Լեմս Ներսիսյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լեմս Սուրենի Ներսիսյան (հոկտեմբերի 1, 1946(1946-10-01), Այգաբաց, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ ՄԳԱ անդամ (1998), մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1998)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008

Լեմս Ներսիսյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1946(1946-10-01) (77 տարեկան)
ԾննդավայրԱյգաբաց, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություննկարիչ
Գործունեություննկարիչ
մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1966 թվականին ավարտել Է ՀՊՄԻ։ 1966 թվականից դասավանդում Է ՀՊՄՀ-ում[1], 1985 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1985 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ, 1995 թվականից՝ նկարիչների միջազգային ընկերության անդամ, 2003 թվականից՝ Ռուսաստանի դաշնության նկարիչների ստեղծագործական միության անդամ։ 2004 թվականին ընտրվել է Ռուսաստանի դաշնության կրթության ակադեմիայի արտասահմանյան անդամ[2]։

 
Լեմս Ներսիսյանին «Էրգիր Ավետյաց» ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2021

2004 թվականին նա ստացել է ակադեմիկոսի կարգավիճակ՝ ընտրվելով Ռուսաստանի Դաշնության Կրթական ակադեմիայում, իսկ 2006 թվականին դարձել է ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի դեկան։ Նույն թվականին նա նախագահել է Կիևի Դելփյան խաղերը, որին հաջորդել են Աստանայում՝ 2008 թվականին, իսկ Երևանում՝ 2012 թվականին։ 2012թ. եղել է նաև «Մանկավարժական համալսարան-90» մեդալակիր..[3] Հեղինակել է մոտ 70 գիտական աշխատանքներ։ 28 հանրապետական և միջազգային գեղարվեստական ցուցահանդեսների մասնակից է։ Ունեցել է նաև բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ[4][5]։

 

Ստեղծագործական ուղի խմբագրել

Հեղինակ է «Գեղագիտական դաստիարակության տեսություն։ Գեղագիտական դաստիարակության սկզբունքները» (1990), «Նատյուրմորտ։ Պեյզաժ» (1990, ալբոմ), «Գեղարվեստական կրթության հայեցակերպը հանրակրթական դպրոցում» (1997) և այլ աշխատությունների։ Հեղինակ է մոտ 1500 նկարների, որոնցից շատերը պահպանվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում։ Ստեղծել է բնանկարներ՝

  • «Սևան», 1993[6]
  • «Սևան», 1993
  • «Փոքր ջրվեժ», 1993
  • «Անտառապահի տնակ», 1998
  • «Ջերմուկի ձորը», 1997
  • «Լեռնային վտակ», 1999
  • «փոթորկված», 1999
  • «Ջերմուկ_1», 1999
  • «Գարուն», 1998
  • «Մարգագետին ճահճում», 1998
  • «Արագած», 1999
  • «Հայկական մոտիվ», 1999
  • «Կեսօր», 1999
  • «Ճահճուտ», 2000
  • «Շաղիկներ», 2000-2001

նատյուրմորտներ`

  • «Փշերով նատյուրմորտ», 1992
  • «Գարնանային նատյուրմորտ», 1998
  • «աշնանային», 1993
  • «հունիսյան», 1993
  • «Մասրենի», 1995
  • «Մասրենի», 1998
  • «զանկգակներ», 2003
  • «ամառային», 2000

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ Նկարիչների ստեղծագործական միության անդամ, 2003,
  • Նկարիչների միջազգային միության անդամ, 1995,
  • ՀՀ նկարիչների միության անդամ, 1986,
  • ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ, 1985

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2012,
  • «Մանկավարժական համալսարան - 90» մեդալ, 2012,
  • «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալ, 2007
  • ՀՀ մշակույթի նախարարի պատվոգիր, 2006, 2008, 2012
  • ՀՀ նախագահի շնորհակալագիր, 2003

Հրապարակումներ խմբագրել

  • Կերպարվեստ։ 2-րդ դասարան, Լեմս Ներսիսյան, «Զանգակ-97», Երևան, 2002[7]։
  • Կերպարվեստ, դասագիրք 5-րդ դասարանի համար։ «Զանգակ-97» Երևան 2012։
  • Մեթոդական համակարգը գեղարվեստական մանկավարժության մեջ։ Գեղարվեստական միտք, Երևան, 2012։
  • Ազատ հաղորդակցության և ինքնակրթության դերը ուսուցման համակարգում։ Գեղարվեստական միտք։ Երևան, 2013։

Գրականություն խմբագրել

  • Լեմս Ներսիսյան - Ալբոմ, 2011, Երևան, «Զանգակ»։
  • Լեմս Ներիսյան – Ինքնակենսագրություն, հայերենից թարգմանեց Պրաշանթ Մադանմոհանը Պրաշանթ Մադանմոհան ,2023, չենայ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լեմս Սուրենի Ներսիսյան». aspu.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Prof. Dr. Lems Nersisyan Legendary Artist Educator - subsection- Biography - Prof. Dr.Lems Nersisyan». cognishift.org. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. Նկարչի տանը բացվել է Լեմս Ներսիսյանի ցուցահանդեսը
  5. «Նկարիչների միության ցուցասրահում բացվել է Լեմս Ներսիսյանի «Էրգիր Ավետյաց» խորագրով անհատական ցուցահանդեսը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  6. «Prof. Dr. Lems Nersisyan Legendary Artist Educator». cognishift.org. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. Ներսիսյան, Լեմս (2002). Կերպարվեստ։ 2-րդ դասարան. Զանգակ-97. ISBN 978-99930-2-217-6.

Արտաքին հղումներ խմբագրել