Լինա Բասքեթ (անգլ.՝ Lina Basquette, ի ծնե Լինա Կոուպլենդ Բասքեթ (անգլ.՝ Lena Copeland Baskette), ապրիլի 19, 1907(1907-04-19)[1][2], Սան Մատեո, ԱՄՆ - սեպտեմբերի 30, 1994(1994-09-30)[1][2], Wheeling, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ), 75 տարվա աշխատանքային կարիերայով ամերիկյան դերասանուհի։ Նա սկսել է իր գործունեությունը համր կինոյից։

Լինա Բասքեթ
անգլ.՝ Lina Basquette
Ծնվել էապրիլի 19, 1907(1907-04-19)[1][2]
ԾննդավայրՍան Մատեո, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 30, 1994(1994-09-30)[1][2] (87 տարեկան)
Մահվան վայրWheeling, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, dog breeder, dog show judge և սյունակագիր
Ամուսին(ներ)Սեմ Ուորներ, John Peverell Marley?, անհայտ, Teddy Hayes?, Teddy Hayes?, Henry Mollison?, անհայտ և անհայտ
Երեխա(ներ)Լիտա Հելեր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Կալիֆոռնիայում։ Ծնողները դեղատան սեփականատերեր էին։ Մանկուց զբաղվել է պարերով և բալետով, ինչի շնորհիվ ութ տարեկանում դարձել է «RCA Records» ընկերության գովազդի մոդել[3][4]։ 1916 թվականին նրա հետ պայմանագիր է կնքել «Universal Studios» կինոընկերությունը՝ կարճամետրաժ ֆիլմաշարում նկարահանվելու համար, որից հետո սկսվել է նրա կարիերան կինոյում[4][5]։ Լինայի հայրը ինքնասպան է եղել, իսկ երեք տարի անց նրա մայրը կրկին ամուսնացել է։ Այդ ամուսնությունից է ծնվել Մարջ Չեմպիոնը, որը նույնպես դերասանուհի է դարձել։

16 տարեկանում Բասքեթը որպես պարուհի ընդունվել է «Զիգֆելդի խելագարություն» (անգլ.՝ Ziegfeld Follies) հայտնի երաժշտական շոուի թատերախումբ։ Իր պարային տաղանդի շնորհիվ պրոդյուսերները նրան ավանել են Ամեիկայի պրիմա-բալերինա, նույնիսկ բալետի արտիստուհի Աննա Պավլովան ցանկացել է դառնալ նրա ուսուցիչը։ Մայրը մերժել է Պավովնային, կարծելով, որ բալերինայի կարիերան աղջկան մեծ եկամուտ չի տա, ինչի մասին ինքը՝ Լինա Բասքեթը, հետագայում զղջացել է[6]։

Դերասանական կարիերա խմբագրել

1925 թվականին «Զիգֆելդի խելագարություն» (անգլ.՝ Ziegfeld Follies) շոուի ժամանակ նրան նկատել է «Warner Bros.» ստուդիայի համահիմնադիրներից մեկը՝ Սեմ Վորները։ Նա սիրահարվել է երիտասարդ արտիստուհուն և ամուսնության առաջարկություն է արել։ Բասքեթը մերժում է առաջարկը, քանի որ Ուորները տարիքով մեծ էր, բայց մայրը պնդում էր հավատացնում էր, որ նրանց ամուսնությունը հաջող կլինի, քանի որ Ուորները հարուստ է։ 1925 թվականի ամռանը տեղի է ունեցել նրանց հարսանիքը, իսկ մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը[7]։

1928 թվականին Լինա Բասքեթը վերադառնում է կինեմատոգրաֆիա՝ մեկ տարվա ընթացքում նկարահանվելով չորս կինոնկարներում, որոնց թվում էր «Ծուղակ» ֆիլմը։ Նույն թվականին նա հայտնվում է «Wampas Baby Stars» -ի ցուցակում՝ որպես տարվա ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը։ 1929 թվականին դերասանուհին նկարահանվում է Սեսիլ Բլաունտ դե Միլլի «Անաստվածուհին» (անգլThe Godless Girl ) դրամայում, որը դառնում է նրա կարիերայի ամենապայծառ և հիշարժան ֆիլմերից մեկը[8]։ Ֆիլմը մեծ հաջողություն չի ունեցել ԱՄՆ-ում, սակայն հիացմունքով է ընդունվել Ավստրիայում և Գերմանիայում։ Ավելի ուշ Բասքեթը խոստովանել է, որ նույնիսկ նամակ է ստացել Ադոլֆ Հիտլերից, որտեղ նա իրեն անվանել է իր սիրելի կինոաստղ[6]։

1930-ականների սկզբին Բասքեթի կարիերան աստիճանաբար անկում է ապրում՝ հիմնականում Ուորներ ընտանիքի հետ թշնամանքի պատճառով։ 1937 թվականին, նացիստների իշխանության գալուց հետո, նրան պայմանագիր է առաջարկել գերմանական «Universum Film AG» կինոստուդիան։ Գերմանիա ժամանելուց հետո նա հանդիպում է ունենում Հիտլերի հետ, որտեղ, Բասքեթի պնդմամբ, ֆյուրերը փորձել է խաղալ իր զգացնուքների հետ։ Երբ Հիտլերը շարունակել է համառել, դերասանուհին հարվածել է նրա աճուկային հատվածին և հայտարարել, որ իր մայրական պապը հրեա է եղել, վերադարձել է ԱՄՆ[6][9]։ Մինչև 1930 ականների վերջը կինոյում նրա կարիերան շարունակում է մարել։ Լինան վերադառնում է պարերին՝ ելույթ ունենալով գիշերային ակումբներում և մասնակցելով երաժշտական ռևյուին[10]։ Այդ ժամանակ նա արդեն 5-րդ անգամ ամուսնացել էր և ամուսնու՝ բրիտանացի դերասան Հենրի Մոլիսի հետ թատերական բեմադրություններով շրջել էր ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[11]։ 1943 թվականին «Հանցագործությունների գիշեր» ֆիլմի նկարահանումից հետո դերասանուհին ավարտում է իր կարիերան կինոյում[12]։

1943 թվականի օգոստոսին նրան բռնաբարել և կողոպտել է 22-ամյա զինծառայող Ջորջ Փոլ Ռիմքը։ Նա դատարանում հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն մեղավոր է ճանաչվում և դատապարտվել ցմահ ազատազրկման[13][14] :

Շնաբուծություն խմբագրել

1947 թվականին Բասքեթը Փենսիլվանիայում ֆերմա է ձեռք բերում, որտեղ 1950 թվականին, իր վեցերորդ ամուսնու՝ Ուորներ Գիլմորի հետ, զբաղվում է գերմանական բուլդոգերի բուծմամբ։ Հետագա տարիներին Բասքեթը դառնում է հիանալի շնաբույծ, իսկ նրա շները բազմաթիվ մրցանակներ են նվաճում մասնագիտական ցուցահանդեսներում[3][4][12]։ Նա նաև մի քանի գիրք է գրել շների թմասին։ 1983 թվականին, թոշակի անցնելուց հետո, նա դադարել է զբաղվել շների բուծմամբ՝ դառնալով մրցույթի ժյուրիի անդամ։

Ուշ տարիներ խմբագրել

1989 թվականին «The New Yorker» ամսագրում հրապարակվել է դերասանուհուն նվիրված հոդված, որն էլ նպաստել է նրա ֆիլմերի նկատմամբ հետաքրքրության վերականգնմանը։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը ցուցադրվել են Վաշինգտոնի ազգային արվեստի պատկերասրահում և Լոս Անջելեսի համր կինոյի թատրոնում։ 1991 թվականին հրատարակվել է նրա ինքնակենսագրականը[15]։

Լինա Բասքեթը մահացել է 1994 թվականի աշնանը՝ 87 տարեկան հասակում՝ լիմֆոմայից, Արևմտյան Վիրջինիայի իր տանը[3]։ Նրա ութ ամուսնություններից նա ունեցել է երկու երեխա, թոռ և ծոռ։ ԱՄՆ կինոարտադրության մեջ ունեցած ներդրումների համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Օլիվեր, Միրնա (1994 թ․ հոկտեմբերի 5). «Լինա Բասկետ, համր կինոյի աստղ». latimes.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 Thomas, Kevin (1991 թ․ օգոստոսի 23). «Lina Basquette: Her Life Is Screenplay Material Movies». The Los Angeles Times. էջ 16.
  5. «Lina Basquette, Silent-Film Star And Dog Breeder, Is Dead at 87». The New York Times. 1994 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 Brownlow, Kevin (1994 թ․ հոկտեմբերի 8). «Obituary: Lina Basquette». The Independent. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  7. Warner Sperling, Cass; Millner, Cork; Warner, Jack Hollywood Be Thy Name: The Warner Brothers Story. — Prima Pub., 1994. — С. 265. — ISBN 1-559-58343-6
  8. «Lina Basquette, silent screen star, dies at the age of 87». The Telegraph. 1994 թ․ հոկտեմբերի 6. էջեր A–7. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  9. Slide, Anthony Silent Players: A Biographical and Autobiographical Study of 100 Silent Film Actors and Actresses. — University Press of Kentucky[en], 2002. — С. 16. — ISBN 0-813-12249-X
  10. «Divorce in Prospect for Lina Basquette». The Milwaukee Journal. 1944 թ․ հոկտեմբերի 26. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  11. «Star of Stage and Screen For "Idiot's Delight"». The Sydney Morning Herald. 1939 թ․ հունվարի 19. էջ 4. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  12. 12,0 12,1 Smith, Linell (1991 թ․ ապրիլի 22). «She's 84, doggone stylish and a rare breed». baltimoresun.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  13. «Բասկետի բռնաբարության գործը դատարանում». The Lewiston Daily Sun. 1943 թ․ օգոստոսի 26. էջ 2. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Army Private Convicted On Actress' Story». The Milwaukee Journal. 1943 թ․ օգոստոսի 26. էջ 1. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.(չաշխատող հղում)
  15. «Աղքատության հեքիաթն ունի լավատեսական ուղերձ». The Press-Courier. 1992 թ․ հունվարի 28. էջ 2. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  16. «Հոլիվուդյան փառքի ծառուղի». latimes.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինա Բասքեթ» հոդվածին։