Լարի Հուվեր (անգլ.՝ Larry Hoover, նոյեմբերի 30, 1950(1950-11-30), Ջեքսոն), Չիկագոյի հարավում ձևավորված ամերիկյան «Գանգստեր-առաքյալներ» (անգլ.՝ Gangster Disciple) ավազակախմբի՝ հյուսիսային Իլինոյսի և Ինդիանայի սահմաններից դուրս տարածված փողոցային բանդայի հիմնադիր և առաջնորդ։ Այժմ գտնվում է Կոլորադոյի խիստ ռեժիմով ուղղիչ բանտում։ Նա դատապարտված է 150-200 տարի ազատազրկման՝ սպանության (1973) և 1997 թվականին 17-ամյա հետաքննությունից հետո՝ դավադրության, շորթման, փողերի լվացման և պետական բանտից խմբավորման հանցավոր գործողությունները շարունակական ղեկավարելու համար, նա դատապարտված է ցմահ ազատազրկման[1]։

Լարի Հուվեր
Ծնվել էնոյեմբերի 30, 1950(1950-11-30) (73 տարեկան)
ԾննդավայրՋեքսոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգանգստեր

Կենսագրություն խմբագրել

Լարի Հուվերը ծնվել է Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում, սակայն մեծացել է Չիկագոյում[2]։ 1960-ական թվականներին պատանի հասակում դարձել է փողոցային բանդայի ղեկավար[3]։1974 թվականին սպանության համար դատապարտվել է ցմահ բանտարկության, բայց դա նրան չի խանգարել դառնալ փողոցային խմբավորման պարագլուխ, որը հայտնի է Gangster Disciple Nation անունով, ավելի ուշ անվանակոչվել է «Գանգստեր առաքյալներ» (GD[4])։ Բանտարկության ընթացքում «Հուվեր արքան » գլխավորել է թմրանյութերի անօրինական վաճառքը բանտում և փողոցներում, Չիկագոյի արևմուտքից մինչև Միացյալ Նահանգներ[5]։

Գործունեություն խմբագրել

1990-ական թվականներին Հուվերը հրաժարվել է իր քրեական անցյալից՝ դառնալով Չիկագոյի քաղաքական հայտնի դեմքերից մեկը, իսկ խմբավորումը համայնքում երկրպագուներ է ձեռք բերել խաղաղ բարեգործական ակցիաներ կազմակերպելով։ Հուվերը հայտարարել է խմբավորման նոր անվանումը Growth and Development։ Գաղտնալսումների արդյունքում, դաշնային հետաքննությունը 1995 թվականին թմրանյութերի վաճառքի և դրամաշորթության համար Հուվերին կրկին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Հուվերի 15 000 հանցավոր «զինվորները» ԱՄՆ հինգ նահանգներում տարեկան միլիոնավոր դոլարներ են վաստակել։

Այժմ գտնվում է Կոլորադոյի բանտում։ Նա համարվում է գանգստերական հին դպրոցի բացառիկ հերոսներից մեկը։ Նրա որոշ երկրպագուներ ասում են, որ նա քաղաքական ուժերի զոհն է, մեղավոր է սևամորթ լինելու և ապօրինի բիզնեսի մեջ ընդգրկված լինելու համար։

Հուվերի զրույցները բանտում ձայնագրվել են այցելուների կրծքանշաններում տեղադրված հաղորդիչների միջոցով։ Որպես բանդայի խորհրդանիշ օգտագործվել է Դավթի աստղը։ Հուվերի կյանքի փաստագրական դրաման և սահմանված պատժամիջոցները նրան դասում են «Չիկագոյի խոշորագույն գանգստերների շարքը Ալ Կապոնեի ժամանակներից ի վեր»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Larry Hoover | Infoplease». www.infoplease.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Hoover, Dallas G.; Steenson, Larry R. (1993). Bacteriocins of Lactic Acid Bacteria. Elsevier. էջեր xix–xx. ISBN 978-0-12-355510-6.
  3. «Larry Hoover». Biography (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «DEA Briefs & Background, Law Enforcement, Major Operations, Larry Hoo…». archive.is. 2013 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «"And still the wonder grew, that one small head could carry all he knew."». The Lancet. 147 (3780): 367. 1896-02. doi:10.1016/s0140-6736(01)93156-3. ISSN 0140-6736.

Արտաքին հղումներ խմբագրել