Լա Գուայրա (իսպ.՝ La Guaira, [la ˈɣwajɾa], звук ), քաղաք Վենեսուելայի հյուսիսային մասում՝ Կարիբյան ծովի ափին, երկրի մայրաքաղաք Կարակասից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա[3]։ Վարգաս համայնքի և նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է[4]։ Ունի օդանավակայան և ծովային նավահանգիստ, որն ամենամեծն է Վենեսուելայում։ Լա Գուայրան այդ երկրի ամենաարագ աճող բնակավայրերից մեկն է. քառասուն տարում նրա բնակչության թվաքանակը աճել է տասնմեկուկես անգամ՝ 1969 թվականի 24,5 հազարից 2009 թվականին հասնելով մոտավորապես 275 հազարի։

Բնակավայր
Լա Գուայրա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված է1589 թ.
Մակերես1497 կմ²
ԲԾՄ4 մետր
Պաշտոնական լեզուիսպաներեն
Բնակչություն203 520 մարդ (2018)[1]
Ժամային գոտիUTC−4[2]
Հեռախոսային կոդ212
Փոստային դասիչ1160
Պաշտոնական կայքvargas-vargas.gov.ve
Լա Գուայրա (Վենեսուելա)##
Լա Գուայրա (Վենեսուելա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի ներկայիս տարածքում առաջին բնակավայրը 1555 թվականին հիմնել է մետիս կոնկիստադոր Ֆրանսիսկո Ֆախարդոն և անվանել Վիլլա Ռոսարիո։ Սակայն Գուայրա նավահանգստային քաղաքի հիմնադիր պաշտոնապես ընդունված է համարել Դիեգո դե Օսորիոյին, հիմնադրման տարեթիվն էլ՝ 1589 թվականը։ Բնակավայրի սկզբնական լրիվ անվանումը եղել է Սան Պեդրո դե Լա Գուայրա։

XX դարի կեսերից Լա Գուայրան հանդիսանում է Վենեսուելայի ամենամեծ նավահանգիստը, որն ապահովում է այդ երկրի ապրանքների ինչպես արտահանման, այնպես էլ ներկրման մինչև 3/5 մասը (ըստ որոշ աղբյուրների՝ Լա Գուայրայի նավահանգիստը իր կարևորությամբ զիջում է Պուերտո Կաբելիոյի նավահանգստին)[5]։ Արդեն իսկ 1969 թվականին ապրանքաշրջանառությունն այստեղ գերազանցել է մեկ միլիոն տոննան։ Տարիների ընթացքում այդ ցուցանիշը գրեթե եռապատկվել է։ Քաղաքը ձկնարդյունաբերության կենտրոն է։ Կան նաև արդյունաբերական այլ ձեռնարկություններ, որոնք հիմնականում զբաղված են արտասահմանից ներկրվող հումքի վերամշակմամբ։

Ուշագրավ փաստեր խմբագրել

Լա Գուայրայի ափամերձ ջրերում պլանկտոնի առատության շնորհիվ հաճախ են հանդիպում կետեր, շնաձկներ, ծովախոզեր, դելֆիններ, թյունոսներ, մառլիններ, վահուներ և այլ խոշոր ծովակենդանիներ, թռչուններ։ Քաղաքի ծովափը համարվում է աշխարհի լավագույն ձկնորսական վայրերից մեկը, որտեղ կլոր տարին կարելի է զբաղվել արժեքավոր ձկնատեսակների (հատկապես ատլանտյան մառլինի տարատեսակների) որսով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Instituto Nacional de Estadística — 1871.
  2. https://news.microsoft.com/es-xl/actualizacion-de-zona-horaria-para-venezuela/ (իսպ.)
  3. «Wikimapia - Let's describe the whole world!». wikimapia.org. Վերցված է 6 април 2021-ին.
  4. citar web|URL=http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Ctítulo=Censo do 2011|autor=|data=|publicado=Instituto Nacional de Estadística (INE)|acessodata=|arquivourl=https://web.archive.org/web/20150924085357/http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Carquivodata=2015-09-24%7Curlmorta=yes
  5. . 2011 թ․ սեպտեմբերի 2 https://web.archive.org/web/20110902205119/http://www.1812privateers.org/Great%20Britain/Rachel.htm. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Գուայրա» հոդվածին։