց և միցաշարային լիգայում նրա գոլերի ընդհանուր թիվը հասավ 100-ի։

2008 թվականի նոյեմբերի 2-ին «Շանտոն Լունըն» և «Ճան Շածինտը» ակումբների միջև կայացած խաղում Լի Ծինյուն երկու 2 գոլ խփեց, իր 66 գոլով՝ գերազանցելով Սյու Մաո Ճընի 65 գոլը և դարձավ Շանտոն Լունընի պրոֆեսոնալ  լիգայում ամենաշատ գոլեր խփած խաղացողը։

2010 թվականի օգոստոսի 26-ին Չինաստանի սուպերլիգայում «Շանտոն Լունըն» ակումբը Լի Ծինյուի միակ խփած գոլով հաղթեց «Պեյծին Կուան» ակումբին։

2010 թվականի մրցաշրջանի սուպերլիգայում սա Լի Ծինյուի չորրորդ գոլն էր, սուպերլիգաում՝ 73 -րդ գոլը, իսկ ընդհանրապես ֆուտբոլի լիգայում՝ 119- րդ գոլը։ 2011 թվականի հունվարի 4 - ին «Շանտոն Լունըն» ակումբի պաշտոնական կայքում հայտարարվեց Լի Ծինյուի թոշակավորման մասին լուրը։

«Շանտոն Լունըն» ակումբին 2004 թվականին միանալուց հետո Լի Ծինյուն  Չինաստանի սուպերլիգայում 73 գոլ է խփել, Չինաստանի գավաթի մրցումներում՝ 12 գոլ, իսկ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի Չեմպիաների լիգայում՝ 7 գոլ։

Մարզչական կարիերա խմբագրել

2011 թվականին թոշակավորվելուց  հետո Լի Ծինյուն Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի մարզիչ Լի Սիաոփընի հրավերով դարձավ նրա օգնականը՝ մարզելով ակումբի կիսապաշտպաններին[1]։ Սեպտեմբերին Չինաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը դուրս մնաց 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի որակավորման մրցույթից՝ պատմության մեջ առաջին անգամ չմասնակցելով Օլիմպիական խաղերին։ Լի Ծինյուն նույնպես լքեց ակումբը։

2012 թվականի հունվարի 9-ին Լի Ծինյուն դարձավ «Շանտոն Լունըն» ակումբի մրցությունների պատրաստման բաժնի մենեջերի տեղակալ և ակումբի թիմի ղեկավարի տեղակալ[2], սակայն ապրիլին նա այս անգամ նորից լքեց ակումբը[3]։ Մայիսի 2-ին Լի Ծինյուն դարձավ Չինաստանի ֆուտբոլի Ա լիգայի «Շընյան Շընպեյ» ակումբի մարզչի օգնականը[4]։ 2013 թվականի մայիսի 13-ին «Շընյան Շընպեյ» թումում հայտարարեցին, որ Լի Ծինյուն կփոխարինի Լյո Ճըցային՝ դառնալով ակումբի նոր գլխավոր մարզիչը[5]։

2013 թվականի դեկտեմբերին «Լիաոնին  Ճոնծը» ակումբը միացավ «Շընյան Շընպեյ» ակումբին և վերանվանվեց «Շընյան Ճոնծը», իսկ Լի Ծինյուն  մնաց գլխավոր մարզիչի պաշտոնում։

2014 թվականին Շընյան Ճոնծը ակումբում հայտարարեցին նրա աշխատանքը ավարտելու մասին։

2016 թվականի հունվարի 22-ին Լի Ծինյուն դարձավ «Շըծիաճուան»  ֆուտբոլային ակումբի տնօրենի տեղակալը[6]։ Նույն տարում հուլիսի 15-ին «Սիծիաճուան» ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Պետրովի հեռանալուց հետո Լի Ծինյուն փոխարինել է նրան[7]։

Լիգայի ռեկորդ խմբագրել

Վերջին թարմացումը՝ 2010թ․ նոյեմբերի 6

Մրցաշրջան Ակումբ Երկիր Մասնակցություն Գոլ
1998 Լիաոնին ֆուտբոլային ակումբ   Չինաստան ? ?
98/99 Նանսի ֆուտբոլային ակումբ   Ֆրանսիա 6 0
1999 Լիաոնին ֆուտբոլային ակումբ   Չինաստան 13 8
2000 Լիաոնին ֆուտբոլային ակումբ   Չինաստան 24 5
2001 Լիաոնին ֆուտբոլային ակումբ   Չինաստան 22 10
2002 Լիաոնին ֆուտբոլային ակումբ   Չինաստան 27 16
2003 Լիաոնին ֆուտբոլային ակումբ   Չինաստան 14 7
2004 Շանտոն Լունըն ակումբ   Չինաստան 21 13
2005 Շանտոն Լունըն ակումբ   Չինաստան 17 7
2006 Շանտոն Լունըն ակումբ   Չինաստան 26 26
2007 Շանտոն Լունըն ակումբ   Չինաստան 27 15
2008 Շանտոն Լունըն ակումբ   Չինաստան 24 5
2009 Շանտոն Լունըն ակումբ   Չինաստան 22 3
2010 Շանտոն Լունըն ակումբ   Չինաստան 14 4

Ազգային հավաքական խմբագրել

Գոլեր միջազգային մրցաշարերում խմբագրել

  • Միջազգային Ա մակարդակի մրցումներ
Օր Վայր Հակառակորդ Միավոր Մրցում Գոլ
1997թ․ փետրվարի 21 Կուալա Լումպուր Սինգապուր 3-1 Ընկերական հանդիպման Դանհիլի գավաթ 1( 1)
1997թ․ մարտի 2 Կուալա Լումպուր Բոսնիա և Հերցեգովինիա 3-0 Ընկերական հանդիպման Դանհիլի գավաթ 2( 3)
1997թ․ ապրիլի 20 Պեկին Մյանմա 5-0 Ընկերական հանդիպում 1( 4)
1997թ․ հունիսի 1 Պեկին Թուրքմենստան 1-0 Աշխարհի առաջնության ընտրական խաղ 1( 5)
1997թ․ սեպտեմբերի 2 Տալիեն Ղազախստան 3-0 Ընկերական հանդիպում 1( 6)
1998թ․ նոյեմբերի 30 Սուրաթխանի Լիբանան 4-1 Ասիական ֆուտբոլային խաղեր 1( 7)
1998թ․ դեկտեմբերի 8 Բանգկոկ Տաջիկստան 3-1 Ասիական ֆուտբոլային խաղեր 1( 8)
1998թ․ դեկտեմբերի 10 Բագնկոկ Օման 6-1 Ասիական ֆուտբոլային խաղեր 2(10)
1998թ․ դեկտեմբերի 12 Բանգկոկ Իրան 1-2 Ասիական ֆուտբոլային խաղեր 1(11)
1998թ․ դեկտեմբերի 14 Բանգկոկ Թուրքմենստան 3-0 Ասիական ֆուտբոլային խաղեր 2(12)
2001թ․ մայիսի 6 Պնոմպեն Կամբոջա 4-0 Աշխարհի առաջնության ընտրական խաղ 2(15)
2003թ․ օգոստոսի 31 Մայամի Հայիթի 3-4 Ընկերական հանդիպում 1(16)
2004թ․ հուլիսի 3 Չունցին Լիբանան 6-0 Ընկերական հանդիպում 2(18)
2004թ․ հուլիսի 17 Պեկին Բահրեյն 2-2 Ասիական գավաթ 1(19)
2004թ․ սեպտեմբերի 8 Պինանգ Մալայզիա 1-0 Աշխարհի առաջնության ընտրական խաղ 1(20)
2004թ․ նոյեմբերի 17 Կուանճոու Հոնկոնգ 7-0 Աշխարհի առաջնության ընտրական խաղ 2(22)
2005թ․ օգոստոսի 3 Օտա Ճապոնիա 2-2 Արևելյան Ասիայի առաջնություն 1(23)
2006թ․ օգոստոսի 10 Ցինհուանդաո Թաիլանդ 4-0 Ընկերական հանդիպում 1(24)
2007թ․ փետրվարի 7 Սուճոու Ղազախստան 2-1 Ընկերական հանդիպում 1(25)
2007թ․ հոկտեմբերի 21 Ֆոշան Մյանմա 7-0 Աշխարհի առաջնության ընտրական փուլ 1(26)

Մրցանակներ խմբագրել

Լիաոնին խմբագրել

  • 1999թ․ Չինաստանի ֆուտբոլի սուպերգավաթ

Շանտոն Լունըն ակումբ խմբագրել

  • 2006,2008,2010 թթ․ Չինաստանի ֆուտբոլի սուպերլիգայի չեմպիոն
  • 2004,2006 թթ. Չինաստանի ֆուտբոլի ասոցացիայի գավաթի չեմպիոն
  • 2004 թ․ Չինաստանի ֆուտբոլի առաջնության գավաթի չեմպիոն

Անհատական խմբագրել

  • 2002 թ․ Չինաստանի ֆուտբոլի Ա լիգայի «Ոսկե կոշիկ» մրցանակ
  • 2006, 2007 թթ․ Չինաստանի ֆոտբոլի սուպերլիգայի «Ոսկե կոշիկ» մրցանակ
  • 2002 թ․ Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիայի գավաթի լավագույն ռմբարկու
  • 2009 թ․ IFFHS Տարվա ամենահայտնի խաղացող, 2-րդը Ասիայում[8][9]

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականի հունվարին Լի Ծինյուն «Սունին» ֆուտբոլային ակումբում զբաղեցրեց տնօրենի տեղակալի պաշտոնը։

2018 թվականի դեկտեմբերի 22-ին Լի Ծինյուն և Պի Վընցինը ամուսնացան Շենյան քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «李金羽加盟女足教练组 欲助球队提升进攻能力». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  2. «中超射手王挂职鲁能 大羽:现在看和学是最重要». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  3. «李金羽正式从山东鲁能辞职 出国留学将来执教一线队». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  4. «沈北教练组人事大变动 李金羽任助教阿里汉下课». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  5. «沈北官方宣布李金羽担任主教练 刘志才自动离职». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  6. «永昌官宣李金羽加盟 出任常务副总及兼技术总监». 新浪体育. 2016 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  7. «李金羽暂掌永昌帅印». 华龙网. 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  8. «The most popular footballers for the 6 continents». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  9. «The World's Most Popular Footballer Amongst Currently Active Players in 2009». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ծինյու» հոդվածին։