HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայլ (այլ կիրառումներ)

Գայլ գետ (պատմ.՝ Լիկոս, Թերմոդոն, Կելկիտ), գետ Հայկական լեռնաշխարհում՝ Սև ծովի ավազանում, Իրիսի (Եշիլ Իրմակ) աջ վտակը։ Երկարությունը 330 կմ է։ Սկիզբ է առնում Արևելապոնտական լեռների Գյումուշխանեի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ մոտ 1500 մ բարձրությունից։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիսին։ Խոշոր վտակը Կարահիսարն է։ Հոսում է պատմական Փոքր Հայքի տարածքով՝ ոռոգելով տարածքի զգալի մասը[1]։

Գայլ գետ
Բնութագիր
Երկարություն356 կմ
Ավազանի մակերես10 600 կմ²
Գետաբերանի տեղակայումԻրիս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղկիջուր, Գարահիսար, Ակշեհրսու և Աղսու
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ԵրկրամասԷրզինջանի մարզ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 147 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 677