Լիլիթ Կարապետյան (ուդահար)
Լիլիթ Կոստանդնի Կարապետյան (1963, հունվարի 28, Երևան - 2006, հոկտեմբերի 22, Երևան), հայ ուդահար։ Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ կրթություն ստացած կին ուդահարն է։
Լիլիթ Կարապետյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Լիլիթ Կոստանդնի Կարապետյան |
Ծնվել է | 1963 հունվարի 28 Երևան |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2006 | (տարիքը 43) Երևան
Մասնագիտություն | ուդահար |
Կրթություն | Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց (1977) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1985) |
ԿենսագրությունԽմբագրել
Լիլիթ Կարապետյանը ծնվել է 1963 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջանակարգ դպրոցում, 1973-1977 թվականներին զուգահեռ՝ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի դասարանում Ժաննա Շելջյանի մոտ։ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ Կարապետ Արիստակեսյանի ուդի դասարանում։ 1989-1992 թվականներին շարունակել է ուսումը ասպիրանտուրայում Միհրան Դեմիրճյանի ղեկավարությամբ[1]:
Կատարողական և աշխատանքային տարիներԽմբագրել
1981-2003 թվականներին աշխատել է «Շարական», ապա՝ «Տաղարան» անսամբլներում (Գ. Դանիելյանի ղեկավարությամբ, 1989-1990 թվականներ) որպես ուդահար, լյուտնահար և կիթառահար։ Կատարել է միջնադարյան և ժամանակակից հայ և եվրոպական հեղինակների բազմաթիվ մշակումներ և փոխադրումներ ուդի և կիթառի համար։ Անսամբլի կազմում շրջագայել է տարբեր երկրներում (Ուրուգվայ, Բրազիլիա, Արգենտինա)։ 1986 թվականին Բաքվում արևելյան երկրների երաժիշտների հետ մասնակցել է ժողովրդական նվագարանների միջազգային առաջին մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակի։
1986 թվականից աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 2003 թվականին, առողջական վիճակից ելնելով, հրաժարվել է բեմական գործունեությունից և դասավանդել մինչև կյանքի վերջը[2]:
ԸնտանիքԽմբագրել
Հայրական կողմից եղել է Կամսարականների իշխանական տոհմի ժառանգորդ։ Եղել է նաև հաղորդավար Կարեն Քոչարյանի կինը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011
- ↑ Լիլիթ Կարապետյանի կենսագրությունը avproduction.am կայքում