Լիզա Լովեն Քոնգսլի

Լիզա Լովեն Քոնգսլի (նորվ.՝ Lisa Loven Kongsli, սեպտեմբերի 23, 1979(1979-09-23)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի։

Լիզա Լովեն Քոնգսլի
Lisa Loven Kongsli.jpg
Ծնվել էսեպտեմբերի 23, 1979(1979-09-23)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
ԿրթությունWesterdals Oslo School of Arts, Communication and Technology? (2002) և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ (2007)
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Լիզա Լովեն Քոնգսլին ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 23-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ 2002 թվականին ավարտել է Օսլոյում գտնվող Վեստերդալս արվեստների դպրոցը «գեղարդվեստական ղեկավար» մասնագիտացմամբ։ 2004 թվականից մինչև 2007 թվականը գտնվել է Լի Սթրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում Նյու Յորքում և Լոս Անջելեսում։

Իր դերասանական առաջնելույթը կայացել է 2008 թվականին։ 2014 թվականին նկարահանվել է «Ֆրոս մաժոր» գիլմի գլխավոր դերում։ 2015 թվականին այդ դերի համար առաջադրվել է «Georgia Film Critics Association Award» և «Ոսկե բզեզ» մրցանակների համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[2]։ 2015 թվականին Լիզան նկարահանվել է «Օկուպացվածները» սերիալում։ 2016 թվականին նոր ֆիլմէ թողարկվել իր մասնակցությամբ, որը պատերազմական դրամա է և կրում է «Մոխիրը ձյան մեջ» վերնագիրը[3]։ 2017 թվականին նա կհայտնվի Մենալիպայի դերում «Հրաշք կին» ֆիլմում[4][5]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ 305 սպարտացիներ 305 նախկին կին Կլավդիա
2008 ֆ Գերը Fatso Մարտինա
2009 ֆ Հրեշտակներ Engelen առողջացող աղջիկ
2009 ֆ Knerten Knerten կինբոաստղ Վիվիան Լոքբերգ
2009 ֆ Նվագախմբային փոս Orkestergraven Էլիզա Միրեն
2010-Կետեր ս Hvaler Լոն
2011-Բազ Օլդին, որտե՛ղ ես այս անհասկանալի իրավիճակում ս Buzz Aldrin, hvor ble det av deg i alt mylderet? Միա
2011 ֆ Տանից այն կողմ երկինքը Himmelen bak huset մայր
2011 ֆ Մորեխ Gresshoppen Վերա
2012 ֆ Օրհեյմների թիմ Kompani Orheim Իռենը 24 տարեկանում
2014 ֆ Ձյունախառն անձրև Sludd Գաբրիելի կինը
2014 ֆ Ֆորս մաժոր Turist Էբա
2015-[[Օկուպացվածները|Օկուպացվածները]] ս Okkupert Աստրիդ Բերգ
2016 ֆ Առյուծ աղջիկը Løvekvinnen Ռութ
2016 ֆ Մոխիրը ձյան մեջ Ashes in the Snow Ելենա Վիլկաս
2017 ֆ Հրաշք կին Wonder Woman Մենալիպա

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել