Աստղ է ծնվել (ֆիլմ, 1937)

Աստղ է ծնվել, ամերիկական ռոմանտիկ դրամատիկ կինոֆիլմ (պրոդյուսեր՝ Դևիդ Սելզնիկ, ռեժիսոր՝ Ուիլյամ Ուելման, Ռոբերտ Կարսենի, Դորոթի Փարքերի, Ալան Քեմպբելի և Ուելմանի սցենարի հիման վրա)։

Picto infobox cinema.png
Աստղ է ծնվել
A Star Is Born
Fredric March-Janet Gaynor in A Star Is Born (1937).jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], ռոմանտիկ ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Թվական1937
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Ա. Ուելմեն[1][3][2]
ՊրոդյուսերDavid O. Selznick?
Սցենարի հեղինակDorothy Parker?, Alan Campbell?, Robert Carson?, Ադելա Ռոջերս Սենթ Ջոնս և Ուիլյամ Ա. Ուելմեն
ԴերակատարներJanet Gaynor?[1][3], Ֆրեդրիկ Մարչ[1][3][2], Ադոլֆ Մենժու[1][3], Մեյ Ռոբսոն[1][3], Էնդի Դիվայն[1], Լայոնել Ստենդեր[1], Owen Moore?[1], Էդգար Քենեդի[1], Ֆրենսիս Ֆորդ[4], Արթուր Հոյթ[4], Carole Landis?[4], Marshall Neilan?[4], Dennis O'Keefe?[4], Clara Blandick?[4], Քրիսփին Մարտին, Clarence Wilson?[4], Claude King?[4], George Chandler?[4], Guinn "Big Boy" Williams?, J. C. Nugent?, Ջին Էքեր[4], Olin Howland?[4], Osgood Perkins?[4], Peggy Wood?[1], Փեթ Ֆլահերթի[5] և Ջեդ Փրաութի
ՕպերատորW. Howard Greene?
ԵրաժշտությունՄաքս Սթայներ
ՄոնտաժJames E. Newcom?
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունSelznick International Pictures?
Տևողություն111 րոպե
A Star Is Born (1937 film) Վիքիպահեստում

Գլխավոր դերերը կատարել են Ջանետ Գեյնորը և Ֆրեդրիկ Մարչը։

Պատկերը լավագույն օրիգինալ սցենարի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

Ֆիլմն ունեցել է երեք ռեմեյկ՝ 1954 թվականին (ռեժիսոր՝ Ջորջ Կյուկոր, գլխավոր դերերում Ջուդի Գառլենդ և Ջեյմս Մեյսոն), 1976 թվականին (ռեժիսոր՝ Ֆրենկ Պիրսոն, գլխավոր դերերում՝ Բարբրա Ստրեյզանդ և Քրիս Քրիստոֆերսոն) և 2018 թվականին (ռեժիսոր՝ Բրեդլի Քուփեր, գլխավոր դերերում՝ Բրեդլի Քուփեր և Լեդի Գագա

ՍյուժեԽմբագրել

Նորման Մեյնը կինոդերասան է, ում փառքի գագաթնակետն արդեն անցյալում է, բայց ում դեռևս հարգում են նրա պրոդյուսերը և ստուդիայի ղեկավարը։ Բոլորը, բացի դերասանից, գիտեն, որ նա կորցնում է նախկին ճանաչումը, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերը բերում են ավելի ու ավելի քիչ եկամուտ։ Հոլիվուդյան երեկույթի ժամանակ նա ինչպես միշտ շատ է խմում և տարվում է մատուցողուհի Էսթեր Բլոդջեթով, որը մանկուց երազում է դառնալ դերասանուհի և առաջարկում է աղջկան աստղ դարձնել։

Դերասանը դժվարությամբ է համոզում ստուդիայի ղեկավարին կինոփորձ կազմակերպել իր սիրելիի համար։ Ստուդիայի ղեկավարը, տեսնելով, որ հերոսուհին տաղանդավոր է, որոշում է նրանից Վիկի Լեսթեր կեղծանունով էկրանի աստղ ստեղծել։ Անցնում են օրեր, Նորմանն ու Վիկին ամուսնանում են և դերասանուհու կարիերան հաջող է դասավորվում, բայց Նորմանին այլևս ոչ ոք աշխատանքի չի ուզում վերցնել։ Այսպես է տեղի ունեցել նոր աստղի ծնունդը, որը վառվել է մարող տաղանդի սիրով։

ԴերերումԽմբագրել

  • Ադոլֆ Մենժու՝ Օլիվեր Նիլս
  • Ջանետ Հեյնոր՝ Էսթեր Բլոջեթ \Վիկի Լեսթեր
  • Պեգի Վուդ՝ տիկին Ֆիլիպս
  • Ֆրեդրիկ Մարչ՝ Նորման Մեյն
  • Մեյ Ռոբսոն՝ Լեթի տատիկ
  • Կլարա Բլանդիկ՝ մորաքույր Մեթի
  • Լայոնել Սթենդեր՝ Մեթ Լիբի
  • Էնդի Դևայն՝ Դանիել"Դենի" ՄաքԳուայր
  • Օուեն Մուր՝ Քեյսի Բյորք
  • Էլիզաբեթ Ջենս՝ Անիտա Ռեգիս
  • Էդգար Քենեդի՝ Փոփ Ռենդալ
  • Ջ․ Կ․ Նյուջենտ՝ պարոն Բլոջեթ
  • Գուին Ուիլյամս՝ կեցվածքի մարզիչ

ՔննադատությունԽմբագրել

Այդ ժամանակվա քննադատների արձագանքը չափազանց դրական էր։

Նյու Յորք Թայմս-ից Ֆրենկ Նյուջենտը ֆիլմն անվանել է «տարվա լավագույն շոուներից մեկը», ինչպես նաև «յուրաքանչյուր չափանիշով լավ զբաղմունք, այդ թվում գեղարվեստական և համոզիչ ապացույցը այն բանի, որ Հոլիվուդը սյուժեների համար կարիք չունի Ռուռիտանիա գնալու, դրամայի մեծ մասը կատարվում է նրա սեփական հետնաբակում»[6]։

Variety պարբերականը գրել է․ «Սա ջախջախում է, որն, անշուշտ, կգնահատվի որպես եթերաշրջանի լավագույններից մեկը։ Չնայած պատմությունը փոքր-ինչ հիշեցնում է կադրից դուրս այլ պատմություններ, բայց մատուցման ձևը ֆիլմը դարձնում է հաջողված և համոզիչ»[7]։ Harrison's Reports-ը դա անվանել է «մարդկային հետաքրքրությունների հզոր դրամա» և «հիանալի զբաղմունք»[8].

Film Daily գրել է, որ այն «հիանալի է պատրաստված բոլոր տեսանկյուններից»[9], իսկ Ջոն Մոշերը The New Yorke-ից տեսարանն անվանել է «բազում հաճելի շեշտերով հաճելի ֆիլմ»։

Rotten Tomatoes կայքում ֆիլմը 20 դիտումների 10-ից 7,7 միջին գնահատականի հիման վրա ունի 100% վարկանիշ[10]։

1939 թվականին ֆիլմը վաստակել է 181 000 դոլլար[11]։

ՍաունդթրեքԽմբագրել

Ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը մասնակցել է Էդի Դուչինի նվագախումբը և Բադի Քլարկը։ Սաունդթրեքի խոսքերը գրել է Դորոտի Դիքը Մաքս Սթայների երաժշտության հիման վրա[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://www.imdb.com/title/tt0029606/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film671543.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=46374.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 http://www.imdb.com/title/tt0029606/fullcredits
  5. https://www.imdb.com/title/tt0029606/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
  6. Nugent Frank S. (1937-04-23)։ «THE SCREEN; The Music Hall Has 'A Star Is Born'; the Criterion, 'Thunder in the City'; the Capitol, 'Good Old Soak'»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2019-11-06 
  7. Variety Variety (April 1937). — New York, NY: Variety Publishing Company, 1937. — 290 с.
  8. Inc Harrison's Reports, Inc Harrison's Reports Harrison's Reports (1937). — New York, Harrison's Reports, Inc., 1937. — 245 с.
  9. The Film Daily (Mar-Apr 1937). — Wid's Films and Film Folk, inc., 1937-3. — 638 с.
  10. «A Star Is Born (1937)» (անգլերեն)։ Վերցված է 2019-11-06 
  11. «A Star Is Born»։ Վերցված է 2019-11-06 
  12. A Star Is Born (1937 film)(անգլ.) // Wikipedia. — 2019-10-26.

Արտաքին հղումներԽմբագրել