Լիամ Էյքեն

ամերիկացի դերասան

Լիամ Պատրիկ Էյքեն (անգլ.՝ Liam Padraic Aiken, հունվարի 7, 1990(1990-01-07)[1], Նյու Յորք, Նյու Յորք), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Խորթ մայրը» ֆիլմում կատարած Բեն Հարրցիոնի և «Լեմոնի Սնիկետ։ 33 անհաջողություն» ֆիլմում կատարած Կլաուս Բոդլերի դերերով։

Լիամ Էյքեն
Ծնվել էհունվարի 7, 1990(1990-01-07)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և Dwight-Englewood School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Կենսագրություն խմբագրել

Լիամ Էյքենը MTV ալիքի հաղորդավար Բիլլ Էյքենի (մահացել է 1992 թվականին) և իռլանդուհի Մոյի Էյքենի տղան է[2]։ Սովորել է Դվայետ Էնգլվուդի անվան դպրոցում, այդ ընթացքում առաջին անգամ նկարահանվել է «Ֆորդ» ավտոմոբիլի գովազդում, որից հետո նրան սկսել են հրավիրել ֆիլմերում տարբեր դերերի համար։ Ամենաառաջին լուրջ դերը եղել է Նեդ Գրիմի՝ Ֆեյ Գրիմի և Հենրի Ֆուլի որդու դերը, ամերիկացի ռեժիսոր Հալ Հարտլեյի «Հենրի Ֆուլ» ֆիլմում 1997 թվականին։ Նրա մայրը հիացած էր նրա վաղ կարիերայով և ուզում էր, որ նա նկարահանվի ֆիլմերում։

Առաջին վառ դերy դարձել է Բեն Հարրիսոնի դերը համաժողովրդական մինչ օրս «Խորթ մայրը» ֆիլմում։ Այդ դերի համար նա ստացել է Young Actor Age Ten or Younger մրցանակը։ Ջուլիա Ռոբերտսի և Սյուզան Սարանդոնի հետ նկարահանումները օգնեցին նրան մուտք գործել ֆիլմերի աշխարհ։ 2002 թվականին հայտնվել է Անիծված ճանապարհ ֆիլմում, իսկ 2003 թվականին գլխավոր դերով նկարահանվել է Բրդոտ, հատուկ նշանակության ջոկատ ֆիլմում։

Մի քանի անհաջող փորձից հետո, 2004 թվականին նրան հաջողվում է ստանալ գլխավոր դեր՝ Կլաուս Բոդլերի դերը «Լեմոնի Սնիկետ։ 33 անհաջողություն» ֆիլմում։ 2009 թվականի մարտ ամսին Էյքենին հրավիրել են, որպեսզի «Մարդասպանը իմ մեջ» թրիլլերում խաղա Ջոննի Պապպասի դերը, որտեղ նկարահանվել է Հոլիվուդյան աստղեր Քեյսի Աֆֆլեկի, Քեյթ Հադսոնի և Ջեսիկա Ալբայի հետ։

2008 թվականի աշնանը ընդունվել է Նյու Յորքի համալսարան։

Ֆիլմագրություն խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Լիամը մրցել է Հարրի Փոթերի դերի համար, բայց պարտվել է Դենիել Ռեդքլիֆին, ով ծնանդուվ Միացյալ Թագավորություններից է։
  • Իր ամբողջ կյանքում առաջադրվել է մրցանակի 5 անգամ, բայց ընդամենը ստացել է 1 մրցանակ «Խորթ մայրը» ֆիլմում կատարած դերի համար։
  • «Լեմոնի Սնիկետ։ 33 անհաջողություն» ֆիլմի Կլաուսի դերի համար Լիամը երկար ժամանակ աճեցրել է մազերը

Ծանոթագրություններ խմբագրել