Բացել գլխավոր ցանկը

Լեոնիդ Ալեքսանդրովիչ Բիչևին (ռուս.՝ Леони́д Алекса́ндрович Биче́вин, դեկտեմբերի 27, 1984(1984-12-27)[1], Կլիմովսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական կինոյի ու թատրոնի դերասան։ Դերասանին հանրաճանաչություն են բերել «Բեռ 200», «Մորֆի», «Փակ տարածություններ», «Մի անգամ պրովինցիայում» ֆիլմերում կատարած դերերը։

Լեոնիդ Բիչևին
Leonid Bichevin 2017.jpg
Ծնվել էդեկտեմբերի 27, 1984(1984-12-27)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԿլիմովսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
vakhtangov.ru/persones/bichevin

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Լեոնիդ Բիչևինը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 27-ին Կլիմովսկում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Կոլոմնայի գյուղատնտեսական ուսումնարան, սակայն 2 տարի անց թողել է ուսումը՝ որոշելով դառնալ դերասան։ Ընդունվել է Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարան՝ Յուրի Շլիկովի դասարան։ 2006 թվականին դիպլոմ ստանալուց հետո աշխատանքի է անցել Ե․ Վախթանգովի անվան թատրոնում։ Թատրոնի բեմին Բիչևինը Ռիմաս Տումինասի բեմադրած «Տրոիլուս և Կրեսիդա» ներկայացման մեջ մարմնավորել է Տրոիլուսին։

Առաջին նշանակալի դերը կինոյում Լեոնիդ Բիչևինը խաղացել է Ալեքսեյ Բալաբանովի սկանդալային «Բեռ 200» ֆիլմում (2007)։ Ֆիլմի նկարահանման հրապարակում երիտասարդ դերասանը հայտնվեց Ագնիա Կուզնեցովայի շնորհիվ, ում հետ միասին սովորել էր Շչուկինի անվան ուսումնարանում[2]։ Բալաբանովի հաջորդ՝ «Մորֆի» ֆիլմում Բիչևինն արդեն ստացավ գլխավոր դերը։ Միխայիլ Բուլգակովի արձակի հիման վրա նկարահանված ֆիլմում դերասանը խաղաց երիտասարդ բժիշկ-մորֆինամոլի դեր, որն աշխատում էր գյուղի հիվանդանոցում։ Բալաբանովը գոհ մնաց դերասանի հետ համագործակցությունից։ Իր հարցազրույցներից մեկում ռեժիսորը կարծիք հայտնեց, որ Լեոնիդ Բիչևինը «աստղ է դառնալու»[3]։

Անձնական կյանքԽմբագրել

Ժամադրվել է թատերական ինստիտուտի իր համակուրսեցու՝ դերասանուհի Ագնիա Կուզնեցովայի հետ[4]։

2011 թվականի հուլիսի 29-ին ամուսնացել է դերասանուհի Մարիա Բերդինսկիխի հետ[5]։ 2014 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց որդին՝ Իվանը։

ԳործունեությունԽմբագրել

Դերերը թատրոնումԽմբագրել

Դիպլոմային աշխատանքներ Բ․ Շչուկինի անվան թատերական ինստիտուտում
Հեղինակ Ներկայացում
Էժեն Լաբիշ Ծղոտե գլխարկ
Արթուր Լորենց Վեսթսայդյան պատմություն
Միխայիլ Բուլգակով Թատերական վեպ
Անժելիկա Խոլինայի թատրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
2012 Ժորժ Բիզե Անժելիկա Խոլինա Կարմեն Դոն Խոսե
Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1995 Ալեքսանդր Գորբան,

Վյաչեսլավ Շալևիչ

Ալի Բաբան և 40 ավազակները պահնորդ
1997 Միխայիլ Ստարիցկի Ալեքսանդր Գորբան Երկու նապաստակի հետևից պահակ
1999 Էրիկ-Էմանուել Շմիտտ Սերգեյ Յաշին Ձոն Եվային Խիմերա
2001 Էդմոն Ռոստան Վլադիմիր Միրզոև Սիրանո դե Բերժերակ Բրիսայլ
2002 Լեոնիդ Զորին Վլադիմիր Իվանով Ցարական որս Բոնիպերտի
2003 Էրիկ-Էմանուել Շմիտտ Նիկոլայ Պինիգին Ֆրեդերիկ կամ հանցագործությունների ծառուղին Պարիզո
2006 Լոպե դե Վեգա Յուրի Շլիկով Շունը դեզի վրա Լեոնիդո
2007 Թերենս Ռեթիգան Պավել Սաֆոնով Խորը կապույտ ծով Ֆիլ Հեչ
2008 Ուիլյամ Շեքսպիր Ռիմաս Տումինաս Տրոիլուս և Կրեսիդա Տրոիլուս
2008 Վլադիմիր Մասս,

Միխայիլ Չերվինսկի

Վլադիմիր Իվանով Սպիտակ ակացիա օպերատոր Գրիշա
2010 Միխայիլ Լերմոնտով Ռիմաս Տումինաս Դիմակահանդես իշխան Զվյոզդիչ
2010 Ուիլյամ Շեքսպիր Յուրի Բուտուսով Չափն ընդդեմ չափի Լոկոտ/Սուքենսոն
2011 Էդուարդո դե Ֆիլիպո Ռիմաս Տումինաս Նավակայան Միկելե
2012 Լև Տոլստոյ Անժելիկա Խոլինա Աննա Կարենինա կոմս Տուշկևիչ
2012 Ֆեոդոր Դոստոևսկի Յուրի Լյուբիմով Դևեր Լիպուտին
2014 Պիեռ Բոմարշե Վլադիմիր Միրզոև Խելագար օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը Ֆիգարո

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2006 Ավելի կարևոր, քան սերը Վլադիկ
2006 Երեք գեղուհիներ Դենիս
2007 Օրենքով ուսուցիչը Մաքս Ակուլով
2007 Հասարակ պատմություն Սերգեյ Եգորով
2007 Բեռ 200 Վալերա
2008 Մորֆի Միխայիլ Պոլյակով
2008 Փոխ առած կյանքը Դենիս Ադամով
2008 Փակ տարածություններ Վենյա
2008 Մի անգամ պրովինցիայում Չե, Միշա, Կոլյայի ընկերը
2008 Կազակ ավազակները Անդրեյ
2009 Սնձենու վալս Ալեքսեյ Սմիռնով
2009 Ծաղկազարդի կիրակի Գենադի Նիկիտին
2009 Վայրի Ռուդիկ
2010 Օրենքով ուսուցիչը․ շարունակություն Մաքս
2010 Подсадной Նիկոլայ
2010 Մրրկային գոտի Կոստյա
2011 Երջանկության խումբ Բորիս Իվանովսկի
2011 Վերջին հանդիպում Իվան Շիլով
2011 Յուրաքանչյուրն իր պատերազմ ունի Վիկտոր Տոլկաչև
2012 Վիշապի համախտանիշ Ալեքսանդր Վոլկով
2013 Աղջիկը և մահը Նիկոլայ (երիտասարդ տարիքում)
2013 Շագալ - Մալևիչ Մարկ Շագալ
2014 Կուպրին Ալարին
2015 Ժառանգները Գլեբ Տրեգուբով
2015 Աշնան հիշողությունը
2017 Հարմարում Էշթոն Այվի/Օլեգ Մենշով
2017 Տառապանքներով ուղևորություն Իվան Տելեգին

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  • 2009 ֊ «Ժորժ» մրցանակի առաջադրում «Լավագույն ռուս դերասան» անվանակարգում
  • 2009 - Ալեքսանդր Աբդուլովի անվան մրցանակ՝ «Դուխ օգնյա» կինեմատոգրաֆիական առաջնելույթների 8-րդ միջազգային փառատոնում՝ «Սնձենու վալս» ֆիլմում դերակատարման համար
  • 2009 - «Ընտանիքի շրջանում» միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանական աշխատանք (տղամարդու դեր)» անվանակարգում՝ «Սնձենու վալս» ֆիլմում դերակատարման համար

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Интервью с Леонидом Бичевиным // Официальный сайт фильма «Груз 200»
  3. Балабанов про «Морфий» Արխիվացված է Դեկտեմբեր 2, 2008 Wayback Machine-ի միջոցով: // Блог редакции журнала Empire
  4. Леонид Бичевин и Агния Кузнецов // www.ok-magazine.ru
  5. Яна Гордеева. (27 сентября 2011)։ «Мария Бердинских: С Бичевиным женщиной я пока не стала!»։ Экспресс газета։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-16-ին։ Վերցված է 2012-03-27 

Արտաքին հղումներԽմբագրել