Կարեն Քոչարյան (հաղորդավար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Քոչարյան (այլ կիրառումներ)
Կարեն Ռոբերտի Քոչարյան (հունվարի 19, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ հաղորդավար, ռեժիսոր, լրագրող։
Կարեն Ռոբերտի Քոչարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1980) |
Մասնագիտություն | դերասան, հեռուստահաղորդավար և ռեժիսոր |
Աշխատավայր | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Երկիր Մեդիա և Արմենիա TV |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1976-1980 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1975-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես լաբորանտ։ 1976 թվականից խաղացել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում։ 1979 թվականից եղել է հարյուրավոր համերգների և միջոցառումների հանդիսավար։ 1982 թվականին մասնակցել է Հայաստանի պետական հեռուստառադիոյի անցկացրած մրցույթին և 1983 թվականից սկսել է աշխատանքը` որպես հեռուստահաղորդավար։ Սովորել է Մոսկվայի պետական հեռուստառադիոյի համամիութենական ինստիտուտում։ 1991 թվականին եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ՝ «Աստղեր և ճակատագրեր», «Երևանյան հեքիաթներ», «Բեմեզրի լույսեր»։ 1983-1986 թվականներին Երևանի պարարվեստի ուսումնարանում դասավանդել է դերասանի վարպետություն։ 1994-1996 թվականներին եղել է «Ամադեուս» երաժշտական կենտրոնի արտ-պրոդյուսեր։ 1999 թվականից ղեկավարում է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի «Երևան» գեղագիտական կենտրոնի ժուռնալիստիկայի «Քո տեսախցիկը» ստուդիան և դպրոցի լրատվական կենտրոնը։ Հանդիսանում է նաև Երևանի «Ակադեմիական» ավագ դպրոցի փոխտնօրենը մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով։ 2011-2012 թվականներին աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երգում է անցյալը» հաղորդումը։ 2012 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Երկրի գանձերը» հաղորդաշարի սցենարիստն ու հաղորդավարն է[1]։ 2019 թվականից վարում է «Կամուջներ» և «Ամերիկյան հանդիպումներ» հեղինակային համացանցային նախագծերը,հանդիսանալով նաև դրանց սցենարի հեղինակն ու ռեժիսորը։ 2021 թվականի մարտից Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վարում է «3-րդ ալիք. Ռետրո» կիրակնօրյա ծրագիրը,հանդիսանալով նաև սցենարի հեղինակ։
Երեք գրքի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Ռեժիսորական գործունեությունԽմբագրել
Որպես ռեժիսոր հանդես է եկել տարբեր հեղինակային ֆիլմերում՝
- «Իսկական երևանցի»,
- «Բարություն»,
- «Թբիլիսյան հանդիպումներ»,
- «Հասցեն` Մոսկովյան 17»
- «Բելգիա` 21-րդ դար»,
- «Տիրի առաքյալը»
- «Բոնանե,կամ Ամանորը Փարիզում»
- «Կեսդարյա հոբելյան» https://www.youtube.com/watch?v=wa2gOBPT8IY
- «Բարեկամության թևերով» https://www.youtube.com/watch?v=memGSykAKwo
- «Սարդարապատ» https://www.youtube.com/watch?v=Bu_gXZH5l8Q
- «Ամերիկյան հանդիպումներ»
- «Արվեստների մոգական աշխարհում» ֆիլմաշար
- «Արթուր Գրաբսկի.Բժիշկ.Մարդ.Քաղաքացի.» https://www.youtube.com/watch?v=_9S3EMEVY88
- «Կանգ առ ժամանակ» տեսահոլովակ երաժշտությունը՝Եվա Զարգարյան-Եղոյանցի, խոսք՝Լիլիթ Հեյբաթյանի 2018 թվական https://www.youtube.com/watch?v=oajHQAJ1xIQ
- «Իմ Արցախ աշխարհ» տեսահոլովակ երաժշտությունը՝Եվա Զարգարյան-Եղոյանցի, խոսք՝Լիլիթ Հեյբաթյանի 2020 թվական https://www.youtube.com/watch?v=JfXMirAtGhs
ՄրցանակներԽմբագրել
- 1985 թվականին Մոսկվայում կայացած երիտասարդության և ուսանողների 12-րդ համաշխարհային փառատոնի ժամանակ եղել է Հայաստանի տաղավարի գեղարվեստական ղեկավարը և արժանացել դափնեկրի կոչման
- 2008 թվականին Մոսկվայի «Կարոտ» փառատոնի ոսկե մեդալ և դիպլոմ
- 2011 թվականին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- 2016 թվականին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
- 2018 թվականին Երևանի քաղաքապետարան ոսկե մեդալ
- 2018 թվականին Հայաստանի թատերական գործիչների միություն Ոսկե մեդալ
- 2018 թվականին Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի № 1 Ոսկե մեդալ «Պատվավոր պուշկինցի»
- 2022 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Մովսես Խորենացու մեդալ