Լեոպոլդ Անտոնովիչ Սուլերժիցկի (սեպտեմբերի 15 (27), 1872, Ժիտոմիր, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 17 (30), 1916, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս ռեժիսոր, հասարակական և թատերական գործիչ, գրականագետ։ 1889-1894 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Հակակառավարական ճառի համար հեռացվել է ուսումնարանից, ծառայել որպես նավաստի։ Մտերմացել է Լև Տոլստոյին, ամբողջ կյանքում հետևել նրա բարոյագիտական ուսմունքին։ Ցարին գինծառայության երդում տալուց հրաժարվելու համար, 1896 թվականին աքսորվել է Կուշկա բերդը, վերադառնալուց հետո, Տոլստոյի հանձնարարությամբ, 1898 թվականին կազմակերպել ղուխոբորների գաղթը Կանադա։

Լեոպոլդ Սուլերժիցկի
Ծնվել էՍեպտեմբերի 27, 1872
ԾննդավայրԺիտոմիր, Ուկրաինա
Մահացել էԴեկտեմբերի 30, 1916
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա (1894)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱզգությունՌուս
Մասնագիտացումթատերական ռեժիսոր, նկարիչ և դերասան

1900 թվականին Մաքսիմ Գորկու և Ա․ Չեխովի միջոցով ծանոթացել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի (ՄԳԹ) գործունեությանը, եղել Ստանիսլավսկու օգնականը։ 1905 թվականից հանդես է եկել որպես ռեժիսոր, մասնակցել Համսունի «Կյանքի դրաման» (1907), Մետեռլինկի «Կապույտ թռչուն» (1908), Շեքսպիրի «Համլետ» (1911) և այլ պիեսների բեմադրություններին։ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի առաջին ստուդիայի հիմնադիրներից և ղեկավարներից էր։ Սուլերժիցկին օժտված էր գեղարվեստական անբասիր ճաշակով, երաժշտականությամբ։ Նրա հետ աշխատել են նաև Գ․ Բուրջալովը, Ե․ Վախթանգովը, Ս․ Խաչատրյանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Сулержицкий Леопольд Антонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Սուլերժիցկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 184