Լեոնիդ Գրաբովսկիս (լատիշ․՝ Leonīds Grabovskis դեկտեմբերի 3, 1949(1949-12-03), Գուլբենե, Լատվիա - հուլիսի 18, 2011(2011-07-18)), սովետական և լատվիական թատրոնի ու կինոյի դերասան։

Լեոնիդ Գրաբովսկիս
լատիշ․՝ Leonīds Grabovskis
Ծնվել էդեկտեմբերի 3, 1949(1949-12-03)
ԾննդավայրԳուլբենե, Լատվիա
Մահացել էհուլիսի 18, 2011(2011-07-18) (61 տարեկան)
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Լեոնիդ Գրաբովսկիսը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 3-ին Գուլբենե քաղաքում՝ վարչական աշխատողի ընտանիքում։ Քեռին դերասան և ռեժիսոր Ռոբերտ Լիգերսն է, իսկ եղբայրը՝ դերասան և ռեժիսոր Ռոման Գրաբովսկիսը։

Ավարտել է Գուլբենյան 2-րդ միջնակարգ դպրոցը (1967) և Վիտոլի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը (1975

Ազգային թատրոնի դերասան է սկսած 1975 թվականից։ Եղել է բանաստեղծական ծրագրերի հեղինակ և դերակատար, որոնց մեջ իր ուշադրությանն է դարձրել Օյար Վացիետիսի, Իմանտ Զիեդոնիսի և Ալեքսանդր Չակի բանաստեղծությունները։ Լեոնիդը «Էմոցիոնալ անքնություն» («Jūtu bezmiegs», 1998) բանաստեղծական ժողովածուի և «Սիրո վկայություն» («Mīlestības lieciniece», 2001) գրքի հեղինակն է։

Մահացել է 2011 թվականի հուլիսի 18-ին։

Թատերական աշխատանքներ խմբագրել

Անվանում Սցենարիստ Դեր
Առյուծը ձմռանը Ջեյմս Գոլդմեն Ջեֆրի
Կրակ և գիշեր Ռայնիս Սև ասպետ
Քուն ամառային գիշերը Վիլյամ Շեքսպիր
Շատ աղմուկ ոչնչից Վիլյամ Շեքսպիր
Լոլիտա Էդուարդ Օլբի Համիերտ Համբերտ
Ոճիր և պատիժ Դոստոեվսկի Ռոդիոն Ռասկոլնիկով
Էմիլը և խուզարկուները Հենրիխ Կյոստներ Գուստավ
Վերաքննիչ Գոգոլ Խլեստակով

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Դերը
1973 Քաղաքի բանալիներ Գարայս
1974 Հարձակում գաղտնի ոստիկանության վրա դրվագ
1976 Սրի ստվերում Կասպերս
1980 Երկար ճանապարհ ավազաբլուրում դրվագ
Փաստ դրվագ
1985 Դռներ, որոնք բաց են քո համար Մալդոնիս
Խաղը տեղի կունենա ցանկացած եղանակի եղբայր Գոլիվսկի
Ժամադրություն Ծիր Կաթինում դրվագ
1986 Հեշտ է ընկնել բուսականությամբ ծածկված առու տրակտորավարորդ
Երկվորյակ դրվագ
1987 Եթե մենք այս ամեն ինչը տանենք Բարոն Վոլֆ
1989 Բախտիկ (ռուս.՝ Судьбинушка ) Կրիշիանիս Բարոնս
1995 Հետախույզները Ռիգայում Միկելիս
2008 Քարեր
2009 Իռենա Սեդլերի խիզախ սիրտը տղամարդ