Լեսելիձե (գյուղ)
Լեսելիձե կամ Գյաչրիփշ (նախկին` Երմոլովսկ, աբխազ.` Гьачрыҧшь, վրաց.` ლესელიძე), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Փսոու գետի ձախ ափին, Գագրայից 14 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Սև ծովի ափին, ծովի մակարդակից 3 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Լեսելիձե | ||
աբխ.՝ Гьачрыҧшь, վրաց.՝ ლესელიძე | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 3 մ | |
Բնակչություն | 1546 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Աբխազներ, Ռուսներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բնակչությունը Խմբագրել
1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 646 բնակիչ, հիմնականում էստոնացիներ և ռուսներ[1]։ 1989 թվականին, գյուղում ապրում էր 969 մարդ[2]` հայեր, էստոնացիներ, վրացիներ և ռուսներ։
Համաձայն 2011 թվականի հաշվառումների, գյուղական խորհրդի կազմում ապրում էր 1546 բնակիչ, որից 980 (63,4%) - հայեր, 215 (13,9%) - աբխազներ, 146 (9,4%) - ռուսներ, 205 (13,3%) այլ ազգությունների ներկայացուցիչներ (ներառյալ էստոնացիներ)[3][4]։
Հիմնադրել են էստոնացիները` 1882 թվականին։ Հայերը եկել են 1924 թվականին, շրջակա գյուղերից։
Տնտեսությունը Խմբագրել
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, դափնու մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։
Խորհրդային տարիներին գյուղը զարգացել է որպես առողջարանային բնակավայր։ Այնտեղ կառուցվել են մանկական առողջարաններ, հանգստյան տուն և մարզաբազա, որտեղ իրենց մարզումներն էին կատարում ԽՍՀՄ ֆուտբոլի[5], հանդբոլի և թեթև աթլետիկայի թիմերը։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան և անտառտնտեսություն։
Անվանումը Խմբագրել
19-րդ դարի վերջերից գյուղը կոչվել է Երմոլովսկ` ի պատիվ ռուս պետական գործիչ Ալեքսեյ Երմոլովի, ով 1894 թվականին այցելել է այս գյուղը[6]։ 1944 թվականին, ի պատիվ ԽՍՀՄ հերոս, գեներալ-գնդապետ Կոնստանտին Լեսելիձեի, գյուղը անվանվել է Լեսելիձե։
1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Գյաչրիփշ։ Այս անվանումը կապված է աբխազական Գեչբա իշխանական տոհմի հետ, ովքեր ժամանակին իշխել են այս տարածքներում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
- ↑ Перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Этноязыковые карты Абхазии в 1989 и 2003 годах. Коряков Ю.Б.
- ↑ Перепись населения Абхазии 2011. Гагрский район
- ↑ «Якушин Михаил - Вечная тайна футбола. Страница: 40»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-06-16
- ↑ Топонимический словарь Кавказа. А.В. Твердый. 2011
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 584)։ |