Լեոնարդ Սարկիսով
հայ դերասան
(Վերահղված է Լեոնարդ Սարգսյանից)
Լեոնարդ Սարգսի Սարկիսով (Սարգսյան), հանդիպում է նաև Լեոնիդ անունով. (սեպտեմբերի 5, 1931, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 1998, Երևան, Հայաստան), հայ դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ։
Լեոնարդ Սարգսի Սարկիսով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1931 |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1998 (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Այլ անուն(ներ) | Լեոնարդ Սարկիսյան |
Մասնագիտություն | դերասան |
Ժանրեր | կատակերգություն, դրամա, ընտանեկան |
Ամուսին(ներ) | Ժաննա Գավջյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԼեոնարդ Սարկիսովը ծնվել 1931 թվականին Գանձակում։ 1950-1951 թվականներին սովորել է Մոսկվայի Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացման և մեքենայացման ինստիտուտում։ Ավարտել է նաև Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտը։ Կինոյում սկսել է նկարահանվել 1971 թվականից։ Ամուսնացել է դաշնակահարուհի Ժաննա Գավջյանի հետ։
Դերերը կինոյում
խմբագրել- էպիզոդիկ դեր՝ «Մորգանի խնամին» (1970)
- Կարեն՝ «Երևանյան օրերի խրոնիկա» (1972)
- Մելքոն՝ «Քաոս» (1973)
- վարորդ՝ «Մարդն Օլիմպոսից» (1974)
- լուսանկարիչ՝ «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976)
- ագրոնոմ՝ «Քարե հովիտ» (1977)
- ծերունի՝ «Աշնան արև» (1977)
- բժիշկ՝ «Բժիշկ» (1978)
- Արշակ՝ «Աստղային ամառ» (1978)
- Գասպար՝ «Երիտասարդություն․ 2-րդ թողարկում» (1979)
- Գասպար՝ «Թթենի» (1979)
- Խաչիկ՝ «Խոշոր շահում» (1980)
- Կոստյա՝ «Լիրիկական երթ» (1980)
- Նիկոլյան՝ «Թռիչքն սկսվում է երկրից» (1980)
- վարսահարդար՝ «Կտոր մը երկինք» (1980)
- Աքիլես՝ «Եղեք իմ ամուսինը» (1981)
- «Համեստ մարդը» (1981) (կարճամետրաժ)
- հյուր՝ «Գիքոր» (1982)
- Վաչագան՝ «Պատահար հուլիսին» (1982)
- Գասպարելլի՝ «Վառած լապտեր» (1983)
- Սաքո՝ «Քոչարի» (1983)
- Երվանդ՝ «Հրդեհ» (1983)
- Մանուկով՝ «Հեծյալը, որին սպասում էին» (1984)
- Սպիրիդոն Դոլիձե՝ «Հրամայված է վերցնել կենդանի» (1984)
- Մուշեղ՝ «Վերջին կիրակին» (1985)
- վարսահարդար՝ «Օդապարուկի օրը» (1986)
- գործարանի տնօրեն՝ «Ծովափնյա արձակուրդ» (1986)
- Աշխենի հայրը՝ «Օտար խաղեր» (1986)
- «Մեզանից երեքը» (1987)
- «Գործողություն» (1987)
- «Խոսք» (1987)
- Մանուկյան՝ «Սպիտակ ոսկոր» (1988)
- էպիզոդիկ դեր՝ «Գաղտնի խորհրդականը» (1988)
- Վանունց՝ «Ուժասպառվածները» (1990)
- «Ժամկետը՝ յոթ օր» (1991)
- «Քույրիկը Լոս Անջելեսից» (1993)
- «Հարսնացուն Ջերմուկից» (1997)
- «Մեր բակը 2» (1998)