Լեմբիտ Ուլֆսակ
Լեմբիտ Ուլֆսակ (էստ․՝ Lembit Ulfsak, հուլիսի 4, 1947[1][2], Կոեռու, Յարվամաա, Էստոնիա - մարտի 22, 2017[3][1][2][…], Տալլին, Էստոնիա[3][4], Էստոնիա), խորհրդային և էստոնացի թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր. Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։
![]() էստ․՝ Lembit Ulfsak | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 4, 1947[1][2] |
Ծննդավայր | Կոեռու, Յարվամաա, Էստոնիա |
Մահացել է | մարտի 22, 2017[3][1][2][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնիա[3] |
Կրթություն | Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա (1970) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և դերասան |
Ծնողներ | հայր՝ Johan Ulfsak? |
Երեխա(ներ) | Յուհան Ոիլֆսակ, Maria Ulfsak-Šeripova? և Johanna Ulfsak? |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Լեմբիտ Ուլֆսակը ծնվել է Էստոնիայի Կոեռու գյուղում 1947 թվականին։ 1970 թվականին ավարտել է Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիան։
1971 թվականից խաղացել է Էստոնիայի երիտասարդական թատրոնում։ 1978 թվականին տեղափոխվել է Վիկտոր Կինգիսեպի անվան Էստոնիայի դրամատիկական թատրոն։ 1985-1994 թվականներին եղել է Տալլինֆիլմ կինոստուդիայի դերասան։
1976 թվականին կատարել է Թիլուլենշպիգելի դերը Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի «Լեգենդ Թիլի մասին» կինոնկարում։
«Ցտեսություն Մերի Փոփինս» կինոնկարում «պարոն հեյի» դերակատարումից հետո Ուլֆսակը տարօրինակ և ռոմանտիկ մարդու համբավ է ձեռք բերել[4]։ 1984 թվականին կատարել է Հանս Քրիստիան Անդերսենի դերը Քշիշտով Գրադովսկու «Պան Կլյաքսայի ակադեմիան» ֆիլմում։ 1985 թվականին խաղացել է Պագանելի դերը Ստանիսլավ Գովորուխինի «Կապիտան Գրանտի որոնումները» ֆիլմում։
Մահացել է 2017 թվականի մարտի 22-ին Տալլինում[5]։ Թաղվել է Անտառային գերեզմանատանը։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Журнал «Советский Экран» № 7, апрель 1982 года. Творческие портреты. Лембит Ульфсак
- «Кино на все времена!»։ Молодёжь Эстонии։ 13 марта 2009։ Վերցված է 2015-04-07
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեմբիտ Ուլֆսակ կատեգորիայում։ |