Լեյլա Բեխտի (ֆր.՝ Leïla Bekhti, մարտի 6, 1984(1984-03-06)[1][2][3], Իսի լե Մուլինո[4][5]), կինոյի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի։ «Փարիզ, ես քեզ սիրում եմ» ֆիլմում կատարել է Զարկայի դերը։

Լեյլա Բեխտի
Ծնվել էմարտի 6, 1984(1984-03-06)[1][2][3] (40 տարեկան)
ԾննդավայրԻսի լե Մուլինո[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Տահար Ռահիմ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Լեյլա Բեխտին ծնվել է 1984 թվականին Իլ դը ֆրանս նահանգի Իսսի լը Մուլինո քաղաքում՝ ալժիրցիների ընտանիքում։

Մոնրուժ բնակավայրում Մորիս Ժենևուայի լիցեյի (ֆր.՝ Lycée Maurice Genevoix) թատերական թեքումով գրականության դպրոցն ավարտելուց հետո՝ շուրջ վեց ամիս այցելել է Ստեֆան Ժիլդայի (ֆր.՝ Stéphane Gildas) թատերական կուրսը, որից հետո Բերենժեր Բաստի (ֆր.՝ Bérengère) Basty) արտ-ստուդիան։ 2005 թվականին հաջողությամբ անցել է «Շեյթան» ֆիլմի քասթինգը։ Ֆիլմում նա մարմնավորել է Ժասմինի դերը՝ Մոնիկա Բելլուչիի և Վենսան Կասսելի հետ[7]։

«Շեյթան» ֆիլում նկարահանվելուց հետո՝ նրան նկատել է ռեժիսոր Ջերալդին Նակաշը և հրավիրել է խաղալու իր «Այն ամենը, ինչը փայլում է» ֆիլում։ Մինչ այդ Լեյլան խաղացել է Ջամիլի դերը «Մարգարեն» ֆիլմում, որի համար էլ արժանացել է տարբեր մրցանակների և նոմինացիաների, այդ թվում՝ «Օսկար»՝ լավագույն օտարալեզու ֆիլմ կատեգորիայում։

Անձնական կյանք

խմբագրել

Լեյլա Բեխտին ամուսնացած է ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմի հետ, ում հետ ծանոթացել է «Մարգարեն» ֆիլմի նկարահանումների ժամանակ[8]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.cinenews.lu/en/actors/3601/leila-bekhti/filmography/
  5. 5,0 5,1 5,2 http://movie.douban.com/celebrity/1316458/
  6. https://archive.fo/IrF5S
  7. Leïla Bekhti, la girl next door Արխիվացված 2010-06-28 Wayback Machine (ֆր.)
  8. «Leïla Bekhti : Savoureusement métamorphosée en femme fatale...» (ֆրանսերեն). Purepeople.com. 8 июня 2011. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Բեխտի» հոդվածին։