Լի Բրեքեթ
Լի Դուգլաս Բրեքեթ (անգլ.՝ Leigh Douglass Brackett դեկտեմբերի 7, 1915[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 18, 1978[1][2][3] կամ մարտի 17, 1978[4], Լանքասթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող և սցենարիստ, Էդմոնդ Համիլթոնի կինը։
Լի Բրեքեթ անգլ.՝ Leigh Brackett | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 18, 1978[1][2][3] (62 տարեկան) կամ մարտի 17, 1978[4] (62 տարեկան) |
Մահվան վայր | Լանքասթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Kinsman Cemetery New[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Երկեր | Eric John Stark? |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Ամուսին | Edmond Hamilton? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Leigh Brackett Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հաշվապահ և սկսնակ գրող Ուիլյամ Ֆրանկլին Բրեքեթի ընտանիքում։ 1918 թվականին հայրը մահացել է իսպանական գրիպից, ինչից հետո Լին մոր՝ Մարգարետ Դուգլաս Բրեքեթի հետ, բնակություն է հաստատել Սանտա Մոնիկայում՝ մայրական կողմից պապիկի և տատիկի մոտ։
Առաջին ստեղծագործությունը՝ «Մարսյան գլադիատոր» պատմվածքը, տպագրվել է 1940 թվականին «Astounding Science Fiction» ամսագրում։ Նրան առավել մեծ ճանաչում են բերել 1945 թվականին լույս տեսած պատմվածքները, որոնց գլխավոր հերոսը Էրիկ Ջոն Սթարքն էր։
Բրեքեթը նաև սցենարներ է գրել հետևյալ ֆիլմերի համար․ «Խորը երազ» (1946), (համահեղինակել է Ուիլյամ Ֆոլքների հետ)[7], «Ռիո Բրավո» (1959), «Ռիո Լոբո» (1970), «Երկարատև հրաժեշտ» (1973), «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.amavada.com/prix-poussi%C3%A8re
- ↑ «Backstory 2». publishing.cdlib.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Leigh Brackett» (անգլերեն). Literary Classics of the United States, Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Բրեքեթ» հոդվածին։ |