Լի Դա Չժաո
Լի Դա-Չժաո (հոկտեմբերի 29, 1889, Laoting County, Yongping Fu - ապրիլի 28, 1927[1][2], Պեկին, Beiyang Government), մարքսիզմի առաջին պրոպագանդիստը Չինաստանում, Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) հիմնադիրներից[3]։ 1907—13-ին սովորել է Բեյյանի քաղիրավագիտական դպրոցում, 1913—16-ին՝ Տոկիոյի Վասեդա համալսարանում։ 1918-ից եղել է Պեկինի համալսարանի գրադարանի վարիչ, միաժամանակ՝ դասախոս, տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր[4]։ Ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը (1917) Ռուսաստանում, որի ազդեցության տակ էլ դարձել է մարքսիստ։ 1918—20-ին ակտիվ աշխատանքներ է տարել երկրում ուսանողական-դեմոկրատա֊կան կազմակերպություններ, մարքսիզմը ուսումնասիրողների ընկերություններ և կոմունիստական խմբեր հիմնելու ուղղությամբ։ Եղել է ՉԿԿ հյուսիս-չինական կազմակերպության ղեկավար։ ՉԿԿ II համագումարում (1922) ընտրվել է ԿԿ-ի անդամ։ Գլխավորել է ՉԿԿ պատվիրակությունը Կոմինտերնի V կոնգրեսում (1924, Մոսկվա)։ 1927-ին ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել։
Լի Դա Չժաո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1889 |
Ծննդավայր | Laoting County, Yongping Fu |
Մահացել է | ապրիլի 28, 1927[1][2] (37 տարեկան) |
Մահվան վայր | Պեկին, Beiyang Government |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վասադա համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրադարանավար |
Աշխատավայր | Պեկինի համալսարան |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Li Baohua? |
![]() |
ԳրականությունԽմբագրել
- Китайская философия: Энциклопедический словарь. — М., 1994. — С. 172—173. — ISBN 5-244-00757-2
- Белоусов С. Р. Рыцарь китайской революции. — М., 1988.
- Кривцов В. А., Краснова В. А. Ли Дачжао: от революционного демократизма к марксизму-ленинизму. — М., 1978.
- Maurice Meisner. Li Ta-Chao and the Origins of Chinese Marxism. Cambridge:Harvard University Press, 1967.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: OUP, 2000. — P. 518. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ | titul = Li Dazhao | Chinese communist | url = https://www.britannica.com/biography/Li-Dazhao | periodikum = Encyclopedia Britannica | datum přístupu = 2019-04-08 | jazyk = en }}
- ↑ | příjmení = | jméno = | titul = 李大钊 | url = https://baike.baidu.com/item/%E6%9D%8E%E5%A4%A7%E9%92%8A/115618?fr=aladdin- | vydavatel = | místo = | datum vydání = | datum přístupu = 2019-04-08 }}
Արտաքին հղումներԽմբագրել
- Լի Դա Չժաոն և մարքսիզմի ճակատագիրը Չինաստանում Archived 2016-03-04 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 612)։ |