Լենդիս Քերոլ
Լենդիս Քերոլ (անգլ.՝ Carole Landis, հունվարի 1, 1919[1], Fairchild, Eau Claire County, Վիսկոնսին, ԱՄՆ - հուլիսի 5, 1948[1][2], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պարուհի, մոդել և սցենարիստ։ Ավելի հայտնի է դարձել «Միլիոն մ.թ.ա.» ֆիլմում (1940) Լոանայի դերի համար։
Լենդիս Քերոլ անգլ.՝ Carole Landis | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1919[1] |
Ծննդավայր | Fairchild, Eau Claire County, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 5, 1948[1][2] (29 տարեկան) |
Մահվան վայր | Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | San Bernardino High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի, երգչուհի, պարուհի և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Irving Wheeler?, Irving Wheeler?, անհայտ, անհայտ և W. Horace Schmidlapp?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԼանդիսը (ծնունդով Ֆրանսիս Լիլիան Մերի Ռիդստեն), ծնվել է 1919 թվականի հունվարի 1-ին Վիսկոնսինի նահանգի Ֆերչիլդ գյուղում՝ աղքատ ընտանիքում։ Նրա մայրը՝ Կլարա Ստենտեկ Ռիդստը, լեհ ֆերմերների ընտանիքից էր, ծնունդով նորվեգացի հայրը՝ Ալֆրեդ Ռիդստը, լքել է ընտանիքը մինչ դստեր ծնվելը։ Ֆրանսիսը դաստիարակվել է նրա խորթ հոր՝ Չարլզ Ֆենների կողմից։ Քերոլը հինգ երեխաներից կրտսերն էր, որոնցից երկուսը մահացել են մանկության տարիներին։
1934 թվականի հունվարին 15-ամյա Ֆրենսիսը ամուսնացել է իր հարևան 19-ամյա Իրվինգ Ուիլերի հետ, բայց նույն տարվա փետրվարին նրանք ամուսնալուծվել են։ Ավելի ուշ՝ 1934 թվականի օգոստոսի 25-ին, երիտասարդները նորից ամուսնացել են։ 1938 թվականին Իրվինգը դատական գործընթաց է սկսել Բասբի Բերկլիի դեմ՝ Լենդիսի հետ սիրավեպ ունենալու մեղադրանքով, և 1939 թվականին ամուսնությունը պաշտոնապես լուծարվել է։
Գործունեություն
խմբագրելԻր գրավիչ արտաքինի շնորհիվ Լենդիսը պատանեկության տարիներին հաճախ է հաղթել գեղեցկության տարբեր մրցույթներում, իսկ 15 տարեկանում լքել է դպրոցը և որոշել գործունեությունը սկսել շոու-բիզնեսում։
Նախքան իր նորամուտը «Աստղ է ծնվել» ֆիլմում նա Սան Ֆրանցիսկոյի գիշերային ակումբներից մեկում երգչուհի և պարուհի է աշխատել։ Լենդիսը մազերը շեկ է ներկել, իր սիրելի դերասանուհի Քերոլ Լոմբարդի պատվին վերցրել Քերոլ Լանդիս կեղծանունը, կուտակել 100 դոլար և հեռացել՝ Հոլիվուդը նվաճելու համար։
Մինչև 1930-ական թվականների վերջ նա նկարահանվել է Warner Bros. կինոարտադրող ընկերության ֆիլմերի երկրորդական դերերում։
Առաջին հաջողությունը նրան բերել է 1940 թվականին «Միլիոն տարի մ.թ.ա.» ֆիլմի թողարկումը։ Ֆիլմեը մեծ աղմուկ է բարձրացրել կինոյի աշխարհում։ Ֆիլմն անմիջապես հայտնի է դարձրել աղջկան։
1940-ական թվականների սկզբին Քերոլն արդեն որպես գլխավոր դերասանուհի նկարահանվել է շատ հաջող ֆիլմերի շարքում։ Լանդիսի ձայնն այնքան գեղեցիկ էր, որ դերասանուհին բազմիցս հրավերներ է ստացել երաժշտական տեսարաններում նկարահանվելու։
Կարճ ժամանակ անց Քերոլը պայմանագիր է կնքել 20th Century Studios ամերիկյան խոշոր կինոընկերության հետ։ Ընկերությունում նա ծանոթացել և սիրային կապի մեջ է մտել պրոդյուսեր Դերիլ Զանուկի հետ։ Վերջինիս շնորհիվ Լենդիսը դերեր է ստացել այն ժամանակվա բազմաթիվ հայտնի ֆիլմերում, այդ թվում՝ «Լուսինը Մայամիի վրա» (1941) և «Գիշերային մղձավանջ» (1941)։ Քերոլի և Դերիլի հարաբերությունների խզումից հետո նրա կարիերան սկսել է անկում ապրել։ Նա արդեն հրավերներ էր ստանում ոչ հայտնի ֆիլմերի երկրորդական դերերի համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենդիսը բազմիցս լուսանկարվել է որպես «pin-up girl» զինվորականների պաստառների վրա։ Բացի այդ, նա հաճախ առաջնային համերգներ է ունեցել։ 1942 թվականին նա Քեյ Ֆրենսիսի հետ ելույթ է ունեցել Անգլիայում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ երկու տարի անց զվարճացրել Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող զինվորականներին։ Պատերազմի բոլոր տարիների ընթացքում Քերոլը համերգներով անցել է ավելի քան 100 հազար մղոն։ Պատերազմից հետո նա մի քանի հոդված է տպագրել թերթերում և ամսագրերում, որտեղ պատմել է պատերազմի տարիներին կատարած իր ճանապարհորդությունների մասին։
1945 թվականինին Լանդիսը նկարահանվել է Ժաքլին Սյուզանի «Լեդին ասում է այո» ներկայացման մեջ։ Ըստ որոշ հաղորդումների, կանանց միջև սիրային կապի մեջ է եղել։
Անձնական կյանք
խմբագրել1939 թվականին Լանդիսն անհաջող նշանդրութուն է ունենում հայտնի կինոռեժիսոր և պարուսույց Բասբի Բերկլի հետ, որին 1940 թվականին հաջորդել է երկամսյա պաշտոնական ամուսնությունը բրոքեր Ուիլիս Հանթ Կրտսերի հետ[4]։
Երկու տարի անց Լանդիսը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի բանակի կապիտան, պատերազմի հերոս Թոմաս Ուոլիսի հետ։ Դերասանուհու հարազատների բազմաթիվ հիշողությունների համաձայն, Թոմասը նրա միակ իրական սերն էր կյանքում։ Հետագայում դերասանուհին խոստովանել է, որ սիրահարվել է նրան տեսնելուն պես՝ 1942 թվականի նոյեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, ժամը 16.30-ին։
1943 թվականի հունվարի 5-ին՝ երկամսյա ծանոթությունից հետո, նրանք ամուսնացել են։ Քերոլը տառապել է էնդոմետրիոզով, ուստի չէր կարող հղիանալ։ Զույգի համար մեծ հիասթափություն էր Լանդիսի երեխաներ ունենալու անկարողությունը։ Թոմասը Քերոլին հորդորել է ավարտել կինոյի կարիերան, բայց կինը չի համաձայնվել։ Նրանք 2 տարի անց ամուսնալուծվել են։
1945 թվականին Լենդիսն ամուսնացել է բրոդվեյցի պրոդյուսեր Վ. Հորեյս Շմիդլապի հետ։ Քերոլի կարիերան սկսել է անկում ապրել, նա հաճախ է տառապել դեպրեսիայից և մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ Որոշ ժամանակ անց նա սիրավեպ է սկսել դերասան Ռեքս Հարիսոնի հետ, որն այդ ժամանակ ամուսնացած էր դերասանուհի Լիլի Փալմերի հետ։ Այն բանից հետո երբ Ռեքս Հարիսոնը հրաժարվել է ամուսնալուծվել Լիլի Փալմերից, Լենդիսը 1948 թվականի հուլիսի 5-ին ինքնասպան է եղել՝ խմելով մեծ չափաբաժնի քնաբերներ։
Հոլիվուդյան փառքի ծառուղում կինոնկարներում իր ներդրման համար Քերոլ Լենդիսը արժանացել է Վայն-սթրիթի 1765 աստղի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Carole Landis Marries Again». The Evening Independent. St. Petersburg, Florida'. 1940 թ․ հուլիսի 5. էջ 9. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
Գրականություն
խմբագրել- E.J. Fleming, Carole Landis: A Tragic Life In Hollywood, (Jefferson, NC: McFarland, 2005)
Արտաքին հղումներ
խմբագրել- "Metonymy". Life. Time Inc. 18 (8): 115. February 19, 1945. ISSN 0024-3019.
- Carole Landis (1919–1948)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենդիս Քերոլ» հոդվածին։ |