Լարրի Աբրամսոն (եբրայերեն՝ לארי אברמסון‎, 1954[1][2], ՀԱՀ), իսրայելցի նկարիչ։

Լարրի Աբրամսոն
Ծնվել է1954[1][2]
ԾննդավայրՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ և  Իսրայել
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԿայեն և Աբել
Պարգևներ
 Larry Abramson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լարրի Աբրամսոնը ծնվելէ 1954 թվականին, Հարավային Աֆրիկայում։ 1961 թվականին նրա ընտանիքը արտագաղթել է Իսրայել և բնակություն հաստատել Երուսաղեմում։ 1970 թվականին նա ստորագրել է «Նամակ տասներկուերորդ դասարանցիներից» նամակը, որով ավագ դպրոցականները հրաժարվում էին ծառայել Գազան շրջափակած բանակում։ 1973 թվականին Աբրամսոնն արվեստ է ուսումնասիրել Լոնդոնի Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջում։ Իսրայել վերադառնալուց հետո նա Jerusalem Print Workshop-ում զբաղեցրել է ցուցահանդեսների կուրատորի և տպագրիչի պաշտոնը` աշխատելով 1975-1986 թվականներին։

Նրա առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1975 թվականին։ 80-ական թվականներին իր աշխատանքներում նա մշակել է եվրոպական ժամանակակից արվեստի տարբեր խորհրդանիշներ (հատկապես Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսին»), որն օգտագործելով` ստեղծել է նկարչության պրիմիտիվիզմի և ֆիգուրատիվ ոճի համադրությամբ դինամիկ ձևեր։

1993-1994 թվականների ընթացքում Աբրամսոնն ստեղծել է «Տշուվա» աշխատանքների շարքը, որ ներկայացվել է կիբուցի պատկերասրահում։ Շարքը ներառում է 38 բնանկար (յուղանկար), թղթի վրա պատկերված այս բնանակների 38 արտատպություն և նատյուրմորտներ, որոնց համար բույսերը հավաքվել են կիբուցի դաշտերից։

Աշխատանքի այս շարքը կապված է Տզով կիբուցի մոտակայքում գտնվող հնագույն հրեական բնակավայրի ավերակների հետ, մի վայր, որը տասնամյակներ առաջ «Տշուվա» անվամբ պատկերվել էր նկարիչ Իոսիֆ Զարիցկու կողմից։ Այն դեպքում, երբ Զարիցկին իր աշխատանքներում ցույց էր տալիս արաբական ավերակների տեղում մնացած հարթ տարածությունը, Աբրամսոնն ամեն ինչ իրատեսաբար է պատկերել։ Արաբական գյուղի ավերակները պատկերելով` նա իրականում քննադատել է իսրայելական տեսանկյունը, որի էությունն էր միակցված տարածությունները արաբական բնակչությունից մաքրելը։

1984 թվականին Աբրամսոնը ղեկավարել է Երուսաղեմի «Բեցալել» արվեստների ակադեմիայի արվեստի ֆակուլտետի դասախոսական կազմը։ 1992 թվականին նա նշանակվել է արվեստի ֆակուլտետի ղեկավար և Բեցալելի երիտասարդ նկարիչների ծրագրի ղեկավար։

2002-2003 ուսումնական թվականներին հրավիրվել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ, որտեղ հյուրի կարգավիճակով կարդացել է դասախոսություններ` միաժամանակ սկսելով Իսրայելում գտնվող Ռամատ Գան քաղաքի Շենկարի դիզայնի և ինժեներական ինստիտուտի ստեղծման գործընթացը։

2002 թվականի մայիսին Աբրամսոնը «Ստուդիա» ամսագրում հրապարակել է «Մենք բոլորս Ֆելիքս Նուսսբաում ենք» (անգլ.՝ We’re all Felix Nussbaum) հոդվածը, որում բարձրացրել է հետհոլոքոստյան դարաշրջանում պատմական նկարներ ստեղծելու խնդիրը։

2004 թվականին Աբրամսոնը հիմնել է «Կույտեր» կոչվող ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված աշխատանքները ներառում էին ածուխով արված շենքերի կույտերի նկարներ, որոնք նման էին գերմանացի-հրեա նկարիչ Ֆելքիս Նուսբաումի նկարներում պատկերված ավերակներին։ Այս աշխատանքները ցուցադրվել են Օսնաբրյուկի Ֆելիքս Նուսբաում Հաուզ թանգարանում և Էյն Հարոդ կուբիցի Խաիմ Աթար գեղարվեստի թանգարանում։

2007 թվականին Աբրամսոնն իր նկարները ցուցադրել է Թել Ավիվի Գորդոն պատկերասրահում (The Gordon Gallery): 2010 թվականին խոշոր հետահայաց ցուցադրություն է կազմակերպվել Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում[3]։

Կրթություն խմբագրել

  • 1973-1974 թվականներին ավարտել է Չելսի դիզայնի և արվեստ քոլեջը (Լոնդոն)։

Կարիերա խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարրի Աբրամսոն» հոդվածին։