Լեա Գոթլիբ
Լեա Գոթլիբ (անգլ.՝ Lea Gottlieb, սեպտեմբերի 17, 1918, Sajószentpéter, Kazincbarcika District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա - նոյեմբերի 17, 2012, Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի հագուստի դիզայներ, մոդելավորող, Gottex ընկերության հիմնադիր։
Լեա Գոթլիբ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1918 |
Ծննդավայր | Sajószentpéter, Kazincbarcika District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա |
Մահացել է | նոյեմբերի 17, 2012 (94 տարեկան) |
Մահվան վայր | Թել Ավիվ, Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարանատեր, նորաձևության դիզայներ և դիզայներ |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Լեա Լենկե Ռոթը (անգլ.՝ Lea Lenke Roth) ծնվել է հրեական աղքատ ընտանիքում՝ Հունգարիայում՝ Շայոսենթպետերում, 1918 թվականին։ Նա չի կարողացել ստանալ քիմիկոսի կրթություն Բուդապեշտում ծագմամբ հրեա ուսանողների թվի սամանափակման պատճառով և նախապատերազմական տարիներին որպես հաշվապահ աշխատել է անջրանցիկ վերարկուների գործարանում, որը պատկանում էր նրա ամուսնու՝ Արմին Գոթլիբի ընտանիքին[1] [2]։ Հունգարիայի գերմանական օկուպացիայի տարիներին նրա ամուսինը հայտնվել է աշխատանքային ճամբարում, իսկ Լեան երեխաների հետ թաքնվել է Շայոսենթպետերում և Բուդապեշտում[1][3][4][3][5]։
Կարիերա Խմբագրել
Պատերզմից հետո ընտանիքը վերամիավորվել է և մինչև 1949 թվականին Իսրայել՝ Հայֆա, արտագաղթելը ամուսինները շարունակել են զբաղվել հագուստի արտադրությամբ Չեխոսլովակիայում։ Նոր երկրում նրանք սկսել են զրոյից․ փոխառված գումարով բացել են անջրանցիկ վերարկուների արտադրություն, բայց տաք կլիմայի պայմաններում արտադրանքը մեծ պահանջարկ չի ունեցել[3][4][2]։
1956 թվականին նրանք ներդրել են վերջին փողերը Gottex լողափային և լողազգեստային ապրանքանիշի թողարկման համար[3][4][6], որը բերել է նրանց մեծ հաջողություն և ճանաչում[5][7][7][3][8][9][2]։
Gottex ապրանքանիշի ներքո արտադրվել են լողազգեստներ, ինչպես նաև սեղմիրաններ, տաբատներ, տունիկաներ, կիսատաբատներ, հագուստի այլ պարագաներ, որոնք լրացնում էին լողազգեստների գիծը[10][9][11][12][13][14]։ Լեայի խոսքերով՝ նրա կերպարները ներշնչել են ծաղիկները, արևը և իսրայելի բնական գույները՝ կապույտ ծովը, ոսկե ավազը, կապույտ Գալիլեայի ծովը, քարերի վարդագույն երանգը[2]։
1984 թվականին Gottex-ի հասույթը հասել է 40 միլիոն դոլարի, ինչը ընկերությանը ապահովել է իսրայելական լողազգեստների շուկայի ավելի քան 60%-ը և այն դարձրել է ԱՄՆ-ում նորաձև լողազգեստների խոշորագույն արտահանող[1]։ Gottex-ի լողազգեստները կրել են արքայադուստր Դիանան, Էլիզաբեթ Թելյորը, Նենսի Քիսինջերը և այլ հայտնիներ[1]։ 1991 թվականի Gottex-ի բիզնեսի գրեթե կեսը բաժին է ընկել Միացյալ Նահանգն>երին[15]։
1997 թվականին Gottex-ը գնել է Լև Լևաևը[7]։ Մեկ տարի անց Գոթլիբը հեռացել է ընկերությունից[5][8], համաձայնագրի ժամանակը լրանալուց հետո 85 տարեկան հասակում հիմնադրել է լողազգեստների նոր ապրանքանիշ, որը կրում էր նրա անունը[16][17]։
Լեա Գոթլիբը մահացել է իր տանը՝ Թել Ավիվում, 2012 թվականի նոյեմբերի 12-ին 94 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Rudolph Barbara (June 3, 1985)։ «Israel's Place in the Sun»։ TIME։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2012-ին։ Վերցված է July 29, 2011
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Death of Israel's high priestess of fashion, Haaretz
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kershner Isabel (May 6, 2008)։ «Honoring Survival, and Gifts to a Nation»։ The New York Times (Israel)։ Վերցված է July 28, 2011
- ↑ 4,0 4,1 4,2 Ackerman Gwen (May 5, 2008)։ «Holocaust Survivors, Feted at Museum, Recount Struggle, Triumph»։ Bloomberg։ Վերցված է July 28, 2011
- ↑ 5,0 5,1 5,2 Orit Arfa (February 20, 2007)։ «Designing woman»։ The Jerusalem Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-07-ին։ Վերցված է July 28, 2011
- ↑ Andrea Heiman (April 23, 1993)։ «Good Gottex! Women Seeking Bold, Slimming Swimwear Make Israeli Company No. 1 in America»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-07-ին։ Վերցված է July 29, 2011
- ↑ 7,0 7,1 7,2 Mari Davis, Tom Massey, Boyd Davis (September 9, 2006)։ «Gottex, Fashion Designer»։ Fashion Windows։ Արխիվացված է օրիգինալից July 26, 2011-ին։ Վերցված է July 28, 2011
- ↑ 8,0 8,1 Greer Fay Cashman (May 17, 2006)։ «Making a splash»։ The Jerusalem Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-07-ին։ Վերցված է July 28, 2011
- ↑ 9,0 9,1 «A blues (and whites) festival in Memphis»։ Israel21c.org։ May 4, 2003։ Վերցված է July 28, 2011
- ↑ Mainemer Ilit (July 18, 2007)։ «From Tantura to St. Tropez»։ Haaretz։ Վերցված է July 29, 2011
- ↑ Greer Fay Cashman (March 26, 1998)։ «Gottex – beachwear fit for a ballroom»։ The Jerusalem Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-07-ին։ Վերցված է July 28, 2011
- ↑ Greer Fay Cashman (February 19, 1992)։ «1492 and all that»։ The Jerusalem Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-07-ին։ Վերցված է July 28, 2011
- ↑ Greer Fay Cashman (January 6, 1994)։ «Beachwear Firm Swims With The Political Tide»։ The Jerusalem Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-07-ին։ Վերցված է July 28, 2011
- ↑ «Israel is on Parade»։ The Sydney Morning Herald։ July 3, 1977։ Վերցված է July 28, 2011
- ↑ Bernadine Morris (June 29, 1991)։ «When Finding Swimsuit Flatter is Step No. 1»։ The Dispatch։ Վերցված է July 29, 2011
- ↑ Hanan Sher (May 16, 2005)։ «Still in Fashion at 85»։ The Jerusalem Report։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-07-ին։ Վերցված է July 28, 2011
- ↑ «Ticker»։ The Jerusalem Report։ May 2, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-07-ին։ Վերցված է July 28, 2011