Լեո Սանտոս

բրազիլական Ֆուտբոլիստ

Լեոնարդո Ռոդրիգես դոս Սանտոս (պորտ.՝ Leonardo Rodrigues dos Santos, ավելի հայտնի է Լեո Սանտոս անունով, պորտ.՝ Léo Santos, դեկտեմբերի 9, 1998(1998-12-09)[1], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Կորինթիանս» ակումբի պաշտպան։

Լեո Սանտոս
Անձնական տվյալներ
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 9, 1998(1998-12-09)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 179 սմ
Քաշ 71 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կորինթիանս
Համար 14
Պատանեկան կարիերա
2010-2016 Բրազիլիա Կորինթիանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—մ.հ. Բրազիլիա Կորինթիանս 4 (1)
Ազգային հավաքական
2015 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17) 6 (0)
2017—մ.հ. Բրազիլիա Բրազիլիա (մինչև 21) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Լեո Սանտոսը «Կորինթիանս» ակումբի սան է։ 2016 թվականի նոյեմբերի 17-ին՝ «Ֆիգեյրենսե» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը բրազիլական Սերիա Ա-ում[2]։ 2017 թվականի մարտի 12-ին Պաուլիստա Լիգայի շրջանակներում անցկացված «Պոնտե Պրետա» ակումբի դեմ խաղի ժամանակ Սանտոսը խփել է իր առաջին գոլը «Կորինթիանս» ակումբի կազմում[3]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Բրազիլիայի պատանեկան հավաքականի կազմում Սանտոսը հաղթել է Պարագվայում կայացած Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությունում։ Մրցաշարում նա խաղացել է Վենեսուելայի[4], Էկվադորի[5], Պերուի[6], Արգենտինայի, Պարագվայի[7] և Կոլումբիայի հավաքականների դեմ[8]։

Նույն տարում Լեո Սանտոսը թիմի հետ մեկնել է Չիլի՝ մասնակցելու Աշխարհի պատանեկան առաջնությանը։ Սակայն մրցաշարի ընթացքում նա պահեստայինների կազմում էր և խաղադաշտ դուրս չի եկել։

2017 թվականին Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում Սանտոսը մասնակցել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Կոլումբիայի[9], Արգենտինայի[10], Վենեսուելայի[11], Ուրուգվայի[12] և երկու անգամ էլ Էկվադորի հավաքականների դեմ[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Կորինթիանս»

  •   Բրազիլիայի ֆուտբոլի առաջնություն (Սերիա Ա) — 2017
  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն — 2017

Միջազգային

  Բրազիլիա (մինչև 17)

  •   Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնության չեմպիոն — 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Фигейренсе VS. Коринстианс 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 17.
  3. «Понте-Прета VS. Коринстианс 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 12.
  4. «Бразилия (до 17) VS. Венесуэла (до 17) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 10.
  5. «Бразилия (до 17) VS. Эквадор (до 17) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 20.
  6. «Бразилия (до 17) VS. Перу (до 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 13.
  7. «Парагвай (до 17) VS. Бразилия (до 17) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 8.
  8. «Бразилия (до 17) VS. Колумбия (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 30.
  9. «Колумбия (до 20) VS. Бразилия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 11.
  10. «Бразилия (до 20) VS. Аргентина (до 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 9.
  11. «Бразилия (до 20) VS. Венесуэла (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 5.
  12. «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 3.
  13. «Эквадор (до 20) VS. Бразилия (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Սանտոս» հոդվածին։