Լի Գի Յոն(կորեերեն՝ 이기영, մայիսի 6, 1896(1896-05-06)[1], Ասան (քաղաք), Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա - օգոստոսի 9, 1984(1984-08-09)[1], Փհենյան, ԿԺԴՀ), հյուսիսկորեացի գրող, պետական և հասարակական գործիչ։

Լի Գի Յոն
Ծնվել էմայիսի 6, 1896(1896-05-06)[1]
ԾննդավայրԱսան (քաղաք), Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա
Վախճանվել էօգոստոսի 9, 1984(1984-08-09)[1] (88 տարեկան)
Վախճանի վայրՓհենյան, ԿԺԴՀ
ԳերեզմանPatriotic Martyrs' Cemetery[2]
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԿԺԴՀ
ԱնդամակցությունKorean Artists’ Proletarian Federation?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԶավակներRi Pyong?[3] և Ri Jong-hyok?[4]

Կենսագրություն

խմբագրել

Լի Գի Յոնը մեծացել է աղքատ ընտանիքում։ Աշխատել է որպես ուսուցիչ։ 1922-1923 թվականներին ապրել և սովորել է Ճապոնիայում։ Կորեայի պրոլետարական արվեստի ֆեդերացիայի կազմակերպիչներից մեկն է և բազմիցս բազմիցս ենթարկվել է հետապնդումների։ 1924 թվականին առաջին անգամ իր ստեղծագործությունները հրատարակել Է «Չոսոն չիգվան» գրական հանդեսում։ Վաղ շրջանի պատմություններում («Հասարակ գյուղ», 1925) հանդես է եկել որպես կորեական գյուղացիության կենցաղագիր։ 1950 թվականից եղել է Համաշխարհային խաղաղության խորհրդի անդամ։ 1946-ից՝ Կորեա-խորհրդային բարեկամության միության նախագահ։ Պարգևատրվել է Խորհրդային Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Նրա ստեղծագործության վրա ազդեցություն են ունեցել ռուս գրողներ Պուշկինը, Գոգոլը, Տուրգենևը, Լև Տոլստոյը, Ա.Պ. Չեխովը և հատկապես Մաքսիմ Գորկին[5]։ «Գորկին իմ ուսուցիչն է և առաջնորդը», — ասել Է Լի Գի Յոնը խորհրդային ընկերների հետ հանդիպման ժամանակ։ Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ի ազդեցության տակ է գրվել Լի Գի Յոնի «Մարդկության աշխատանքը» վեպը («Ինգան Սուփ» 1936)։ Ինչպես լամանչի իդալգոն խելագարվել է ասպետական վեպերի ազդեցության տակ, այնպես էլ կորեացի գրող Հեն Հոի հերոսը՝ հարուստ ծնողների որդին, հիվանդացել է այն հիվանդությամբ, որը նրա հարազատները կոչել են «թեհաքփեն»՝ համալսարանում ստացած հիվանդություն»[6] : Հեն Հո-ն խենթացել է աշխատանքի միջոցով բարոյական ինքնակատարելագործման գաղափարով, նրան չի բավարարում ապահովված գոյությունը, որը նրան տալիս է իր հոր հարստությունը։ Որպես «Սանչո Պանսա» հանդես է գալիս երիտասարդ գյուղացի Չհոն Սիկը։ Վեպում կա մի զուգորդություն «ճակատամարտեր հողմացների դեմ»՝ գլխավոր հերոսի պայքարը ոջիլների դեմ։ Լի Գի Յոնը բավարարված չէր վեպով՝ կարծելով, որ նրա մոտ չի ստացվել. «ստիպել իր երգիծանքը ծառայել բարձր գաղափարի արտահայտմանը, դրական իդեալի բացահայտմանը»[5]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Հարազատ կողմը» վեպ (1934)։ Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, էստոներեն, հայերեն և այլ լեզուներով
  • «Նով» վեպ (1939)
  • «Երկիր» վեպ (1945) առաջին մասն է։ (1960)-երկրորդ մասը։ Վեպի վրա ազդեցություն է ունեցել Մ.Ա. Շոլոխովի ստեղծագործությունը[7]
  • «Թումանգան Գետը» վեպ (1954-64)
  • Լի Գի Յոն. «Երկիր»[8]
  • Լի Գի Յոն. «Երկիր» վեպ
  • Լի Գի Յոն. «Երկիր» վեպ
  • Լի Գի Յոն. «Հարազատ կողմը» վեպ
  • Լի Գի Յոն. «Մեկ կնոջ ճակատագիր» պատմվածք
  • Լի Գի Յոն. «Կորեական ժողովրդի չենլիմա» ակնարկ[9][10][11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. http://www.cybernk.net/infoText/InfoHumanDetail.aspx?&mc=EJ0702&hid=EH010300011429
  3. https://books.google.com/books?id=wkyWDwAAQBAJ&pg=PA99
  4. http://world.kbs.co.kr/english/event/nkorea_nuclear/people/who_detail_51.htm
  5. 5,0 5,1 "Lee Giyeong" LTI Korea Datasheet available at LTI Korea Library or online at: http://klti.or.kr/ke_04_03_011.do# Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
  6. Lee, Kyung-ho (1996). «Yi Ki-young». Who's Who in Korean Literature. Seoul: Hollym. էջեր 499–501. ISBN 1-56591-066-4.
  7. Культура Кореи во второй половине XX в. Игорь Толстокулаков. www.all-korea.ru(չաշխատող հղում)
  8. Gabroussenko, Tatiana (2013 թ․ սեպտեմբերի 27). «Benoit Symposium: Writers in the DPRK: The Invisible Stars». Sino-NK. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  9. Ivanov, Viktorina Ivanovna (b. 1929) A creative way to Lee Ki-Yong. 1960.
  10. Ivanov, Viktorina Ivanovna The life and work of Lee Ki-Yong. 1962.
  11. Ivanov, Viktorina Ivanovna New Fiction of Korea. Nauka. 1987

Արտաքին հղումներ

խմբագրել