Լեդա Միլևա
Լեդա Միլևա (բուլղար․՝ Леда Гео Милева, 5 փետրվարի, 1920, Սոֆիա - 5 փետրվարի, 2013, Սոֆիա), բուլղարացի գրող և թարգմանչուհի, դիվանագետ[1][2], հասարակական գործիչ։ Հեղինակել է մանկական բանաստեղծությունների ավելի քան 30 ժողովածուներ, թատերական ու ռադիոպիեսներ, որ թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։ Գրել է նաև գրականության, թարգմանության ու մշակութային միջազգային համագործակցության հարցերին նվիրված հոդվածներ, բուլղարերեն է թարգմանել ամերիկյան, անգլիական ու աֆրիկյան քնարերգությունների նմուշներ։ Արժանացել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության I աստիճանի շքանշանի (1970), «Ստարա Պլանինա» առաջին աստիճանի շքանշանի (2006) և «Կոնստանտին Կոնստանտինով» գրական ազգային պարգևի (2008)։
Լեդա Միլևա բուլղար․՝ Леда Милева | |
---|---|
Ծննդյան անուն | բուլղար․՝ Леда Гео Милева |
Ծնվել է | փետրվարի 5, 1920 |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | փետրվարի 5, 2013 (93 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | լեզվաբան, դիվանագետ, բանաստեղծուհի, ուսուցչուհի, թարգմանչուհի, քաղաքական գործիչ, գրող և լրագրող |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Անդամակցություն | Bulgarian Translators' Union? |
Պարգևներ | |
Ամուսին | Nikola Dimitrov? և Nikolay Popov? |
Զավակներ | Boân Nikolaev? |
Leda Mileva Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼեդա Միլևան ծնվել է 1920 թվականի փետրվարի 5-ին Սոֆիա քաղաքում՝ բուլղարացի բանաստեղծ և հրապարակախոս Գեո Միլևի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է 1938 թվականին, ինչից հետո սովորել է Սոֆիայի Ամերիկյան քոլեջում[3], այնուհետև կրթությունը շարունակել է Սոֆիայի համալսարանում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին, Լեդա Միլևան աշխատանքի է անցել Սոֆիայի ռադիոյում որպես մանկապատանեկան հաղորդումների բաժնի վարիչ. այնտեղ նա աշխատել է մինչև 1951 թվականը։ 1951 թվականից մինչև 1956 թվականը Լեդա Միլևան՝ որպես խմբագիր, աշխատել է «Народна младеж» և «Български писател» հրատարակչություններում, իսկ 1956-1960 թվականներին՝ «Дружинка» ամսագրում։ Դրանից հետո նա աշխատել է Բուլղարական հեռուստատեսությունում. 1966 թվականից մինչև 1970 թվականը Լեդա Միլևան եղել է Բուլղարական հեռուստատեսության գլխավոր տնօրենը։
1970-1972 թվականներին Լեդա Միլևան եղել է Բուլղարիայի ներքին գործերի նախարարությանը կից Տպագրության և մշակութային համագործակցության բաժնի վարչի տեղակալ, իսկ դրանից հետո՝ մինչև 1978 թվականը, եղել է Բուլղարիայի մշտական ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Աշխատանքային գործունեությանը զուգահեռ Լեդա Միլևան 1960 թվականից մինչև 1980 թվականը եղել է բուլղարական ՊԵՆ ակումբի սկզբում նախագահի տեղակալը, իսկ հետո՝ նախագահը։ 1979 թվականից մինչև 1989 թվականը Լեդա Միլևան եղել է Բուլղարիայի գրողների միության նախագահը։ Նա հիմնադրել է արտասահմանյան գրականության հարցերին նվիրված «Պանորամա» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել 1980 թվականից մինչև 1991 թվականը։
Լեդա Միլևան գրական գործունեությունից բացի զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ. նա եղել է Բուլղարիայի 8-րդ և 9-րդ Ազգային ժողովների և Բուլղարիայի 7-րդ Մեծ ազգային ժողովի ժողովրդական պատգամավոր։
Լեդա Միլևան մահացել է 2013 թվականի փետրվարի 5-ին քաղցկեղից[4]։
Պարգևներ
խմբագրել- 1959 թվական – «Կիրիլ և Մեֆոդի սրբերի» I աստիճանի շքանշան
- 1970 թվական – Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության I աստիճանի շքանշան
- 2006 թվական – «Ստարա Պլանինա» I աստիճանի շքանշան
- 2008 թվական – «Կոնստանտին Կոնստանտինով» բուլղարական գրական ազգային պարգև
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Имена - Леда Милева чукна 90 с нова книга - Стандарт». Paper.standartnews.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Леда Милева — автор и преводач — Моята библиотека». Chitanka.info. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Леда Милева и Петко Бочаров с разкази отпреди 74 години (բուլղ.)
- ↑ Леда Милева починала тихо в съня си (բուլղ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Леда Милева. Быстроножка и Серая одежка.
- Нас покинула выдающийся деятель болгарской культуры Леда Милева
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդա Միլևա» հոդվածին։ |