Պիրին
Պիրին (բուլղար․՝ Пирин), լեռնաշղթա Բուլղարիայի հարավ-արևմուտքում, Ստրումա և Մեստա գետերի միջև։ Երկարությունը մոտ 75կմ է։ Ամենաբարձր գագաթը Վիխրենն է (2914մ)։ Պիրինը Բուլղարիայի ամենաբարձր լեռնաշղթաներից մեկն է. ունի 2600մ և ավելի բարձրություն ունեցող 45 գագաթ։ Լեռները միասին կազմում են 1210 կմ² մակերեսով տարածք։
Կաղապար:PAGENAMEBASEՊիրին | |
---|---|
բուլղար․՝ Пирин | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Բուլղարիա |
Նյութ | գրանիտ և մարմար |
Բարձրություն (ԲԾՄ) | 2914,3 մետր |
Երկարություն | 75կմ |
Մակերես | 2585 կմ² |
Մեծագույն գագաթ | Vihren (peak)? |
Լեռը կոչված է սլավոնական դիցարանի գլխավոր աստծու՝ կայծակի և ամպրոպի աստված Պերունի անունով[1]։
Ռելիեֆ
խմբագրելՍառցակալման հետևանքով լեռները ձեռք են բերել ալպյան ձև (թեք, ժեռուտ լանջեր, ջրբաժաններ, սուր գագաթներ)։ Պիրինի կիրճերում կան բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծը Պոպովո լիճն է։ Պիրինի լեռները հիմնականում բաղկացած են գրանիտից և մարմարից։
Պիրինը բաժանված է երեք մասի՝ հյուսիսային, միջին և հարավային։ Հյուսիսային Պիրինը տարածքով ամենամեծն է։ Նրա ամենաբարձր գագաթը Վիխրենն է։ Հարավային Պիրինը ավելի մեծ է միջին Պիրինից, բայց ռելիեֆի բնույթով ավելի ցածր է։
Կլիմա
խմբագրելՊիրինի կլիման բարձրլեռնային է՝ միջերկրածովյան ազդեցությամբ և արևմտյան ու հարավարևմտյան քամիների առկայությամբ։ Բաժանվում է կլիմայական երեք գոտիների՝ ցածրլեռնային (մինչև 1000մ բարձրություն ծովի մակարդակից), միջինլեռնային (1000-1600մ) և բարձրլեռնային (1600մ-ից բարձր)։ Տեղումների տարեկան քանակը 600-1000մմ է։ Տեղումների ամենամեծ քանակը դիտարկվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Ձմռանը լինում են առատ տեղումներ ձյան տեսքով։
Կենդանական և բուսական աշխարհ
խմբագրելՄինչև 2000մ բարձրություններում կան անտառներ (ներքևում՝ կաղնու, բոխու, հաճարենու, վերևում՝ սոճու), լեռնային մարգագետիններ։ Լեռան վերին մասում գտնվում է Պիրին ազգային պարկը, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո։ Միջերկրածովյան կլիմայի շնորհիվ՝ տեղանքը հարուստ է կենդանական և բուսական աշխարհով։ Այստեղ աճում են հազվագյուտ որոշ բուսատեսակներ՝ էդելվեյս, պիրինյան կակաչ։ Լեռներում պահում են խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարի հոտեր։
Պիրինում է գտնվում Բուլղարիայի ամենահին ծառը, որը աշխարհի հնագույն ծառերից է՝ Բայկուշևի սոճին. այն մոտ 1.300 տարեկան է։
Զբոսաշրջություն
խմբագրելՊիրինը հայտնի է լեռնագնացների շրջանում։ Այստեղ կան և' դժվարին ուղիներ հմուտ լեռնագնացների համար, և' համեմատաբար մատչելի ուղիներ սկսնակների համար։ Կա լեռնադահուկային մարզաձևով զբաղվելու հնարավորություն (օրինակ՝ Բանսկո)։ Մեծ պահանջարկ ունեն հանքային աղբյուրները (օրինակ՝ Սանդանսկի առողջարան)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rashev, N.; Martin Glovnya (1987). What do we know about ... the continents (Какво знаем за... континентите). Izdatelstvo Otechestvo. p. 40.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պիրինի ազգային պարկ Արխիվացված 2016-01-10 Wayback Machine
- Արշավագնացությունը Պիրինի լեռներում Արխիվացված 2016-10-15 Wayback Machine