Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդի

Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդի, ֆրանսիացի քանդակագործ (ֆր.՝ Frédéric Auguste Bartholdi, օգոստոսի 2, 1835(1835-08-02)[1][2][3][…], Կոլմար, Վերին Հռենոս, Ֆրանսիա[4] - հոկտեմբերի 4, 1904(1904-10-04)[5][6][2][…], Փարիզի 6-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի քանդակագործ։ Նյու Յորքում Ազատության արձանի և «Բելֆորի առյուծ» հուշարձանի (նվիրված Բելֆոր քաղաքի բնակիչների հերոսական դիմադրությանը Պրուս-ֆրանսիական պատերազմում օկուպացիայի ժամանակ) հեղինակ[8]։

Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդի
ֆր.՝ Frédéric Auguste Bartholdi
Ծնվել էօգոստոսի 2, 1835(1835-08-02)[1][2][3][…]
ԾննդավայրԿոլմար, Վերին Հռենոս, Ֆրանսիա[4]
Մահացել էհոկտեմբերի 4, 1904(1904-10-04)[5][6][2][…] (69 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզի 6-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ
ՈւսուցիչAntoine Étex?
Ստեղծագործություն(ներ)Fontaine Bartholdi?, Bartholdi Fountain?, Ազատության արձան, Fontaine Roesselmann? և Lion of Belfort?
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱմուսինJeanne-Emile Baheux?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Frédéric Auguste Bartholdi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոլմարում, Էլզասում, 1834 թվականի օգոստոսի 2-ին։ Հոր մահից հետո ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, բայց մոր հաստատուն ֆինանսական դրությունը թույլատրում է պահպանել տունը Կոլմարում, որտեղ 1922 թվականից գտնվում է Բարտոլդիի թանգարանը։ Փարիզում, գեղեցիկ արվեստների ազգային դպրոցում, Բարտոլդին ուսումնասիրում է ճարտարապետություն, ինչպես նաև ստանում գեղանկարչության դասեր[9]։

Իրագործելով երկար ճանապարհորդություն Եգիպտոսում, Բարտոլդին սկսում է ճարտարապետի կարիերան Կոլմարում։ Նրա առաջին ստեղծագործությունը գեներալ Պանն Ժանի հուշարձանն էր 1856 թվականին։

Պրուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ Բարտոլդին ծառայում է Գարիբալդիի մոտ որպես համհարզ։ 1871 թվականին Էդուար դե Լաբուլեի խնդրանքով նա առաջին անգամ այցելում է ԱՄՆ, որպեսզի անձամբ ընտրի ֆրանսա-ամերիկյան միության կողմից նվիրած հուշարձանի տեղադրման վայրը։ (ֆր.՝ Union Franco-Americaine)։ Արձանը հիշեցնում է նրան այն, որը Բարտոլդին 1860-ական թվականներին առաջարկում էր տեղադրել Սուեզի ջրանցքի մուտքի մոտ, բայց մերժվել էր Իսմայիլ-Փաշայի կողմից։ Այդ տարիներին Բարտոլդին դառնում է Եվրոպայի և Ամերիկայի ամենահայտնի քանդակագործը[9]։

1875 թվականին նա մտնում է մասոնության «Էլզասա-Լոթարինգիական» օթյակ։ Այդ տարիներին Վավեն փողոցի փարիզյան արվեստանոցներում տարվում են աշխատանքներ Ազատության արձանի պատրաստման համար։ Ըստ լուրերի արձանի դեմքը պատկանում է Բարտոլդիի մորը, իսկ մարմինը` սիրուհուն։ Ըստ այլ վարկածի` Բարտոլդին ունեցել է ֆրանսիացի բնորդուհի. գեղեցկուհի, վերջերս այրիացած Իզաբելլա Բոյերը, կարի մեքենաների ոլորտում ձեռներեց և ստեղծագործող Իսահակ Զինգերի կինը։ «Նա ազատվեց ամուսնու տհաճ ներկայությունից, որը թողնում էր նրան հասարակության կողմից նախընտրած ատրիբուտների` ունեցվածքի և երեխաների հետ»։ Փարիզում իր կարիերայի ամենասկզբից նա հանրաճանաչ անձնավորություն էր։ Լինելով ամերիկացի ձեռներեցի գեղեցիկ ֆրանսիացի այրի, նա դարձավ Բարտոլդիի Ազատության արձանի համար հարմար մոդել»։ 1886 թվականի հոկտեմբերի 28-ին, Նյու-Յորքում կայանում է հուշարձանի հանդիսավոր բացումը։ Դա Բարտոլդիի վերջին այցն էր ԱՄն։

1882 թվականին նա ստանում է Պատվավոր Լեգեոնի շքանշան։ 1904 թվականի հոկտեմբերի 4-ին Բարտոլդին մահացավ տուբերկուլյոզից։ Նա թաղված է Մոնպառնաս գերեզմանոցում[8]։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Ազատության արձանի բացումը

Բարտոլդիին պատկանում են աշխարհի տարբեր վայրերում գտնվող 35 քանդակներ։ Նրանցից ավելի շատ հայտնի են.

  • Շեփորահար հրեշտակների չորս պատկերաքանդակները Բոստոնի եկեղեցում, ԱՄՆ, 1874 թ.,
  • Գեներալ Լաֆայետի արձանը Նյու Յորքում, ԱՄՆ, 1876 թ.,
  • «Կապիտոլիայի շատրվանը» Վաշինգտոնում, ԱՄՆ, 1878 թ.,
  • «Բելֆորի առյուծը» Բելֆորում, Ֆրանսիա, 1880 (փոքրացրած պատճեն գտնվում է Փարիզի Դենֆեր-Ռոշրո հրապարակում)
  • Դիդրոյի արձանը Լանգրեի Դիդրոյի հրապարակում, Ֆրանսիա, 1884 թ.,
  • Ազատության արձանը Նյու Յորքում, ԱՄՆ, 1886 թ.,
  • «Բարտոլդիի շատրվանը» Լիոնում, Ֆրանսիա, 1892 թ.,
  • «Ստրասբուրգը պաշտպանող Շվեյցարիան» Բազելում, Շվեյցարիա, 1895 թ.,
  • Վերցինգեգորիգի արձանը Կլերման-Ֆերանեում, Ֆրանսիա, 1903 թ.:

Բարտոլդիի շատ ստեղծագործություններ գտնվում են Կոլմարում, դեպարատամենտ Վերին Հռենոս, Ֆրանսիա։ Քանդակագործի մի քանի նախագծեր (օրինակ, հուշարձան փարոս Սուեզի ջրանցքի մուտքի մոտ) այդպես էլ կյանքի չկոչվեցին։

Պատկերասրահ խմբագրել

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Frédéric Auguste Bartholdi (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Frédéric Auguste Bartholdi // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00012693
  3. 3,0 3,1 StructuraeRatingen: 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 մահվան վկայական — P. 30.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Frédéric-Auguste Bartholdi (նիդերլ.)
  7. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  8. 8,0 8,1 Robert Belot, Daniel Bermond, Bartholdi, Paris, Perrin, 2004, (ISBN 2-262-01991-6 et 9782262019914)
  9. 9,0 9,1 Bertrand Lemoine, Institut français d’architecture, La Statue de la Liberté, Mardaga, 1995, Collection : A.R.C.H.I.V.E.S., (ISBN 2-87009-260-1 et 9782870092606)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդի» հոդվածին։