Լեչկոպ
Լեչկոպ (Լացկուապ, վրաց.` ლეჩქოფი - Լեչքոփի), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Գումիստա գետի ձախ ափին, Սուխումից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Լեչկոպ | ||
վրաց.՝ ლეჩქოფი | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 30 մ | |
Բնակչություն | 1079 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ, Աբխազներ | |
|
Բնակչությունը խմբագրել
1959 թվականի տվյալներով գյուղն ուներ 1436 բնակիչ, հիմնականում հայեր, աբխազներ, վրացիներ, նաև ռուսներ[1][2]։ 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 1079 բնակիչ[3]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց։
Լեչկոպը հիմնադրել են Սամսունից, Օրդուից և Տրապիզոնից եկած հայերը` 1889 թվականին։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 570)։ |