Լեոնիդ Սմիռնով
Լեոնիդ Վասիլևիչ Սմիռնով (ռուս.՝ Леонид Васильевич Смирнов, ապրիլի 3 (16), 1916, Կուզնեցկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 21, 2001, Մոսկվա, Ռուսաստան), Խորհրդային քաղաքական գործիչ, «Սոցիալիստական աշխատանքի հերոս» (1961), ԽՄԿԿ անդամ (1943)։
Լեոնիդ Սմիռնով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարան (1939) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 3 (16), 1916 |
Ծննդավայր | Կուզնեցկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանի օր | դեկտեմբերի 21, 2001 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Ծնվել է Կուզնեցկում՝ բանվորի ընտանիքում։ Ավարտել է Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարանը (1939), 1939-1961 թթ. աշխատել է ԽՍՀՄ զինված ուժերի նախարարության համակարգում։ 1961-1963 թթ.՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի պաշտպանության տեխնիկայի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, նախագահ ԽՍՀՄ մինիստր, 1963 թվականի մարտից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Կուսակցության XX, XXII-XXVI համագումարների պատգամավոր, ԽՄԿԿ ԿԿ անդամ 1961 թվականից։ ԽՍՀՄ VI-XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1960)։
Պարգևատրվել է Լենինի 3 և 2 այլ շքանշաններով և մեդալներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Смирнов Леонид Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 459)։ |