Մարգարե (ֆիլմ, 2007)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարե (այլ կիրառումներ)
«Մարգարե» (անգլ.՝ Next), 2007 թվականին նկարահանված ամերիկյան գիտա-ֆանտաստիկ թրիլեր ֆիլմ, ռեժիսոր՝ Լի Տամահորի, դերերում՝ Նիկոլաս Քեյջ, Ջուլիանա Մուր և Ջեսիկա Բիլ։ Հիմնված է Ֆիլիպ Կ. Դիկի «Ոսկե մարդը» (անգլ.՝ «The Golden Man») պատմվածքի վրա։
Եթե դուք տեսնում եք ապագան, ապա կարող եք պահպանել այն - անգլ.՝ «If you can see the future, you can save it
|
Սյուժե
խմբագրելԿրիս Ջոնսոնը (Նիկոլաս Քեյջ) ունակ է տեսնելու իր ապագան երկու րոպե առաջ։
Կրիս Ջոնսնը ապրում է Լաս Վեգասում, նա գումար է վաստակում աճպարարություններ անելով կանխատեսության շոուներում և հաղթելով կազինոների մոլախաղերում, օգտագործելով իր կանխատեսման ընդունակությունները։
Եվ չնայած նա կատարում էր փոքր խաղադրույքներ և շահում էր ոչ մեծ քանակի գումարներ, այնուամենայնիվ նրա վրա ուշադրություն են դարձնում պահապանները և որոշում են փորձել նրան խարդախության մեջ։ Սակայն Կրիսը, կարծես կարդալով մտքերը, նայում է պահապանների տեսախցիկներին և արագ մոտենում է դրամարկղին՝ խաղանիշերը կանխիկացնելու համար։ Հենց նույն պահին ձիրքը Կրիսին հուշում է, որ իր կողքին գտնվող կողոպտիչը ակնթարթ անց կսկսի կրակել և կսպանի երկու մարդ։ Կրիսն առաջինն է սկսում գործել և հասցնում է վնասազերծել հանցագործին՝ նրան գցելով հատակին և խլելով ատրճանակը։
Մոտ են վազում պահապանները, մտածելով, որ Կրիսն ատրճանակը պահում է վատ մտադրություններով։ Սակայն նրան հաջողվում է թաքնվել։ Կրիսն ամեն անգամ պահապաններից հեռանում է հենց նրանց քթի տակից։ Կրիսը հասնում է ելքին և կայանատեղից փախցնում է ավտոմեքենա։ Այնուհետև հետևում է հետապնդման դրվագը, որի արդյունքում Կրիսին հաջողվում է հեռանալ ոստիկանությունից, վերջին պահին սրընթաց անցնելով գնացքի առջևով։ Կրիսի կանխատեսման մեջ գնացքը պետք է մեքենան մաս-մաս աներ, այդ պատճառով նա մինչև վերջ սեղմում է արագության ոտնակը։
Այդ ժամանակ ՀԴԲ-ի գործակալները ուսումնասիրում են կազինոյի տեսախցիկների ձայնագրությունները։ Նրանցից մեկը՝ Կելլի Ֆերիսը, հերթական անգամ համոզվում է ապագան տեսնելու Կրիսի անբացատրելի ունակությունների մեջ, երբ նա անցնում էր պահապանների միջով։ Նա ծրագրում է օգտագործել նրան ատոմային լիցքի փնտրման աշխատանքներում, որը գողացվել էր Ռուսաստանից։ Նախքան Ջոնսոնին բռնելը, գործակալ Ֆերիսը զրուցում է կազինոյի պահպանության ղեկավարի հետ։
Կրիսը հասնում է իր ընկեր Իրվին, հասկանալով, որ ոստիկանությունը նստած է նրա պոչին, սակայն նա որոշ ժամանակ մնում է նույն վայրում։ Նրան է մոտենում գործակալ Ֆերիսը և սկսում է հավաքագրել նրան, որպեսզի նա օգնի ՀԴԲ-ին։ Կրիսը փորձում է հրաժարվել, սակայն ոչինչ չի ստացվում։ Սպառելով փաստարկները, Ֆերիսը հատուկ ջոկատին հրաման է տալիս բռնել նրան և նրանք ներխուժում են տարածք։
Սակայն Կրիսն այդ ամենը տեսել էր իր ապագայում, այդ պատճառով, երբ Ֆերիսը իրականում մտնում է տուն, նրան մնում է միայն հարցնել Իրվին, թե ինչքան է նա ուշացել, քանի որ Կրիսն արդեն հասցրել էր փախչել։ Նաև պարզ է դառնում, որ նրա հետևից որս են սկսել նաև ահաբեկիչները, որոնք գնում են ՀԴԲ-ի հետքերով և տանջում ու սպանում են կազինոյի պահապանության ղեկավարին, որպեսզի գտնեն Կրիսին։ Կրիսը չի հեռանում քաղաքից և հերթական անգամ գնում է ինչ-որ խորտկարան, որտեղ նա կանխատեսել էր, ինչ-որ ժամանակ ապագայում, հանդիպել իր երազանքների աղջկան։
Նա գիտի ժամանակը, երբ նա պետք է գա, սակայն չգիտի օրը, երբ դա տեղի կունենա։ Այս անգամ ճակատագիրը երես չի թեքում, աղջիկը գալիս է, սակայն խնդիրներ են առաջանում ծանոթության հետ՝ ապագայում նա ոչ մի հնարավորություն չունի։ Երբ հերթական անգամ (հերոսի հիշողությամբ) ծանոթանալու փորձի համար նա կանգնում է, որպեսզի մոտենա, անծանոթ աղջիկը անձամբ իրեն ձեռքով նշան է անում, որպեսզի նա նստի և այդ պահին մտնում է վերջերս լքած նրա ընկերը և փորձում է մեկ հորդորելով, մեկ ուժով նրան տանել իր հետ։ Վերջինս դիմադրում է, օգնության է գալիս Կրիսը, ծեծկռտուք է սկսվում, աղջկա նախկին ընկերը վնասազերծված է, սակայն այս անգամ էլ ծանոթանալ չի հաջողվում։ Այդ ժամանակ, իրականում, Կրիսը հարվածն իր վրա է ընդունում, հարուցելով աղջկա կարեկցությունը։ Նա վռնդում է նախկին ընկերոջը, Կրիսը ծանոթանում է Լիզի հետ և ասում, որ իրենից գողացել են ավտոմեքենան։ Ի նշան շնորհակալության, Լիզը պատրաստ է փրկարարին հասցնել մինչև Ֆլագստաֆֆ և, պարզվում է, նրանք նույն ուղղությամբ են գնում։
ՀԴԲ-ն իմանում է, որ նրանց կողմից հետախուզվող Ջոնսոնը խորտկարանում եղել է օրվա մեջ երկու անգամ և միևնույն ժամին, դա նրանց շատ կասկածելի է թվում, սակայն կարևորը այն է, որ նրանք իմանում են, թե ուր է ուղևորվել իրենց «հաճախորդը»։
Ճանապարհին Կրիսը և Լիզը այցելում են հնդկացիական բնակատեղի, որտեղ աղջիկն ուսուցանում է տեղի երեխաներին։ Դեպի այնտեղ ճանապարհին Կրիսը հարցնում է, հավատում է արդյոք նա, որ քրմերը կարողանում են կանխատեսել ապագան, ինչին Լիզը պատասխանւմ է, որ «ամեն ինչ հնարավոր է»։ Որպեսզի տպավորություն թողնի աղջկա վրա, Կրիսը ցուցադրում է ճարպիկ աճպարարություն, նվեր մատուցելով նրա աշակերտներից մեկին նրա ծննդյան օրը։
Այդ ընթացքում ահաբեկիչներն ատոմային ռումբը հասցնում են նավանորոգարան։ Ահաբեկիչների առաջնորդ պարոն Սմիթը ցանկանում է ոչնչացնել Կրիսին, նախքան նրան կհասնեն ՀԴԲ-ի գործակալները, կանխատեսելով ապաբեկչության անցկացման հնարավոր վտանգը, որի նախապատրաստության համար հանցագործները ծախսել են երկու տարի ժամանակ։
Կրիսը և Լիզը չեն հասնում Ֆլագստաֆֆ, քանի որ տեղատարափ անձրևի ժամանակ ճանապարհը ողողվել էր։ Նրանք գիշերելու համար կանգ են առնում քարափի ծայրին գտնվող «Զառիթափ» հյուրանոցում։ Սենյակում միայն մեկ մահճակալ է, այդ պատճառով Կրիսը գնում է գիշերելու մեքենայում։ Լիզը չի կարողանում անմիջապես քնել և նայում է պատուհանից, ափսոսալով, որ ընկերը ստիպված է լինելու քնել սառնամանիքին։ Առավոտյան Կրիսը ընկերուհուն վարդեր է բերում, ցուցադրելով հերթական աճպարարությունը, որով վերջնականապես գրավում է աղջկա սիրտը և նրանց շրթունքները միանում են կրքոտ համբույրում։
Հետուկ ծառայությունները գտնում են ճառագայթման աղբյուրը, սակայն ռումբը հասցրել են թաքցնել, հայտարարվում է ատոմային տապնագի բարձր մակարդակ։ Գործակալ Ֆերիսը հատուկ ջոկատայինների մեծ խմբի հետ գնում է ձերբակալելու Ջոնսոնին։
Կրիսը և Լիզը պառկած են «զառիթափ» հյուրանոցի սենյակի մահճակալին, այնուհետև աճպարարի ընկերուհին գնումների համար մեկնում է մոտակա քաղաք, որտեղ նրան բռնում են գործակալ Ֆերիսը և նրա գործընկերը։ ՀԴԲ-ի գործակալները Լիզ Կուպերին համոզում են, որ Ջոնսոնը սոցիալապես վտանգավոր է, ցույց տալով կազինոյի տեսագրությունները, որտեղ Կրիսը ատրճանակը ձեռքին է։ Նրանք ասում են, որ այդպիսի սոցիալապես վտանգավոր անձին պետք է վնասազերծել։ Լիզը պետք է քնաբեր լցնի Կրիսի հեղուկի մեջ, սակայն միայն երկու րոպե անց, երբ Կրիսը դուրս կգա սենյակից։ Լիզ Կուպերը համաձայնվում է օգնել և վերադառնում է հյուրանոց, որտեղ իրագործում է հանձնարարությունը։
Սակայն վերջին պահին նա հասկանում է, որ պետք է փրկի սիրելիին և խոստովանում է, որ բաժակում քնաբեր է։ Այդ ժամանակ Կրիսը խոստովանում է իր ձիրքի մասին, իսկ որպես ապացույց կանխատեսում է խոսքերը, որոնք մի քանի վայրկյան անց արտասանվում են հեռուստատեսային հաղորդման ժամանակ։ Լիզը չի հասկանում, թե ինչու նա չի ցանկանում համագործակցել ՀԴԲ-ի հետ։ Սակայն Կրիսը ասում է, որ կարողանում է կանխատեսել միայն իր ապագան և միայն երկու րոպե առաջ, միայն Լիզն է բացառություն կազմում, ում ապագան նա կարողանում է տեսնել ավելի երկար ժամանակով։ Կրիսը թղթի վրա ծրագիր է գծում, քանի որ նրանց գաղտնալսում են, իսկ հրաժեշտին նրան ասում է, որ «եթե կսպասես, ես կգտնեմ քեզ»։
Նա դուրս է գալիս տնից և ընկնում նշանառու-ահաբեկչի նշանառության տակ, ով չի կարողանում անմիջապես նշան բռնել։ Միաժամանակ գործակալ Ֆերիսը նրան տեսնում է հեռադիտակի մեջ մյուս բլրից։ Ջոնսոնը որսում է նրա հայացքը և թռնում է քարափից։ Նա ներքև է գլորվում, հեռանալով գործակալների հետապնդումից։ Նա կանգ է առնում, որպեսզի խուսափի նշանառուի փամփուշտից։ Այդ ժամանակ Լիզը, համաձայն թղթի վրայի ծրագրի, նստում է մեքենա և հյուրանոցի մոտ հատուկ հարվածում է ջրատար աշտարակին, որպեսզի առաջացնի շինանյութի փլուզում։ Ջոնսոնին հետապնդող գործակալները, փրկվելով գլորվող գերաններից, հետ են ընկնում, իսկ ինքը՝ Կրիսը, ճարպկորեն խուսափում է թռչող «աղբից»։ Նա «տեսնում է», թե մեկ վայրկյան հետո որտեղ կլինի ջարդված մեքենան, որը ցած է գլորվում քարափով։ Հասնելով բլրի լանջի մոտի ճանապարհին, նա մոտակայքում տեսնում է գործակալ Ֆերիսին, ով, հավատալով, որ Ջոնսոնը իրեն չի թողնի զոհվել, կանգնած է գերանի ճանապարհին, որը թռչում է բլրից։ Ջոնսոնը նրան օգնության է շտապում և փրկում է, ցատկելով իր ապագայի կանխազգման միակ անվտանգ վայրը։ Հենց այդտեղ, ի նշան «շնորհակալության», նրան բռնում են ՀԴԲ-ի գործակալները։ Իսկ ճանապարհով գնացող Լիզ Կուպերին գերի են վերցնում ապաբեկիչները։
Կրիս Ջոնսոնը հայտնվում է ՀԴԲ-ի Լոս Անջելեսի գրասենյակում, որտեղ նրան կապում են հեռուստացույցի դիմացի աթոռին, իսկ հեռուստացույցով ցուցադրում են նորություններ և տեսություններ ահաբեկչության վտանգի մասին և կենտրոնացնում են նրա կոպերը, որպեսզի նա մշտապես նայի և չկարողանա փակել աչքերը և այդ պատճառով նրա աչքերի մեջ կաթիլներ են կաթեցնում, որպեսզի մշտապես բաց աչքերը խոնավ լինեն, ենթադրելով, որ այդպես նա կարող է իմանալ որտեղ և ինչպես ահաբեկչություն տեղի կունենա, ինչն ակնհայտորեն անբավարար է, քանի որ նա կարող է «տեսնել» միայն երկու րոպե առաջ։ Նա տեղափոխվում է ապագա և տեսնում է ահաբեկչություն ուղիղ եթերում, որի ընթացքում բազմահարկ ավտոկայանի տանիքին մարմի վրա ամրացված պայթուցիկի տատանումից մահանում է պատանդ աղջիկը։ Նա ճանաչում է Լիզ Կուպերին և պահանջում է դադարեցնել սեանսը, Ֆերիսը համաձայնվում է, չնայած Ջոնսոնը տեսել էր «ոչ այն ահաբեկչությունը»։ Բանտախցի ճանապարհին Կրիսը փախուստի է դիմում, այդ նոր կանխատեսման շնորհիվ հաղթելով պահապանների խմբի հետ մենամարտում և փողոցով սլանում է դեպի հեռուստատեսության լուրերով տեսած ընկերուհու մահվան վայրը։ Սակայն արդեն ուշ է։
Նա գիտի, որ մինչ այդ պահը մնում է ևս երկու ժամ, սակայն չգիտի, ինչպես դա կանխի։ Ջոնսոնին է մոտենում գործակալ Ֆերիսը և առաջարկում է Լիզ Կուպերի փրկության փոխարեն օգնել իրենց ատոմային ռումբի որոնման գործում, վերջինս համաձայնվում է։ Սկզբի համար նա դուրս է գալիս տանիք, որտեղ նրա վրա կրակում է նշանառու-ահաբեկիչը, ով ենթադրում էր, որ զոհը այդտեղ կգա, կանխատեսելով ապագան։ Նա փորձում է զանգահարել իր բոսսին, սակայն ինքն է փամփուշտ ստանում, քանի որ Ջոնսոնը տանիք էր բարձրացել որպես խայծ։ Կրիսը ցատկում է և ապագայում տեսնում է զոհի հետ մոտեցող մեքենան։ Նա հիշում է մեքենայի համարները և այն հայտնում է Կելլի Ֆերիսին։
ՀԴԲ-ն նավակայանում հետամտում է մեքենային, որտեղ էլ ուղևորվում է հատուկ ջոկատայինների խումբը։ Ջոնսոնն անձամբ է ղեկավարում գործողությունը, ցույց տալով, թե որտեղ տեղակայել նշանառուներին և ջոկատը։ Օդից ուղղաթիռների պաշտպանությամբ գրոհ է սկսվում։ Ըստ Ջոնսոնի կանխատեսման ամենաբարենպաստ պահին, նշանառուն պայթեցնում է վառելիքով տակառները և մեքենան շրջվում է։ Անվնաս Լիզը դուրս է գալիս վառվող մեքենայից և թաքնվում է նավանորոգանում, նրան են հետևում ահաբեկիչները և բռնում են, իսկ Ջոնսոնը հատուկ ջոկատայինների հետ հետապնդում է նրանց։
Կրիսը օգտավործում է իր ունակությունները, որպեսզի կանխի ջոկատայինների մեծամասնության մահը։ Նավի տախտակամածին, ուր տարել էին Լիզին, նա կանխատեսում է, թե որտեղ են գտնվում ռումբերը, վնասազերծելով ճանապարհը և խուսափելով դետոնացիայից։ Այնուհետև նա օգտագործում է իր ունակությունները, որպեսզի գտնի աղջկան։ Կրիսը կարծես մասնատվում է և միաժամանակ գտնվում մի քանի վայրերում, բազմակի անգամ անցնելով իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակներով և ընտրելով լավագույնը։ Արդյունքում որոնումները հաջողությամբ են ավարտվում։ Ֆերիսի և Ջոնսոնի հետ խումբը ուղևորվում է նավի նշված հատվածը, որտեղ ահաբեկիչը, պահելով Լիզին, թաքնվում է կենդանի վահանի հետևում։ Կրիսը նորից գործի է դնում իր կանխատեսման ունակությունները և վազում է ուղիղ ահաբեկիչի վրա, խուսափելով բաց թողնված փամփուշտներից։ Գործակալ Ֆերիսը նշանառությամբ կրակում է ահաբեկիչի վրա և փրկում է Լիզին։
Բարձրանալով վերև, Ֆերիսը իմանում է, որ ռումբն արդեն Լոս Անջելեսում է, նա Ջոնսոնին մոտեցնում է սարքի մոտ, որը գրանցում է սեյսմիկ ակտիվությունը, խնդրելով ցույց տալ, թե ապագայում որտեղ տեղի կունենա ատոմային ռումբի պայթյունը։ Կրիսը նայում է մոնիտորին և անմիջապես ասում, որ նա սխալ է թույլ տվել և «դա տեղի կունենա հենց հիմա»։ Կրիսը գրկում է Լիզին։ Պայթյունի ալիքը, ընդլայնվելով, կործանում է Լոս Անջելեսի նավակայանը և ամբողջ շրջապատը։
…Կրիսը բացում է աչքերը… կանխատեսելով այդ ամենը։ Կրիսը և Լիզը պառկած են անկողնում, «Զառիթափ» հյուրանոցի համարում։ Ատոմային պայթյունը եղել է լոկ հնարավոր ապագան։ Կրիսը բարձրանում է անկողնուց և զանգահարում գործակալ Ֆերիսին, խոստանալով օգնել, եթե պատմության մեջ չպետք է խառնվի Լիզը։ Կրիսը, հրաժեշտ տալիս, նրան ասում է, որ «եթե կսպասես, ես կգտնեմ քեզ»։ Նստելով հյուրանոցի մոտ, նա միտք է արտահայտում. «ապագան ունի մեկ յուրահատկություն՝ արժե միայն նրա մեջ նայել, այն անմիջապես փոխվում է, քանի որ դու նրան տեսել ես, իսկ դա փոխում է ամբողջ մնացյալը»։ Մոտենում է գործակալ Ֆերիսը և Կրիս Ջոնսոնը պատրաստակամորեն գնում է փրկելու Լոս Անջելեսը։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Նիկոլաս Քեյջ | Կրիս Ջոնսոն |
Ջուլիանա Մուր | Կելլի Ֆերիս |
Ջեսիկա Բիլ | Լիզ Կուպեր |
Թոմաս Կրեչման | պարոն Սմիթ |
Տորի Կիտլզ | Կավանո |
Պիտեր Ֆալկ | Իրվ |
Ջիմ Բիվեր | Վիսդոմ |
Վարձույթ
խմբագրելՖիլմը վարձույթ է դուրս եկել Ռուսաստանում 2007 թվականի ապրիլի 26-ին, իսկ ԱՄՆ-ում՝ հաջորդ օրը՝ 2007 թվականի ապրիլի 27-ին։[1]
Փաստեր
խմբագրել- Իրադարձությունների ընթացքի տարբեր տարբերակներ նման են «Prince of Persia» սերիայի համակարգչային խաղերի նմանակման, որտեղ «Recall»-ի հնարավորություն կա (հնարավորություն հետ տանել ժամանակը և անցնել առաջին անգամից չհաջողված խաղային դրվագները նորովի)։ Նմանատիպ գաղափար օգտագործվել է «Փախիր, Լոլա, փախիր» ֆիլմում։
- Սրճարանը, որում Կրիսը հանդիպում է Լիզին, օգտագործվել է «Քրեական ընթերցվածք» ֆիլմի սկզբնական և եզրափակիչ դրվագներում։
- Ֆիլմի վերջում պահը, երբ Կրիսը խուսափում է ահաբեկչի փամփուշտից, ով բռնել էր նրա ընկերուհուն, հաշեցնում է Նեոյի մասնակցությամբ «Մատրիցա» ֆիլմում տանիքին դրվագը։
- Ֆիլմի մի քանի դրվագներ նկարահանվել են Կալիֆորնիայի Սան Սեբաստիան լեռներում։ «Զառիթափ» հյուրանոցը, որտեղ կանգ էին առել Կրիսը և նրա ընկերուհին, իրականում հանդիսանում է ռեստորան, այդ պատճառով ճակատամասին տրվել էր շինության տեսք։ Ընդ որում, համարի կահավորանքը նկարահանվել էր այլ վայրում։ Նկարահանումներից հետո ճակատամասը քանդվում է։
- Տեղանքի անհամապատասխան ռելիեֆի պատճառով մեքենայի անկման դրվագը ստիպված են լինում նկարահանել երկու տարբեր տեղերում։ Մեքենան սկսում է գլորվել «Զառիթափ» ռեստորանի մոտ։ Անկման մնացած դրվագները նկարահանվում են «Մեծ արջային լճի» վրանային ճամբարի շրջանում, որը գտնվում է ռեստորանից 40 մղոն հեռավորության վրա։
- Եզրափակիչ տիտրերը նույնպես ցուցադրում են գլխավոր հերոսի ապագան կանխագուշակելու ունակությունները, այդ պատճառով նրանք շարժվում են վերևից ներքը, ընդ որում անհարմար է կարդալ տեքստը։
- Ռեժիսրը հղում է դնում Սթենլի Կուբրիկի երկու ֆիլմերի վրա՝ «Բժիշկ Սթրեյնդջլիվ կամ Ինչպես ես դեդերգցի վախենալ և արժանացա ռումբի» և «Լարովի նարինջ»։ Երկրորդ ֆիլմին հղվում է այն դրվագում, երբ գործակալ Ֆերիսը ստիպում է կանխատեսել ապագան, գլխավոր հերոսին տեղադրում են «կոպերի բացիչներ», որպեսզի նա նայի և կանխագուշակի նորությունների թողարկումը։ «Լարովի նարինջ»-ից Ալեքսին նմանատիպ սարքավորում տեղադրում էին ուղղվող ֆիլմի դիտման համար, որը ուղեկցվում էր «Լյուդվիգ Վանի» երաժշտությամբ։
- Բնօրինակ պատմվածքում գործողությունները տեղի են ունենում ապագայում, երկրի վրա բազմաթիվ մուտանտների հայտնվելուց հետո, որոնց բացեիբաց և մեթոդիկորեն ոչնչացնում է հատուկ կառավարական գործակալությունը։ Ոսկե մարդը լոկ բազմաթիվ մուտանտների տեսակներից մեկն էր և բացի մոտակա երկու րոպեները տեսնելու ունակությունից տիրապետում էր «ոսկե» կաշվի, շատ գեղեցիկ արտաքինով, որը նրպան թույլ էր տալիս գայթակղել ցանկացած կնոջ և երաշխավորված բեղմնավորել նրան։ Բացի այդ, նա ընդհանրապես երբեք չէր խոսում։ ամբողջ պատմվածքը նվիրված է նրան բռնելու և այնուհետև պատելու փորձերի վրա, իսկ ավարտվում է այն պահին, երբ գործակալության աշխատակիցը հասկանում է, որ մուտանտը երկար տարիների ընթացքում մշտապես ժառանգներ է թողնում և նրան բռնելն արդեն ուշ է։
Մրցանակներ
խմբագրել«Մարգարե» ֆիլմը անվանակարգվում է «Ոսկե Ազնվամորի» մրցանակի երկու անվանակարգում՝ «Վատագույն դերասան» (Նիկոլաս Քեյջ) և «Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի» (Ջեսիկա Բել), սակայն երկու անվանակարգերում էլ զիջում է Էդի Մերֆիին «Նորբիթ» ֆիլմով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Next | RiffTrax Wiki | Fandom
- ↑ Next — 2007.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 Internet Movie Database — 1990.
- ↑ film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ Next (2007) - Trakt
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մարգարե» ֆիլմը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մարգարե»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««Մարգարե»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- ««Մարգարե»»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- ««Մարգարե»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: