Լիլիանա Լյուբինսկա (լեհ.՝ Liliana Lubińska, 14 հոկտեմբերի, 1904, Լոձ - 19 նոյեմբերի, 1990, Վարշավա), լեհ գիտնական, նյարդաբան, որ զբաղվել է պերիֆերիկ նյարդային համակարգի ուսումնասիրությամբ և հայտնաբերել է երկկողմ ուղղվածություն ունեցող աքսոնային փոխադրումը[1][2]։ Լիլիանա Լյուբինսկան ու իր ամուսինը՝ Եժի Կոնորսկին, 1946 թվականին Նենցկու անվան փորձարարական կենսաբանության ինստիտուտում հիմնադրել են նյարդաֆիզիոլոգիայի բաժին[3]։

Լիլիանա Լյուբինսկա
լեհ.՝ Liliana Lubińska
Ծնվել էհոկտեմբերի 14, 1904(1904-10-14)
Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 19, 1990(1990-11-19) (86 տարեկան)
Վարշավա, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունneurobiologist և նյարդակենսաբան
Հաստատություն(ներ)Լոձի համալսարան, Nencki Institute of Experimental Biology?, Institute of Experimental Medicine of the Czech Academy of Sciences? և Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտneuroregeneration? և axonal transport?
Ալմա մատերՓարիզի համալսարան
Տիրապետում է լեզուներինլեհերեն, ֆրանսերեն և ռուսերեն
Ամուսին(ներ)Jerzy Konorski?
 Liliana Lubińska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լիլիանա Լյուբինսկան ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 14-ին Լոձ քաղաքում։ Ամուսնացել է իր գործընկերոջ՝ նյարդաբան Եժի Կոնորսկու հետ[4]։ 1923 թվականին Լիլիանա Լյուբինսկան ընդունվել է Վարշավայի համալսարան, որպեսզի սովորի կենսաբանություն, սակայն մեկ տարի անց տեղափոխվել է Փարիզի համալսարան։ 1927 թվականին նա ստացել է կենսաքիմիայի ու ֆիզիոլոգիայի բակալավրի աստիճան[2], 1932 թվականին՝ դոկտորի աստիճան։ Դոկտորական ատենախոսության վրա աշխատելու ընթացքում Լիլիանա Լյուբինսկան Լուի Լապիկի ու Մարսել Լապիկի հետ աշխատել է նրանց՝ ֆիզիոլոգիայի լաբորատորիայում՝ ուսումնասիրելով խրոնաքսիա և ռեֆլեքսներ[1]։ Լիլիանա Լյուբինսկայի ատենախոսությունը նվիրված էր ոչ իտերատիվ ռեֆլեքսներին և արժանացել է Փարիզի ակադեմիայի մրցանակի[2]։

Փարիզում ատենախոսությունը գրելուց հետո Լյուբինսկան սկսել է ինքնուրույն հետազոտությունը, ինչպես նաև մասնակցել է Եժի Կորոնսկու ու Ստեֆան Միլլերի կատարած հետազոտություններին, ովքեր Նենցկիի անվան փորձարարական կենսաբանության ինստիտուտում ուսումնասիրում էին պայմանական ռեֆլեքսներ։ Երբ 1939 թվականին սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Լիլիանա Լյուբինսկան ու Եժի Կոնորսկին փորձել են անցնել հյուսիսային սահմանը՝ որպեսզի գնան Անգլիա՝ Կոնորսկու եղբոր մոտ։ Սակայն սահմանապահ ուժերը արգելում են, և ննրանք ստիպված են լինում մնալ Բելոստոկում։ Շուտով Առանցքի ուժերը գրավել են Լեհաստանի ողջ արևմտյան հատվածը, և Լյուբինսկան ու Կոնորսկին փախել են Կովկաս[5]։ Այնտեղ՝ Սուխումիի փորձարարական բժշկության ինստիտուտում, նրանք 1940-1945 թվականներին ուսումնասիրել են պերիֆերիկ նյարդերի վերականգնումը։

Պատերազմից հետո Գալինա Լյուբինսկան շարունակել է ուսումնասիրել պերիֆերիկ նյարդային համակարգը։ 1945 թվականից մինչև թոշակի անցնելը՝ 1982 թվականը, նա ուսումնասիրել է նեյրոնների կառուցվածքն ու ֆիզիոլոգիան և մասնավորապես ցույց է տվել, որ աքսոնային փոխադրումը կարող է լինել երկկողմանի ուղղված[6]։ Իր կարիերայի ընթացքում Լիլիանա Լյուբինսկան հրատարակել է շուրջ 80 գիտական հոդվածներ և եղել է իր բնագավառի առաջատար մասնագետներից մեկը[1]։

Լիլիանա Լյուբինսկան մահացել է 1990 թվականի նոյեմբերի 19-ին Վարշավայում։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Լեոպոլդինայի միության արտասահմանյան անդամ
  • Ուղեղի ուսումնասիրման միջազգային կազմակերպության պատվավոր անդամ
  • Solange Coemme մրցանակ, Փարիզի բժշկական ակադեմիա
  • Բնախույզների գերմանական միության արտասահմանյան անդամ[2]
  • Լեհաստանի ֆիզիոլոգիական միության պատվավոր անդամ[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ogilvie, Marilyn Bailey; Harvey, Joy Dorothy (2000 թ․ հունվարի 1). The Biographical Dictionary of Women in Science: L-Z (անգլերեն). Taylor & Francis. ISBN 9780415920407.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Liliana Lubińska (1904-1990)» (PDF). Acta Neurobiol Exp (Wars). 51 (1–2): 1–13. 991. PMID 1759595. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  3. "Liliana Lubińska (1904-1990)."
  4. Wyrwicka, Wanda (1994). «Jerzy Konorski (1903–1973) on the 20th anniversary of his death». Neuroscience & Biobehavioral Reviews. 18 (3): 449–453. doi:10.1016/0149-7634(94)90057-4. ISSN 0149-7634.
  5. Wyricka, Wanda. "Jerzy Konorski (1903–1973) on the 20th Anniversary of His Death."Neuroscience & Biobehavioral Reviews 18.3 (1994): 449-53.ScienceDirect. Web. 14 Mar.2016.
  6. "Axoplasmic streaming in regenerating and in normal nerve fibres" (1964 Progress in Brain Research Vol. 13).

Արտաքին հղումներ խմբագրել