Լիանա Ավգուստին
Լիանա Ավգուստին (անգլ.՝ Augustin, սեպտեմբերի 18, 1928[1], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն - ապրիլի 29, 1978[1], Վիեննա, Ավստրիա[2]), գերմանա-ավստրիացի երգչուհի և դերասանուհի։ 1958 թվականին ներկայացրել է Ավստրիան Եվրատեսիլ երգի մրցույթում։
![]() գերմ.՝ Liane Augustin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1928[1] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն |
Մահացել է | ապրիլի 29, 1978[1] (49 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Ժանրեր | Հիթ |
Կենսագրություն
խմբագրելԼիանա Ավգուստինը ծնվել է 1928 թվականին։ Նրա մայրը գերմանացի հայտնի դերասանուհի էր, իսկ հայրը՝ օդաչու։ 1944 թվականին պատերազմի պատճառով տասնվեցամյա Լիանան մոր հետ տեղափոխվում են հոր մոտ՝ Վիեննա։ 1946 թվականին Լիանան սկսում է իր երաժշտական կարիերան։ Նա երգել է «Boheme Bar» գիշերային ակումբում և շուտով սկսում է մեծ ժողովրդականություն վայելել տեղի հասարակության շրջանում։ Արդյունքում Լիանան պայմանագիր է կնքել «Vanguard Records» ձայնագրության ընկերության հետ, և ստեղծել է իր սեփական խումբը՝ «Boheme Bar Trio»: Խմբի երգերը հաճախ էին հնչում տեղական ռադիկայանների եթերում։
«ÖRF» հեռուստաընկերությունը Լիանային ընտրում է ներկայացնելու Ավստրիան Եվրատեսիլ 1958-ում։ Երգչուհին իր «Die ganze Welt braucht Liebe» երգով Եվրատեսիլում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ ստանալով ութ միավոր[3]։
Հետագայում մինչև 1964 թվականը Լիանան հաճախ էր համերգային շրջագայությունների մեկնում Եվրոպա և ԱՄՆ։ Նա նաև հայտնի էր որպես դերասանուհի. նա խաղացել է ընդամենը վեց ֆիլմերում[4]։
Լիանա Ավգուստինը մահացել է 1978 թվականին Վիեննայում։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Orient-Express (1952)
- The Bohème Bar (1953)
- A Continental Cocktail (1953)
- Café Continental (1954)
- Glowing Embers (1955)
- Berlin Cabaret Songs (1955)
- Vienna Midnight (1956)
- Rendezvous avec Liane (1956)
- Paris Midnight (1956)
- Die Dreigroschenoper (1956)
- Embraceable you (Liane sings George Gershwin; 1957)
- Winter Wonderland (1957)
- Vienna by Night (1957)
- Paris After Midnight (1957)
- Night and Day (Songs of Cole Porter; 1958)
- April in Paris (1962)
Սինգլներ
խմբագրել- Schenk’ mir Dein Herz (1952)
- April in Portugal (1953)
- Lass die Welt darüber reden (1957)
- Ich sage Dir adieu (1957)
- Deine Liebe (1957)
- Da hilft kein Rosenstrauß (1964)
Կոմպիլացիա
խմբագրել- Liane Augustin singt Robert Stolz (2002)
Ֆիլմագրություն
խմբագրել- Die Fiakermilli (1953)
- Lavendel (1953)
- Der rote Prinz (1954)
- …und wer küßt mich? (1956)
- Liebe, die den Kopf verliert (1956)
- Licht auf der Piazza (1962)
Մրցանակներ
խմբագրել- Grand Prix du Disque für die Teilnahme an der Produktion Die Dreigroschenoper als Polly Peachum
Մատենագրություն
խմբագրել- R. E. B, Liane. Retrieved June 2, 2009.
- Feier zur Benennung des Augustinplatzes. Retrieved June 10, 2009.
- Jan Feddersen: Ein Lied kann eine Brücke sein, Hoffmann und Campe, 2002
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140804129 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Diggiloo Thrush — 1958
- ↑ Liane Augustin - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիանա Ավգուստին» հոդվածին։ |