Լիդիա Գագարինա

ռուս նկարիչ

Լիդիա Իվանովնա Գագարինա (ռուս.՝ Лидия Ивановна Гагарина, ապրիլի 13, 1902(1902-04-13), Սարատով, Ռուսական կայսրություն - հունիսի 20, 1984(1984-06-20), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և գծանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Լիդիա Գագարինա
Ծնվել էապրիլի 13, 1902(1902-04-13)
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 20, 1984(1984-06-20) (82 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրբնանկար
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Սարատովում։ 1920-1925 թվականներին սովորել է Ցարիցինում (1925 թվականի ապրիլի 10-ին վերանվանվել է Ստալինգրադ) քաղաքային գեղարվեստի դասընթացներում (1930 թվականից` Ստալինգրադի կերպարվեստի տեխնիկում)։ 1928-1929 թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուումնարանում։ 1929 թվականին ընդունվել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Միխայիլ Բոբիշովի, Ռուդոլֆ Ֆրենցի և Ա. Գոնչարովի մոտ։ 1933 թվականին ավարտել է ինստիտուտը՝ պաշտպանելով դիպլոմային աշխատանք «Ճակատամարտը շարունակվում է» թեմայով։ Նրան շնորհվել է նկարիչ-բեմադրողի կոչում[1]։ 1925 թվականից նա սկսում է մասնակցել ցուցահանդեսների, դառնում Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի ցուցորդ անդամ, 1938 թվականից` Լենինգրադի նկարիչների միության անդամ[2]։ Նկարել է բնանկարներ, դիմանկարներ, ժանրային կտավներ։ Պատերազմի տարիներին եղել է Լենինգրադի պաշտպանների շարքում, միաժամանակ մասնակցել պաշարված Լենինգրադի նկարիչների կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին։ Հետպատերազմյան տարիներին աշխատել է յուղաներկային և տեմպերային գեղանկարչության, ավտովիմագրական տպագրության, գրքերի նկարազարդման բնագավառներում։ 1936, 1967 և 1969 թվականներին Գագարինայի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Լենինգրադում[3]։

Մահացել է 1984 թվականի հունիսի 20-ին, Լենինգրադում, 83 տարեկան հասակում։

Գագարինայի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում. դրանք 30 գծանկարչական աշխատանքներ են և մեկ յուղաներկային կտավ` «Վոլոդարսկի սովխոզ, կալսում, 1932»։ Գագարինայի ստեղծագործությունները գտնվում են նաև Ռուսաստանի և արտերկրի բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.41.
  2. Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.15.
  3. Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.2. М., Искусство, 1972. С.385.

Աղբյուրներ

խմբագրել
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. Л., Ленинградский художник, 1958. С.57.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1961. С.78.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. Л., Художник РСФСР, 1970. С.12.
  • Выставка произведений ленинградских художников, посвященная 25-летию Победы над фашистской Германией. Каталог. Л., Художник РСФСР, 1972. С.18.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. Л., Художник РСФСР, 1972. С.8.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.2. М., Искусство, 1972. С.385.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.13, 356, 359.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.41.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.15.