Լիտվայի ազգային կենցաղի թանգարան

Լիտվայի ազգային կենցաղի թանգարան (լիտ.՝ Lietuvos liaudies buities muziejus), Եվրոպայի ամենամեծ (195 հա) ազգագրական, բաց երկնքի տակ գտնվող թանգարաններից մեկն, որը հիմնադրվել է 1966 թվականին Ռումշիշկես ավանում՝ Կաունասի ջրամբարի ափին՝ Վիլնյուսից 24 կմ հեռավորության վրա[1]։

Լիտվայի ազգային կենցաղի թանգարան
Տեսակբացօթյա թանգարան
Երկիր Լիտվա
ՏեղագրությունKaišiadorys District Municipality?
ՎայրRumšiškės?
Այցելուներ90 000 մարդ
Կայքllbm.lt
Քարտեզ
Քարտեզ

Ստեղծման պատմություն խմբագրել

1965 թվականին Լիտվայի ԽՍՀ նախարարների խորհուրդը որոշել է ստեղծել Լիտվայի ԽՍՀ ազգային կենցաղի թանգարանը, իսկ 1966 թվականին սկսվել է նախագծման և կազմակերպման աշխատանքները։ 1974 թվականին թանգարանը բացվել է այցելուների առջև։

1980-ական թվականների կեսերին թանգարանի տարածքը կազմել է 176 հա և 168 սենյակ (2130 մ²)։ Թանգարանի ցուցադրական օբյեկտները եղել են Լիտվայի 4 ազգագրական շրջանի 14 կալվածքները՝ Ձուկին, Աուկշտայտին, Սուդուվին և Ժեմայտին, հատման ենթակա անտառամասը, ճամփեզրի պանդոկը և այլ շինություններ, ինչպես նաև քարերի և փայտե քանդակների ցուցադրությունները։ Թանգարանի ընդհանուր հավաքածուն ներառում է ավելի քան 38 հազար թանգարանային առարկա, որոնց թվում են ճարտարապետական հավաքածուները, կենցաղի առարկաների և առօրյա գործածության իրերը, արհեստավորների և գյուղացիական գույքի արտադրանքը, կերպարվեստի ստեղծագործություններ և ժողովրդական քանդակներ։ Տարեկան թանգարան է այցելում մինչև 150 հազար մարդ[1]։

Թանգարանն այսօր խմբագրել

Այսօր Լիտվայի ժողովրդական կենցաղի թանգարանը Եվրոպայի խոշորագույն ազգագրական բաց երկնքի տակ թանգարաններից մեկն է։ Թանգարանի 195 հա տարածքում տեղակայված է 183 շինություն, իսկ հավաքածուն կազմում է 86 հազար թանգարանային առարկա[2]։

Ներկայումս թանգարանում ներկայացված են Լիտվայի Ձուկիա, Աուկշտայտիա, Սուվալկիա, Ժեմայթիա և Փոքր Լիտվա ազգագրական տարածաշրջանները 18-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի առաջին կեսը։ Այս շրջաններին բնորոշ շենքերում վերստեղծվել է ինտերիերը, ցուցադրվում է կենցաղը, գյուղատնտեսական տեխնիկան, արդյունաբերությունն ու արհեստները։

Թանգարանի կենտրոնում գտնվում է ամբողջ Լիտվային բնորոշ կառույցներով քաղաք՝ շուկայի տարածքը, սալիկապատված եկեղեցին, պանդոկը, ինչպես նաև հրապարակի շրջակայքում գտնվող առևտրականների և արհեստավորների տները, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ կավե ամանների, սաթի և փայտի արտադրատեսակների արտադրության տեխնոլոգիային, կտավի ջուլհակություն։

Թանգարանի հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվում է 18-րդ դարի Արիստավելի կալվածքը, որը Լիտվայի փայտե դաստակերտի նմուշներից է։ 1987 թվականին այն քանդել և Կեդայնյայի շրջանից տեղափոխել են թանգարան[3]։ Բարոկկո առանձնատունը զարդարված է ջարդված թեք տանիքով, պրոֆիլավորված քիվի շրջակալներով։ Նրա ինտերիերում, չնայած գերիշխող դասական ոճին, պատի և առաստաղի որմնանկարներում հանդիպում են Լուի Սիրվածի ոճով մոտիվներ, ինչպես նաև ժողովրդական մոտիվներ[4]։

Թանգարանի առանձին բաժինը բաղկացած է շենքերից և հուշահամալիրներից, որոնք արտացոլում են 20-րդ դարում լիտվացիների աքսորի և դիմադրության ժամանակը։ Այստեղ ցուցադրվում են յակուտյան յուրտայի (գետնահյուղ), աքսորյալների համար նախատեսված վագոն, թաքստոց (բունկեր)։ 2019 թվականի մայիսի 30-ին տեղի է ունեցել Յակուտիայի «Սերգե» փայտե սյունի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի հիշատակ 1942 թվականի Լիտվայի և Չուրապչիի բնակիչների դեպի Արկտիկա աքսորին[5][6]։

Թանգարանում պարբերաբար անցկացվում են տարբեր փառատոներ։ Մասլենիցայի ժամանակ այստեղ գալիս են ամբողջ Լիտվայից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Исторические и краеведческие музеи СССР: каталог / Центр. Музей революции СССР; сост. Л. Н. Годунова и др. — М., 1988. С. 449.
  2. Петербуржцы смогут попробовать литовскую культуру «на вкус» // ИА REGNUM. 2011. 15 сентября.
  3. Поместье Ариставеле. Сайт Литовской ассоциации замков и усадеб.
  4. Замки и поместья Литвы: окунитесь в уникальное архитектурное путешествие // Delfi.ru. 2019. 26 августа.
  5. В Литве установлено сэргэ в память о ссыльных Арктического побережья // ysia.ru.2019. 2019. 31 мая.
  6. Якутия в мире: народный дипломат Александр Павлов // НВК Саха. 2019.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվայի ազգային կենցաղի թանգարան» հոդվածին։