Լեոպոլդ Հոֆման (գերմ.՝ Leopold Hofmann, օգոստոսի 14, 1738(1738-08-14)[1][2] կամ օգոստոսի 14, 1733(1733-08-14)[3], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն - մարտի 17, 1793(1793-03-17)[1][2][3], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր։

Լեոպոլդ Հոֆման
Leopold Hofmann (composer).jpg
Բնօրինակ անունգերմ.՝ Leopold Hofmann
Ծնվել էօգոստոսի 14, 1738(1738-08-14)[1][2] կամ օգոստոսի 14, 1733(1733-08-14)[3]
Վիեննա, Հաբսբուրգի միապետություն
ԵրկիրԱվստրիա
Մահացել էմարտի 17, 1793(1793-03-17)[1][2][3]
Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, խմբավար և երաժիշտ
Commons-logo.svg Leopold Hofmann Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լեոպոլդ Հոֆմանը յոթ տարեկանից երգել է պալատական երգչախմբում, այնուհետև Գեորգ Քրիստոֆ Վագենսեյլի մոտ սովորել է ստեղնաշարային գործիքներ և կոմպոզիցիա։ Ծառայել է որպես խմբավար և նվագախմբի ղեկավար Վիեննայի Սուրբ Միքայել և Սուրբ Պետրոս տաճարներում, 1763 թվականից՝ պալատական մատուռի երգեհոնահար, 1769 թվականի դեկտեմբերի 30-ից՝ պալատական երաժշտության ուսուցիչ՝ 30 ֆլորին աշխատավարձով[5]։

1772 թվականին նա ստանձնել է իր կյանքի գործունեության գլխավոր պաշտոնը՝ Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի երաժշտական ղեկավարը, որում մնացել է մինչև իր կյանքի վերջը։ Իր մահից որոշ ժամանակ առաջ արդեն հիվանդ Հոֆմանի օգնականի պաշտոնը ստանձնել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, որը հույս է ունեցել հետագայում փոխարինի Հոֆմանին, սակայն մահացել է իր ղեկավարից առաջ։ Մոցարտի մահից հետո այդ պաշտոնը զբաղեցրել է ավստրիացի կոմպոզիտոր, երգեհոնահար Յոհան Ալբրեխտսբերգերը։

ԱշխատություններԽմբագրել

Հոֆմանի կոմպոզիտորական ժառանգությունը ներառում է մոտ 45 սիմֆոնիա, 60 կոնցերտ կլավեսինի, ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, եկեղեցական երաժշտություն, ինչպես նաև կամերային երաժշտություն՝ քառյակներ, տրիոներ, կլավիերային սոնատներ։ Ֆլեյտայի և նվագախմբի համար Հոֆմանի ամենահայտնի կոնցերտը երկար տարիներ սխալմամբ վերագրվել է ավստրիացի մեծ երգահան Յոզեֆ Հայդնին։ Հոֆմանի բազմաթիվ նվագախմբային ստեղծագործություններից որոշները ձայնագրվել են վերջին ժամանակներս։

ԳրականությունԽմբագրել

  • Constantin von Wurzbach. Hoffmann, Leopold // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. — Wien: Verlag L. C. Zamarski, 1856—1891. — Т. 9. — С. 160—161.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wurzbach D. C. v. Hoffmann, Leopold (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 9. — S. 160.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119484749 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Constantin von Wurzbach Hoffmann, Leopold // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. — Wien: Verlag L. C. Zamarski, 1856—1891. — Т. 9. — С. 160—161. (գերմ.)

Արտաքին հղումներԽմբագրել