Լեռան ստորոտին (թահիթ. Fatata te Mouà, ֆր.՝ Adossé à la montaghe), ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի նկարը Էրմիտաժի հավաքածուից, որը մտնում է տահիտական ցիկլի մեջ։

Լեռան ստորոտին
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1892
բարձրություն68 սանտիմետր[1]
լայնություն92 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
սեփականատերԻվան Մորոզով
Ծանոթագրություններ

Նկարում պատկերված է մեծ ծառ՝ կլորացված ոսկեգույն-կանաչ պսակով, նրա ձախ կողմում՝ չորս արմավենի, աջ կողմում՝ խորքում, երևում են խրճիթներ։ Ծառի դիմաց կարմիր հողի վրայով անցնում է ճանապարհը, ձախից նկարի մոտ եզրով ճանապարհով վարգում է ձիավորը, աջում խրճիթի ուղղությամբ շարժվում է ճամփորդը։ Ծառի հտևում երևում են այլ ծառերի պսակներ և բարձրանում է սարալանջը։ Ներքևում՝ աջ կողմում, երկու տողով գրված է կտավի տահիտերեն հեղինակային անվանումը, ինչպես նաև նկարչի ստորագրությունը և ամսաթիվը՝ Fatata te Mouà / P Gauguin 92։

Գոգենի տահիտական շրջանի ստեղծագործությունների ուսումնասիրող Բ․ Դենիլսոնը հաստատում է, որ նկարը նկարվել է Տահիտի կղզու հարավային ափին և պատկերում է Մաթայեա գյուղի շրջակայքը, որտեղ Գոգենն ապրել է 1891 թվականի վերջերից մինչև 1893 թվականի կեսերը[2]։

Գոգենը բազմիցս մեծ ծառ է պատկերել նկարի կենտրոնում։ Առաջին անգամ այն հայտնվել է «Նախկին ժամանակներում» պատկերում (Տիսեն-Բորնեմեսի թանգարան)[3]։ Նաև այն գերիշխում է «Կինը գետափին» նկարում (Վան Գոգի թանգարան)[4]։ Առկա է նաև «Հինայի տոնակատարություն» նկարի հետին պլանում (մասնավոր հավաքածու ԱՄՆ-ում)[5] և «Հրաշալի աղբյուր»-ում (Էրմիտաժ)[6]։ Ա․ Գ․ Կոստենևիչը նշում է, որ մեծ ծառի մոտիվը սերտ կապված է տահիտական լուսնի աստվածուհու՝ Հինայի հետ[7]։

Ինչպես հետևում է հեղինակային ստորագրությունից, նկարը վրձնվել է 1892 թվականին և շուտով Գոգենը այն ուղարկել է Եվրոպա։ 1893 թվականին այն ցուցադրվել է նկարչի անհատական ցուցահանդեսում՝ Պոլ Դյուրան Ռուել պատկերասրահում, և 1895 թվականին ցուցադրվել է Գոգենի նկարների վաճառքում՝ Փարիզի «Օթել Դյուրո» աճուրդի տանը․ աճուրդից ստացված փողերը օգտագործվել են Գոգենի՝ Տահիտի նոր ուղևորության համար։ Այս վաճառքի մասին իր նամակում Գոգենը հիշատակում է նկարի գինը՝ 400 ֆրանկ։ Ապա այն պահվել է Գոգենի ընկերոջ՝ առևտրական Ժորժ Շոդեի մոտ։ Շոդեի մահվանից հետո 1899 թվականին «Կարմիր հողով բնապատկեր։ Փոքրիկ հեծյալ» անվամբ տրվել է Ամբրուազ Վոլար պատկերասրահ։ Սակայն Վոլարը կտավն անվանել է «Մեծ ծառ»[7]։

1908 թվականի ապրիլի 29-ին նկարը 8000 ֆրանկով ձեռք է բերել մոսկովյան արդյունաբերող և հավաքորդ Ի․Ա․ Մորոզովը[7]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնացվել է, և 1923 թվականից նկարը գտնվել է Նոր արևմտյան արվեստի թանգարանում։ 2014 թվականի վերջերից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի 4-րդ հարկում, 412 սրահում[8]։

Կտավի «Մծ ծառ» անվանումը սխալ էր։ Կտավներից շատերին Գոգենը տալիս էր տահիտերեն անվանում․ Էրմիտաժի նկարի անվանումը՝ «Fatata te Mouà», այդպես էլ թարգմանվում է՝ «Լեռան ստորոտին»։ 1895 թվականի վաճառքի կատալոգում այն նշված է ֆրանսերեն թարգմանությամբ՝ «Fatata te Mouà (Adossé à la montagne)»։ Բացի դրանից, մեկ տարի առաջ Գոգենը վրձնել է տահիտերեն անվանումներով երկու կտավ՝ «Te raau fahi»[9], որը թարգմանվում է որպես «Մեծ ծառ»։ Նկարներից մեկը գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում[10], իսկ մյուսը՝ ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուում։ Էրմիտաժյան նկարը երկար ժամանակ կրել է սխալ անվանում և միայն 1957 թվականին շփոթմունքից խուսափելու համար հեղինակային վերնագիրը վերականգնվել է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28175/
  2. 2,0 2,1 Барская, Костеневич, 1991, էջ 151
  3. Hindu-Buddhist architecture in Southeast Asia. — 1996. — С. 125.
  4. Dunn, Henry Treffry Recollections of Dante Gabriel Rossetti and his circle, ed. Mander, Rosalie Glynn Grylls (1984) p.46
  5. Wildenstein, 1964, էջ 203
  6. «The Meaning of Procession». Waisak. Walubi (Buddhist Council of Indonesia). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 Братья Морозовы, 2019, էջ 138
  8. silverforketiquette (2016 թ․ նոյեմբերի 2). «Whatever Happened to Fanny Cornforth?» (անգլերեն). The Victorianist: BAVS Postgraduates. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  9. Wildenstein, 1964, էջ 173
  10. Lee, p.17

Գրականություն խմբագրել

  • Барская А. Г., Костеневич А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
  • Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
  • Wildenstein G. Gauguin. I. Catalogue. — Paris, 1964. — 283 p.