Հրամայված է վերցնել կենդանի
«Հրամայված վերցնել կենդանի» (ռուս.՝ «Приказано взять живым»), խորհրդային լրտեսական ֆիլմ մարտաֆիլմի տարրերով՝ նվիրված խորհրդային սահմանապահների առօրյային։ Նկարահանվել է 1984 թվականին Գորկու անվան կինոստուդիայում և նրա Յալթայի մասնաճյուղում։
Հրամայված է վերցնել կենդանի ռուս.՝ Приказано взять живым | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Ժիվոլուբ |
Դերակատարներ | Ալեքսանդր Արժիլովսկի |
Օպերատոր | Միխայիլ Յակովիչ |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Սյուժե
խմբագրելՖիլմի սյուժեն ծավալվում է Խորհրդային Միության հարավային սահմանին։ Վերջերս ամուսնացած ավագ լեյտենանտ Աստախովը նշանակվել է սահմանային ուղեկալի պետ, որտեղ ժամանակին մահացել է նրա հայրը։ Բացի այդ, սահմանային գոտում գտնվում է հատուկ գաղտնի օբյեկտ, որը հայտնվել է օտարերկրյա հետախուզության տեսադաշտում։
Դերերում
խմբագրել- Ալեքսանդր Արժիլովսկի – Ալեքսեյ Վլադիմիրովիչ Աստախով, ուղեկալի պետ, ավագ լեյտենանտ
- Կոնստանտին Ստեպանկով – Կոնստանտին Պետրովիչ Գուրով, տարածքի պարետ, փոխգնդապետ
- Միխայիլ Պուգովկին – Միխայիլ Իվանովիչ Ռյաբոկոն, ուղեկալի ավագ
- Ալեքսանդրա Յակովլևա – Ալեքսանդրա Եվգենևնա Աստախովա
- Վերա Վասիլևա – Վերա Կուզմինիչնա Ռյաբոկոն, ֆելդշեր
- Վիկտոր Նեզնանով – Վիկտոր Եգորով, լեյտենանտ, սիրահարված է Սոֆիկո Դոլիձեին
- Իյա Նինիձե – Սոֆիկո Դոլիձե, ավանային դպրոցի տնօրեն
- Արնիս Լիցիտիս – Օլավ, «կապիտան Վորոնին», դիվերսանտ դելտապլանում
- Ալեքսանդր Յակովլև – Չենցով, սահմանապահ-կինոլոգ Դիկ շան հետ
- Գալինա Օռլովա – Օռլովա
- Լեոնարդ Սարկիսով – Սպիրիդոն Դոլիձե
- Տրիստան Սարալիձե – Ուշանգի
Հնչյունավորում
խմբագրել- Արտյոմ Կարապետյան - կադրից դուրս թարգմանություն (լուսագրերում նշված չէ)
- Ալեքսեյ Զոլոտնիցկի - դրվագներում (լուսագրերում նված չէ)
Երաժշտություն
խմբագրելՖիլմում հնչում է Եվգենի Կռիլատովի «Սահմանապահների երգը, որի տեքստի հեղինակը Իգոր Շաֆերանն է, կատարում է Միխայիլ Պուգովկինը։
Նկարահանող խումբ
խմբագրել- Տնօրեն՝ Ռոման Կոնբրանտ
- Սցենարիստ՝ Ալեքսանդր Անտոկոլսկի
- Ռեժիսոր՝ Վիկտոր Ժիվոլուբ
- Օպերատոր՝ Միխայիլ Յակովիչ
- Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Դուշին
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
- Երգերի տեքստի հեղինակ՝ Իգոր Շաֆերան
- Հնչյունային ռեժիսոր՝ Բորիս Գոլև
- Մոնտաժող՝ Ռիմա Ցիգելնիցկայա
- Խորհրդատուներ՝ գեներալ-մայոր Վ. Յարլիչենկո, գնդապետ Ա. Դավիդենկո
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- Արտադրություն՝ Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա (Յալթայի մասնաչյուղ)
- Առաջին ստեղծագործական միավորում
- Գեղարվեստական ֆիլմ, գունավոր
- Բնօրինակ լեզուն՝ ռուսերեն
Արտադրություն
խմբագրելՖիլմի նկարահանումներն անցկացվել են Այ Պետրիի շրջանի և Ֆորոսի ծովափին՝ քարանփավային Չիլտեր քաղաքի մոտ, եզրափակիչ մասը՝ Սևաստոպոլ քաղաքի 35-րդ մարտկոցի ավերակներում[1][2][3]։
Վարձույթ
խմբագրել1984 թվականին ֆիլմը դիտել է ավելի քան 20 մլն հանդիսատես[4]։
Մրցանակներ
խմբագրել- ՊԱԿ երրորդ մրցանակ (1984)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Фильмы, которые снимались в Крыму.
- ↑ Фильмография и кинотопография Крыма.
- ↑ Фильмы, снимавшиеся в Крыму.
- ↑ Елена Яковлева (2016 թ․ մայիսի 28). «Родину защищать. 10 интересных фильмов о пограничниках». «Аргументы и Факты». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.