Լեոկադի Հերսան-Պենկուե (ֆր.՝ Léocadie Hersent-Penquer, փետրվարի 14, 1817(1817-02-14), Château de Kérouartz, Lannilis - դեկտեմբերի 19, 1889(1889-12-19), Բրեստ), ֆրանսիացի բանաստեղծ, գրող ու Ֆրանսիայի Բրեստ քաղաքում գտնվող կերպարվեստի թանգարանի համահիմնադիր։

Լեոկադի Հերսան-Պենկուե
ֆր.՝ Léocadie Hersent-Penquer
Ծննդյան անունֆր.՝ Alexandrine Françoise Éloïse Léocadie Hersent
Ծնվել էփետրվարի 14, 1817(1817-02-14)
ԾննդավայրChâteau de Kérouartz, Lannilis
Վախճանվել էդեկտեմբերի 19, 1889(1889-12-19) (72 տարեկան)
Վախճանի վայրԲրեստ
ԳերեզմանCimetière Saint-Martin de Brest
Գրական անունMme Auguste Penquer
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱնդամակցությունQ3487612?
ԱմուսինՕգյուստ Սալա-Պենկեր և Victor Burle?
ԱզգականներՄարի-Աննա Վիլլեթ
Изображение автографа
 Léocadie Hersent-Penquer Վիքիպահեստում

Հերսան-Պենկուեն, որը հաճախ հայտնի է նաև որպես Լեոկադի Սալաուն-Պենկուե կամ տիկին Օգյուստ Սալաուն-Պենկուե, ծնվել է 1817 թվականի փետրվարի 1-ին բրետոնական ընտանիքում, որն ապրում էր հյուսիսարևմտյան Ֆրանսիայի Լանիլիս համայնքի մոտ գտնվող Քերուարց ամրոցում․ այնտեղ մի փողոց այսօր կրում է նրա անունը։ Հայրը բժիշկ Ժակ Հերսանն էր, իսկ մայրական կողմի պապիկը հավանաբար գեներալ Մարկ-Անտուան Քոբանը (1763-1813), որը մահացել է թոռնուհու ծնվելուց առաջ[1]։

Վաղ տարիներ խմբագրել

1842 թվականին ամուսնացել է երկրորդ լեյտենենտ Վիկտոր Բուռլի հետ, սակայն յոթ տարի անց, 1849 թվականին այրիացել է 32 տարեկան հասակում[2]։

1851 թվականի սեպտեմբերի 15-ին կրկին ամուսնացել է բժիշկ Օգյուստ Սալաուն-Պենկուեի (1809-1882) հետ ու հայտնի դարձել որպես Լեոկադի Հերսան-Պենկուե։ Բնակություն են հաստատել ամուսնու հայրենի Բրեստ քաղաքում և ունեցել երկու երեխա՝ Իվն ու Մարին, սակայն միայն դուստրն է չափահաս դարձել․ մահացել է 1933 թվականին[2]։

Գրական կյանք խմբագրել

Բազմաթիվ առիթներով, հատկապես ձմռան ամիսներին, Հերսան-Պենկուեն այցելել է փարիզյան շատ սալոններ, որտեղ ի թիվս այլոց, հանդիպել է գրողներ Էրեդիային, Վիկտոր Հյուգոյին, Ալֆոնս դը Լամարթինին ու Շառլ Լըկոնտ դը Լիլին, որոնք բոլորը զգալի ազդեցություն են ունեցել նրա գրական ստեղծագործության վրա։ Հյուգոն ակտիվորեն աջակցել և խրախուսել է գրելու նրա ջանքերը։ Լըկոնտ դը Լիլը նրան ծանոթացրել է Պառնաս գրական խմբակի այլ անդամների հետ, ու շուտով նա և իր ամուսինը Փարիզի աշխույժ գրական շրջանակների մաս են դարձել[2]։

Chants du Foyer վերնագրով նրա առաջին վեպի մասին գրախոսներից մեկն ասել է․ «Այնտեղ կարելի է աղջկա, երիտասարդ կնոջ և երիտասարդ մոր մտքեր գտնել՝ արտահայտված զգացմունքով և ներդաշնակությամբ։ Բացի մեծ հոգևոր հավատքից, այս գրքում կա բնության խորը զգացում»[3]։

Ըստ նույն գրախոսի՝ նրա երկրորդ վեպը՝ Poetic Revelations, կրում է Վիկտոր Հյուգոյի ուղղակի ազդեցությունը։ Գրախոսը նրա ոճն ավելի լուրջ է համարել ու նշել, որ այն ավելի շատ շեշտադրում է գաղափարները, քան թե զգացմունքները։ Համեմատելով նրա առաջին գրքի հետ՝ նա եզրակացրել է. «Լեզուն ավելի ճկուն և տեսողական է, իսկ ներշնչանքը՝ ներդաշնակ ու փայլուն»[3]։

Բրեստ վերադառնալով հետևել է Փարիզի սալոններում ձեռք բերած ավանդույթներին։ Ամուսնու՝ Օգյուստի հետ (որը Բրեստի քաղաքապետն էր 1871-1881 թվականների ընթացքում)[2] 1875 թվականին հիմնադրել են արվեստի թանգարան (Musée des Beaux-Arts of Brest) ու կազմակերպել է դրա ֆինանսավորումը քաղաքապետարանից[2]։

Նա և իր երկրորդ ամուսինը Բրեստի ակադեմիական ընկերության պատվավոր անդամներ են եղել, որը Լեոկադիին համարել է «Բրեստի մուսա»[2][4]։

Վերջին տարիներ խմբագրել

 
Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդիի կողմից նախագծված Լեոկադիի և ամուսնու գերեզմանը

1882 թվականին ամուսնու՝ թոքաբորբից մահանալուց հետո[2] Հերսան-Պենկուեն հանձնարարական է տվել բեղմնավոր քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդիին (որը հայտնի էր դարձել Նյու Յորքի Ազատության արձանով) ամուսնուն նվիրված հուշարձան կառուցել, որտեղ իրեն նույնպես պետք է հուղարկավորեին։ Ավարտուն գրանիտե գերեզմանը կանգնեցվել է Բրեստի Սենթ Մարտինի գերեզմանատանը[2]։

Ամուսնու մահից հետո հեռացել է հասարակական կյանքից և իր ժամանակը նվիրել իր երեխաներին և թոռներին[2]։

Մահացել է իր ծննդյան 72-երորդ տարեդարձից յոթ շաբաթ առաջ՝ 1889 թվականի դեկտեմբերի 19-ին Բրեստում[1][5]։ Նրա մասին գովեստով է արտահայտվել Բրեստի ակադեմիական ընկերության նախագահը, խոսել նրա բազմաթիվ գրական նվաճումների և լայն ազդեցության մասին ու նրան անվանել «բանաստեղծ՝ բառի ամենաազնիվ իմաստով»[6]։

Աշխատանքների ընտրանի խմբագրել

Հերսան-Պենկուեն իր առաջին՝ միայնության մասին պոեմը գրել է 16 տարեկանում[3]։

Նրա պոեմների ու պիեսների մեծ մասը հրատարակվել է Լեոկադի Հերսան-Պենկուե կամ Լեոկադի Սալաուն-Պենկուե անուններով, թեև այլ աշխատանքներ, ինչպիսիք են՝ Vélléda («որը փառաբանում է Բրետանին և քրիստոնեական գաղափարը»[2][3]) 370 էջանոց էպոսը, Le Paradis retrouvé և այլք, որպես հեղինակ նշում են տիկին Օգյուստ Պենկուեին[5]։

Պատմվածքներ և բանաստեղծություններ խմբագրել

  • Les chants du foyer. 1862
  • Les révélations poétiques. 1864
  • À propos des arbres du Luxembourg. 1866
  • Vélléda. 1868
  • Le Paradis retrouvé. 1869[7]
  • La payse. 1888
  • Mes nuits. 1891 (հրատարակվել է հետմահու)

Պիեսներ խմբագրել

  • Marcelline. 1870
  • Syndoryx. Le barde de Penmarc'h. 1870
  • L'œillet rose. 1874

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Rousse, Joseph (1895). La poésie bretonne au XIXe siécle: Ouvrage ornè de 23 portraits (ֆրանսերեն). P. Lethielleux. էջեր 261.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Brest : Léocadie Hersent-Penquer, muse bretonne». actu.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Alphonse Séché, Les Muses françaises». www.biblisem.net. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Société académique de Brest (1879). Bulletin de la Société académique de Brest: Reconnue d'utilité publique ... (French). University of Michigan. impr. A. Kaigre. էջեր xxxviii.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «BnF Catalogue général». catalogue.bnf.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  6. Société académique de Brest (1890). Bulletin de la Société académique de Brest: Reconnue d'utilité publique --- (août 1880) (French). University of Michigan. impr. A. Kaigre. էջ 342.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Le Parnasse contemporain/1869/Le Paradis retrouvé - Wikisource». fr.wikisource.org (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոկադի Հերսան-Պենկուե» հոդվածին։