Ժենեպի (ֆր.՝ Génépi), ավանդական թունդ ալպյան լիկյոր։ Մշակվում է սպիրտից և օշինդրի տերևներից (այնպիսիք, ինչպես Artemisia genipi, Artemisia spicata, Artemisia glacialis, Artemisia umbelliformis, Artemisia mutellina): Այս բույսերն աճում են ալպյան գոտիներում 2400-3500մ բարձրության վրա և տեղի բնակիչների կողմից նույնպես անվանվում են «ժենեպի»[1]։

Ժենեպի
Ենթատեսակherbal liqueur?
Ծագման երկիր Ֆրանսիա
 Génépi Վիքիպահեստում

Խմիչքը սովորաբար ունի բաց դեղին կամ կանաչ գույն, քաղցրավուն համ, թունդ բուրմունք, թնդությունը` 40-50%։ Որպես կանոն, օգտագործվում է ընթրիքի վերջում որպես սնունդը մարսող միջոց։ Ենթադրվում է, որ ժենեպին նպաստում է մարսողության լավացմանը[1]։ Հաճախ տեղի բնակիչները սուրճի մեջ ավելացնում են ժենեպի[2]։

Ժենեպին մեծ տարածում ունի Ֆրանսիայում` Սավոյայում։ Հայտնի է նաև Իտալիայի հյուսիս արևմտյան մասում (Վալլե Դ'Աոստայում), Շվեյցարիայի մի շարք շրջաններում։ Գոյություն ունեն մի շարք արտադրողներ, որոնք ժենեպին մշակում են արդյունաբերական ճանապարհով, սակայն շրջանի շատ ռեստորաններ արտադրում են իրենց սեփական լիկյորը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ароматная граппа и ветчина, gotovim.ru
  2. «ЖЕНЕПИ (GENEPI)».