Լաքշմի-Նարայանի տաճար (հինդի՝ श्री लक्ष्मीनारायण मन्दिर), հինդուիստական տաճար, որը գտնվում է Նյու Դելիում՝ Հնդկաստանի մայրաքաղաքում։ Այն հայտնի է նաև Բիրլա Մանդիր անվանումով։ Այն իր անվանումը ստացել է ի պատիվ երջանկության աստվածուհի Լաքշմիի և Նարայանի, ով հանդիսանում է Վիշնու աստծո մարմնավորումներից մեկը։

Լաքշմի-Նարայանի տաճար
श्री लक्ष्मीनारायण मन्दिर
Հիմնական տվյալներ
Տեսակհինդուիստական տաճար
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունՆյու Դելի, Հնդկաստան
ԴավանանքՎայշնավիզմ
ՀիմնադիրGhanshyam Das Birla?
Ճարտարապետական ոճHindu architecture?
Հիմնադրված1939 թվական
Քարտեզ
Քարտեզ

Տաճարը հանդիսանում է Հնդկաստանի մայրաքաղաքի ամենավառ տեսարժանություններից մեկը, որն իր արտաքին տեսքով գրավում է ոչ միայն Դելի ժամանած զբոսաշրջիկներին, այլ նաև մեծ թվով ուխտավորների։ Տաճարը գտնվում է Մանդիր Մարգի փողոցի վրա՝ Դելիի մետրոյի կայարանից երկու կիլոմետր հեռավորության վրա։

Պատմություն Խմբագրել

Տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1933 թվականին և ավարտվել 1939 թվականին։ Այն ստեղծվել է հնդկական Բիրլա արդյունաբերող բարերար ընտանիքի հովանավորությամբ։

Տաճարի բացման արարողությունը կատարվել է Հնդկաստանի նախագահ Մահաթմա Գանդիի կողմից, ով հետաքրքրված էր տաճարով դեռևս շինարարական աշխատանքների ընթացքում։

Դրանից հետո երկրի առաջնորդը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ տաճարը ազատ կլինի բոլորի համար՝ անկախ դավանանքից և կաստային պատկանելությունից[1]։

Եռահարկ տաճարը վառ-շողացող կարմիր գույնի է, իսկ վերի հատվածը սպիտակ է։ Այն կառուցվել է սպիտակ և վարդագույն մարմարից՝ Նագար ճարտարապետական ոճով։ Տաճարին բնորոշ է հյուսիսային և հյուսիսարևելյան Հինդուստանի մարմարային ճարտարապետական ոճով։ Կամարներին և տաճարի պատերին կան զարդաքանդակներ և հինդուիստական գրություններ։

Հինդուիստական սրբավայրը նվիրված է առատության և երջանկության աստվածուհուն՝ Լաքշմիին։ Տաճարն ամբողջովին զարդարված է որմնանկարներով և մարմարե քանդակներով։ Տաճարի ներսում ավելի փոքր չափի սրբավայրեր նվիրված են նաև հինդուիզմի և բուդդայականության տարբեր աստվածների։

Տես նաև Խմբագրել

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Making history with brick and mortar»։ Hindustan Times։ սեպտեմբերի 15, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է 2016-12-30