Լիկոսի ճակատամարտ
Լիկոսի ճակատամարտ[1] ( մ․ թ․ ա․ 66թ.), ճակատամարտ Միհրդատյան Երրորդ պատերազմի ընթացքում Հռոմեական և Պոնտական զորքերի միջև։
Լիկոսի ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միհրդատյան երրորդ պատերազմ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Պոնտոսի Թագավորություն | Հռոմեական Հանրապետություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Միհրդատ VI | Գնեոս Պոմպեոս |
Մ․ թ․ ա․ 66 թվականի գարնանը Պոմպեոսը ստանձնել է հռոմեական զորքերի հրամանատարությունը և սկսել է նախապատրաստվել հարձակման։ Զորք հավաքելու ժամանակ ստանալու համար նա դեսպաններ է ուղարկել Միհրդատ VI-ի և պարթև արքա Հրահատ III-ի մոտ։ Այդ ժամանակ պարթև թագավորի արքունիքում էր Մեծ Հայքի թագավոր Տիգրան II-ի որդին՝ Տիգրան Կրտսերը, ով փորձել է զավթել իշխանությունը Հայաստանում, բայց պարտվել և փախել է Պարթևաստան։ Այն փաստը, որ նա՝ Տիգրանի որդին, Կլեոպատրայից էր, ով Միհրդատ VI Եվպատորի դուստրն էր, վատթարացրեց հարաբերությունները հայ և պոնտացի արքայազնների միջև։ Հաշվի առնելով դա՝ Հրահատը որոշեց դաշինք կնքել հռոմեացիների հետ և հարձակվել Հայաստանի վրա[2]։
Ստանալով Միհրդատի հրաժարականը անվերապահ կապիտուլյացիայից, Պոմպեոսը նրա դեմ դուրս է եկել 40-50 հազարանոց բանակով։ Միհրդատի զորքերը բաղկացած էին 30000 հետևակներից և 3000 հեծելազորից։ Պոմպեոսի և Միհրդատի հեծյալների միջև առաջին բախումն ավարտվել է հօգուտ հռոմեացիների։ Պոնտոսի թագավորը ստիպված էր հետ նահանջել։ Դաստեյրա լեռան մոտ Միհրդատը կանգ է առել և ամրապնդել իր ճամբարը։ Պոմպեոսը պաշարել է նրա ճամբարը, պոնտական ճամբարում սով է սկսվել, բայց 45 օր անց պոնտացիներին հաջողվել է խորամանկության օգնությամբ փախչել[3]։ Հռոմեացիները երրորդ օրը հասան Միհրդատին և կտրեցին նրա նահանջի ճանապարհը։ Հաջորդ օրը Պոմպեոսն անցել է հարձակման։ Անկազմակերպվածության և կարգապահության բացակայության պատճառով պոնտացիները ջախջախիչ պարտություն են կրել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Шамбаров, Валерий Евгеньевич Великие империи Древней Руси. — М.: Эксмо, 2007. — С. 164. — 576 с. — (Древнейшая история Руси). — ISBN 978-5-9265-0423-8
- ↑ Молев, 1995, էջ 127
- ↑ Молев, 1995, էջ 128
Գրականություն
խմբագրել- Аппиан. Митридатовы войны
- Плутарх. Сравнительные жизнеописания. Лукулл
- Елисеев М. Б. Митридат против римских легионов. Это наша война!. — М.: Эксмо, 2013. — 320 с. — (Предыстория Руси). — ISBN 978-5-699-62993-0
- Молев Е. А. Властитель Понта. — Н. Новгород: Изд-во Нижегородского ун-тa, 1995. — 145 с. — ISBN 5-230-04333-4(չաշխատող հղում)
- Наумов Л. А. Митридатовы войны. — М.: Волшебный фонарь, 2010. — 512 с. — ISBN 978-5-903505-38-8