Լիզա Մարիա Նովակ
Լիզա Մարիա Նովակ (անգլ.՝ Lisa Marie Nowak), ծննդյամբ Կապուտո (Caputo, մայիսի 10, 1963, Վաշինգտոն, ԱՄՆ), նախկին ամերիկացի տիեզերագնաց, «Discovery» STS-121-ի թռիչքի մասնակից, 2007 թվականի փետրվարից մինչև 2009 թվականի նոյեմբերը հետախուզման մեջ էր գտնվում առևանգման փորձ կատարելու մեղադրանքով, որտեղ Նովակը, խոստովանելով իր մեղքը գողություն կատարելու և ծեծի ենթարկելու մեջ, դատապարտվել էր մեկ տարվա պայմանական ազատազրկման
Լիզա Մարիա Նովակ Lisa Marie Nowak | |||
Բնօրինակ անուն ազգանուն | Lisa Marie Nowak | ||
Պետություն | ԱՄՆ | ||
Մասնագիտություն | Թռիչքի մասնագետ | ||
Զինվորական կոչում | հրամանատար | ||
Ծնվել է | մայիսի 10, 1963 (61 տարեկան) | ||
Ծննդավայր | ԱՄՆ, Վաշինգտոն | ||
Պարգևներ | Պաշտպանության նախարարության «Գովելի ծառայության համար» մեդալ, Ռազմածովային մեդալ Անբասիր ծառայության համար, շնորհակալական մեդալ ՌԾՈՒ-ում ծառայության համար |
Կենսագրության սկիզբ, կրթություն
խմբագրելԾնվել է իտալա-ամերիկյան ընտանիքում։ Լիզա Կապուտոն առաջին անգամ հետաքրքրվել է տիեզերական թռիչքներով վեց տարեկան հասակում, երբ նա հետևել է Լուսնի վրա ամերիկացի տիեզերագնացների վայրէջքին և հետագայում ամերիկացի կին տիեզերագնացների թռիչքներին էր հետևում Սփեյս Շաթլ տիպի նավերի վրա։
Նովակն 1981 թվականին ավարտել է Վուդվորդի բարձրագույն դպրոցը (C.W. Woodward High School) Մերիլենդ նսհանգի Ռոքվիլ քաղաքում։
Կարիերան նավատորմում
խմբագրել1985 թվականին նա ստացել է աերոտիեզերական տեխնիկայի բակալավրի աստիճան ԱՄՆ-ի ծովային ակադեմիայում (US Naval Academy)՝ Աննապոլիսում (Annapolis), Մերիլենդ նահանգում։ Այնուհետև, 1992 թվականին, նա Կալիֆորնիայի Մոնտերեյ (Monterey) քաղաքում ստացել է մագիստրոսի աստիճան աերոտիեզերական տեխնոլոգիաների US Naval հետբուհական դպրոցում։
1985 թվականից Կապուտոն կրթություն է ստացել ծովային ավիացիայի դպրոցում (Naval Aviation Schools Command): Ավարտելուց հետո՝ 1987 թվականին, նա դարձել է ծովային ավիացիայի սպա։ Նովակը թռել է ավելի քան 1500 ժամ, շուրջ 30 տեսակի ինքնաթիռներով։ 2011 թվականի հուլիսին ՌԾՈՒ հանձնաժողովը որոշում էր ընդունել նրան աշխատանքից ազատելու մասին՝ կապիտանից մինչև հրամանատար կոչումը իջեցնելով «և այլ պատճառներով, քան հարգալից» ձևակերպմամբ։ Նման պաշտոնանկությունը նշանակում է, որ իրեն հասանելիք արտոնությունները, որպես պաշտոնաթող սպայի, խիստ կկրճատվեն։ Բացի այդ, հայտարարվեց, որ «նրա վարքագիծը լիովին չէր համապատասխանում նավատորմի սպաներից ակնկալվող սպասումներին » և «նա ցույց տվեց իր գործընկերների բարօրությանը կատարյալ արհամարհանք»։ Հեռացումն ուժի մեջ է մտել 2011 թվականի սեպտեմբերի 1-ից[1][2]։
Տիեզերագնացների ընտրություն
խմբագրելԼիզա Նովակը ընտրվել է ՆԱՍԱ-ի տիեզերագնացների 16-րդ խումբ։ Այդ խմբում ընդգրկված էին 35 թեկնածուներ։ Դրանից առաջ ՆԱՍԱ-ն ուներ թեկնածուների միայն մեկ այդպիսի մեծ խումբ `1978 թվականի խումբը։ Խմբի ընտրությունը տեղի է ունեցել մի քանի փուլով։ Առաջին փուլում ընտրվել է 2432 թեկնածու, այդ թվում՝ Լիզա Նովակը։ Այնուհետև հավակնորդներից մնացել են միայն 123 եզրափակչի մասնակիցներ, որոնք 1995թ. հոկտեմբերից մինչև 1996թ. փետրվար ընկած ժամանակահատվածում հարցազրույցներ և բժշկական հետազոտություններ են անցկացրել Հյուսթոնում՝ Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում։ Նովակն այդ հարցազրույցներն անցել է 1995 թվականի նոյեմբերին։ 1996 թվականի օգոստոսի կեսերին Լիզա Նովակը սկսել է պատրաստվել տիեզերական թռիչքին որպես «թռիչքի մասնագետ» այն խմբում, որտեղ ընդգրկված էին 35 ամերիկացիներ (10 օդաչուներ և թռիչքի 25 մասնագետներ) և 9 տիեզերագնացներ այլ երկրներից։
Աշխատանք ՆԱՍԱ-ում
խմբագրել2000 թվականից Լիզա Նովակը աշխատում էր տիեզերագնացների բյուրոյի տիեզերական թռիչքների պլանավորման բաժնում։
2002 թվականի դեկտեմբերին Նովակը առաջին անգամ նշանակվեց շաթլի անձնակազմում (STS-118): Թռիչքը նախատեսված էր 2003 թվականի նոյեմբերին։ «Կոլումբիայի» աղետից հետո չվերթը հետաձգվեց անորոշ ժամանակով։ 2004 թվականի նոյեմբերին Լիզա Նովակը ընդգրկվեց «Discovery» STS-121-ի անձնակազմում, որը մեկնարկեց 2006 թվականի հուլիսի 4-ին և 12 օր անցկացրեց ուղեծրում։ Տիեզերք թռչելուց հետո նա ստացել է ռազմածովային ուժերի կապիտանի կոչում[3]։
Լիզա Նովակը ՆԱՍԱ-ից հեռացված է համարվում 2007 թվականի մարտի 8-ից, ինչը գործակալության և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի միջև փոխադարձ համաձայնության արդյունքն է։ Հայտարարության մեջ ՆԱՍԱ-ն մասնավորապես պարզաբանում է, որ Նովակին պաշտոնանկ անելու որոշումը ոչ մի կերպ չի արտացոլում գործակալության դիրքորոշումը կնոջ դեմ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ[4][5]։
Կալանք
խմբագրելԼիզա Նովակը ձերբակալվել է Օռլանդոյի միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում 2007 թվականի փետրվարի 5-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձի, հարձակման, ապացույցները կոծկելու և ոչնչացնելու փորձի համար, իսկ հետո մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու մեջ[6]։ Ոստիկանության տրամադրած փաստաթղթերում նշվում է, որ Նովակը Հյուսթոնի իր տնից Օռլանդո օդանավակայան է եկել 1500 կիլոմետր հեռավորության վրա՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կապիտան Քոլին Շիփմանի հետ «պարզաբանումների» նպատակով, որին Նովակը կասկածում էր տիեզերագնաց Բիլ Օֆելեյնի հետ սիրավեպի մեջ։ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ Նովակը պատրաստվել է ուղևորության ՝ օգտագործելով տակդիրը, որպեսզի ժամանակ չծախսի ավելորդ կանգառների վրա և կանգ առնի մտացածին անուններով հյուրանոցներում։ Երկուշաբթի երեկոյան ժամանելով Օռլանդոյի օդանավակայան՝ Նովակը պարիկ ու ակնոց է հագել, հետևել է Շիփմանին և խնդրել նստել իր մեքենան։ Հրաժարվելուց հետո Նովակը մեքենան ցողել է գազի բալոնով, Շիփմանը հեռացել է և ոստիկանություն կանչել, որից հետո Նովակը ձերբակալվել է։ Այնուհետև նա պահվում Էր Ֆլորիդայի Օրանժ շրջանի բանտում և գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Այլ տեղեկություններ
խմբագրել- Լիզա Նովակն ամուսնացած է։ Նրա ամուսինը՝ Ռիչարդ Նովակը, ըստ Ռոյթերսի, բաժանվել է [1]։ Նրանք ունեն երեք երեխա։ Նովակի հոբբիներն են` կարդալը, դաշնամուր նվագելը, այգեգործությունը և խաչբառերը։
- Լիզա Նովակն արժանացել է այնպիսի պարգևների, ինչպիսիք են ռազմածովային մեդալը Անբասիր ծառայության համար (Navy Achievement Medal), Պաշտպանության նախարարության «Գովելի ծառայության համար» մեդալ (Defense Meritorious Service Medal), շնորհակալական մեդալ ՌԾՈՒ-ում ծառայության համար (Navy Commendation Medal) և ուրիշներ[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Navy to discharge ex-astronaut in stalking case». en:Navy Times. 2010 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Military Times, «Navy OKs ex-astronaut Nowak’s retirement Արխիվացված 2012-09-05 archive.today», 28 July 2011.
- ↑ Barbara Liston. Astronaut charged with attempted kidnap-murder. Reuters. 06.02.2007.
- ↑ Ревнивая астронавтка уволена из NASA. lenta.ru.
- ↑ Statement Regarding the Status of Lisa Nowak. RELEASE: 07-26 Արխիվացված 2020-12-03 Wayback Machine(անգլ.). NASA.
- ↑ «Астронавту предъявлено обвинение в попытке убийства». Lenta.ru. 7 февраля 2007. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Официальная биография Лизы Новак на сайте НАСА(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Մարիա Նովակ» հոդվածին։ |