Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Ֆեր (այլ կիրառումներ)

Լա Ֆեր (ֆր.՝ La Fère), Ֆրանսիայի հյուսիսում գտնվող համայնք, որը մտնում է Պիկարդիա մարզի և Էնա գավառի կազմի մեջ։ Համայնքը մտնում է Տերնիե կանտոնի կազմի մեջ։ Համայնքի շրջանն է հանդիսանում Լանը։ Համայնքը գտնվում է Սեն Կանտեն քաղաքից 23 կմ դեպի հարավ հեռավորության վրա։

Համայնք
Լա Ֆեր
ֆր.՝ La Fère
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՄարզՊիկարդիա
ԳավառԷնա
ԿանտոնՏերնիե
ՔաղաքապետՌայմոն Դենևիլ
2014-2020
Մակերես6,73 կմ²
Բնակչություն2 982 մարդ (2012)
Խտություն443 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս02800
Փոստային դասիչ02800[1]
INSEE կոդ02304
Պաշտոնական կայքville-lafere.fr
Լա Ֆեր (Ֆրանսիա)##
Լա Ֆեր (Ֆրանսիա)
Լա Ֆեր (Պիկարդիա)##
Լա Ֆեր (Պիկարդիա)

Բնակչությունը 2012 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 2 982 մարդ։

Պատմություն խմբագրել

XI դարում Լա Ֆերը դարձավ դե Կուսի հզոր տան սեփականություն, որոնք էլ մարտահրավեր էին նետել Ֆրանսիայի թագավորներին։ Այստեղ կառուցվել են մի շարք ամրոցներ և այլ հզոր ամրություններ։

1595 թվականին Լա Ֆերի պատմության մեջ մտնում է, որպես կրոնի համար պատերազմերի ժամանակաշրջան։ Թագավոր Հենրի IV-ն իր բանակով պաշարեց քաղաքը, որով էլ զբաղեցրեց իսպանացիններին։ Երկու տարվա ապարդյուն պաշարումից հետո թագավորը որոշում է կիրառել իր նպատակները հարձակվելով արդեն Ուազ գետի կողմով։ Նրա հրամանով գետի հունը բարձրացվեց իր սահմաններից, և ջուրը ամբողջությամբ լցվեց քաղաք, որից հետո նա ստիպված հանձնվեց։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սեն Մոնտենի եկեղեցին, կառուցված XX դարի 20-ական թվականներին
  • Ժանա դ'Աբովիլի անվան գեղանկարչական թանգարան, որտեղ գտնվում են ավելի քան 400 ֆլամինդական և հոլանդական նկարիչների կտավներ

Տնտեսություն խմբագրել

Բնակչության զբաղվածության կառուցվածքը.

  • գյուղատնտեսություն — 0,5 %
  • արդյունաբերություն — 3,2 %
  • շինարարություն — 9,1 %
  • առևտուր, տրանսպորտ և այլ ծառայությունների ոլորտ — 21,4 %
  • պետական և քաղաքային ծառայություններ — 65,8 %

Անաշխատունակների մակարդակը (2011 թվականին) — 12,8 % (ամբողջ Ֆրանսիայում — 12,8 %, Էնայի գավառում — 15,9 %)։
1 մարդու տարեկան եկամուտը, եվրոյով (2011 թվական) — 14 254 (ամբողջ Ֆրանսիայում — 25 140, Էնայի գավառում — 21 148)։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվի դինամիկա

Հայտնի տեղացիներ խմբագրել

  • Անտուան դե Բուրբոն (1518 թվականի ապրիլի 221562 թվականի նոյեմբերի 17), դե Վանդոմի 2-րդ դուքս, Նավարիի թագավոր
  • Ֆրանսուա դե Բուրբոն Կոնդե, Էնգիենսկյան դուքս (1519-1546) — Բուրբոնների դինաստիայի ֆրանսիական արիստոկրատ, Իտալական ռազմաուժերի առաջնորդ
  • Կլովիս Տրուի (1889-1975), նկարիչ, գեղանկարիչ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Ֆեր» հոդվածին։