Լիդիա Մոզորյան
Լիդիա Արտեմի (Մկրտիչի) Մոզորյան (Մոճոռյան, Մոջորյան) (հունիսի 10 (23), 1911[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - 1996[2][3] կամ 1998), հայ խորհրդային իրավաբան, միջազգայնագետ, Մոսկվայի իրավաբանական ինստիտուտի շրջանավարտ (1938), իրավագիտության դոկտոր՝ ռազմական օկուպացիայի իրավական խնդիրների վերաբերյալ դիսերտացիայով (1955), ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի և Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր[4]։ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Լիդիա Մոզորյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10 (23), 1911[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1996[2][3] կամ 1998 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | international law scholar, դասախոս և իրավաբան |
Հաստատություն(ներ) | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն[1] և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա |
Անդամակցություն | Q4071508? |
Ալմա մատեր | Մոսկվայի իրավաբանական ինստիտուտ (1938)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր[1] (1954) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԼիդիա Մոջորյանը ծնվել է 1911 թվականի հունիսի 23-ին, Մոսկվա քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը և ընդունվել նույն բուհի ասպիրանտուրան։ 1941 թվականին ավարտել է ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն «Ռազմական օկուպացիայի ինստիտուտը և նրա պատմական զարգացումը» թեմայով ՀամԿ(բ)Կ Կենտկոմի հասարակական գիտությունների ակադեմիայում և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու։
1930-1934 թվականներին աշխատել է Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի, Կոմինտերնի գործադիր կոմիտեներում, 1940 թվականին զբաղվել է գիտաուսումնական գործունեությամբ՝ դառնալով ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոս, 1941-1945 թվականներին աշխատել է զինվորական արդարադատության համակարգում։ 1945 թվականից դասավանդել է Մոսկվայի տարբեր ինստիտուտներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1955 թվականին, հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Ռազմական օկուպացիայի ինստիտուտը և ժողովրդական պատերազմի խնդիրները» թեմայով՝ դառնալով իրավագիտության դոկտոր։ Կյանքի վերջին տարիներին եղել է ԽՍՀՄ / ՌԴ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր էր։ Նրան շնորհվել է ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում, եղել է Խորհրդային իրավաբանների ասոցիացիայի անդամ։ Մահացել է 1996 թվականին։
Աշխատություններ
խմբագրելԼիդիա Մոջորյանի աշխատությունները նվիրված են միջազգային իրավունքի սուբյեկտների, չեզոքության, միջազգային իրավունքի պատմության հարցերին, զինված հակամարտությունների իրավունքի ոլորտում իրավական խնդիրների զարգացմանը։ Զբաղվել է նաև միջազգային կազմակերպությունների (միջազգային իրավունքի սուբյեկտներ) իրավական կարգավիճակով։ Նաև գրել է միջազգային ծովային իրավունքի խնդիրների մասին։
Եղել է Իրավաբանների սովետական ասոցիացիայի վարչության կոլեգիայի անդամ, կոլեկտիվ աշխատությունների պատասխանատու խմբագիր, միջազգային իրավունքին նվիրված գրքերի հեղինակային կոլեկտիվի անդամ։
- «Субъекты международного права» (М., 1958);
- «Колониализм вчера и сегодня» (М., 1967);
- «Правовое положение дипломатического корпуса» (М., 1971);
- «Геополитика на службе военных авантюр» (М., 1974);
- «Идеология и практика международного сионизма» (М., 1978).
- «Терроризм на море» (М., 1991)
- Борьба демократического лагеря за национальную независимость и национальный суверенитет / Л. А. Моджорян // Советское государство и право. — М., 1953. — № 1 (январь). — С. 52—65.
- Становление и прогрессивное развитие демократических принципов международного права / Л. А. Моджорян // Советский ежегодник международного права. 1968 = Soviet year-book of international law. 1968 / Советская Ассоциация международного права. — М.: Наука, 1969. — С. 74—89.
Գրականություն
խմբագրել- Видные ученые-юристы России (Вторая половина XX века) : энцикл. словарь биографий : по состоянию на 1 авг. 2004 г. / Рос. акад. правосудия; под ред. В. М. Сырых. — Москва : Рос. акад. правосудия, 2006. — 547 с. : портр.; 30 см; ISBN 5-93916-056-5.
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 24)։ |