Լատվիայի պատմամշակութային մարզեր

Լատվիայի պատմամշակութային մարզեր (լատիշ․՝ kultūrvēsturiskie novadi), Լատվիայի Հանրապետության տարածքի պատմական և մշակութային մասերը։

Լատվիայի պատմամշակութային մարզեր

Ըստ Սատվերսմեի (Լատվիայի Հանրապետությա Սահմանադրություն) առաջին բաժնի, Լատվիայի պետության տարածքը, միջազգային պայմանագրերով ստեղծված սահմաններում, կազմում են. կենտրոնում` Վիձեմեն, հարավ-արևելքում` Լատգալիան, արևմուտքում` Կուրզեմեն և հարավում` Զեմգալեն[1]։

Սրանից բացի, ավանդաբար, Զեմգալեի հարավ-արևելյան մասից և Լատգալիայի (Լատգալե) հարավ-արևմտյան մասից, առանձնացնում են հինգերորդ մարզը` Սելիան։

Կուրզեմե (Կուրլյանդիա պատմական մարզ)` գտնվում է երկրի արևմուտքում:Լ Մինչև 2009 թվականի վարչական բարեփոխումը, մարզը բաղկացած էր Լիեպայայի, Կուլդիգայի, Տալսիի, Սալդուսի և Վենտսպիլսի շրջանների հողերից։

Բարեփոխումից հետո ընդգրկում է հանրապետական ենթակայության երկու քաղաքներ` Վենտսպիլսը և Լիեպայան, ինչպես նաև Այիզպուտեի, Ալսունգայի, Բրոցենի, Վայնոդեի, Վենտսպիլսի, Դունդագայի, Դուրբեի, Գրոբինյայի, Կանդավայի, Կուլդիգայի, Նիցայի, Պավիլոստայի, Պրիեկուլեի (Կուրզեմե), Ռոյայի, Ռուցավայի, Սալդուսի, Սկրունդայի, Տալսիի շրջանները։

Զեմգալե (Զեմգալիա)՝ Լատվիայի կենտրոնական մասը։ Հյուսիսում ողողում են Ռիգայի ծոցի ջրերը, արևելքում՝ Դաուգավա գետը, հարավում սահմանակից է Լիտվային։ Մինչև 2009 թվականի վարչական բարեփոխումը այն ընդգրկում էր Բաուսկայի, Դոբելեի, Ելգավայի և Տուկումսի շրջանները։ Մասամբ ընդգրկում է նաև Դաուգավայի հարավում գտնվող Այզկրաուկլեի, Դաուգավպիլսի, Օգրեի և Ռիգայի շրջանները։

Բարեփոխումից հետո այն ընդգրկում է Ելգավա քաղաքը, Բալդոնեի, Բաուսկայի, Վեցումնիեկիի, Դոբելեի, Ելգավայի, Իեցավաի, Օզոլնիեկիի, Ռունդալեի, Տերվետեի, Տուկումաի, Էնգուրեի և Յաունպիլսի շրջանները։

Վիձեմե՝ մի ժամանակ Լիվոնիայի մի մասը, մինչև 2009 թվականի վարչական բարեփոխումը ընդգրկում էր Ալուկսնեի, Վալմիերայի, Ցեսիսի, Գուլբենեի, Լիմբաժիի, Մադոնայի, Վալկայի շրջաններից և մասամբ Դաուգավայի հյուսիսում գտնվող Այզկրաուկլեի, Օգրեի և Ռիգայի շրջաններից։

Բարեփոխումից հետո այն ներառում է Այզկրաուկլեի, Ալոյայի, Ալուկսնեի, Ամատայի, Ապեի, Ադաժի, Բաբիտեի, Բեվերինայի, Բուրտնիեկի, Վալկայի, Վեցպիեբալգայի, Գարկալնեի, Գուլբենեի, Իքշկիլեի, Ինչուկալնսի, Կոկնեսեի, Կոցենիի, Կրիմուլդայի, Կեգումսի, Կեկավայի, Լիելվարդեի, Լիգատնեի, Լիմբաժիի, Լուբանայի, Մադոնայի, Մալպիլսի, Մարուպեի, Մազալացայի, Օգրեի, Օլաինեի, Պարգաույայի, Պլուավինյասի, Պրիեկուլեի, Ռաունայի, Ռոպաժիի, Ռուիենայի, Սալացգրիվայի, Սալասպիլսի, Սաուլկրաստիի, Սեյայի, Սիգուլդայի, Սկրիվերի, Սմիլտենեի, Ստոպինյիի, Ստրենչիի, Ցարնիկավայի, Ցեսիսի, Ցեսվայնեի, Էրգլիի, Յաունպիեբալգայի շրջանները։

Լատգալիա՝ Լատվիայի արևելյան մարզն է։ Մինչև 2009 թվականի վարչական բարեփոխումը այն բաղկացած էր Դաուգավայի հյուսիսում գտնվող Բալվիի, Կրասնավայի, Լյուձայի, Պրեյլիի, Ռեզեկնեի և Դաուգավպիլսի և Եկաբպիլսի շրջաններից։

Բարեփոխումից հետո ընդգրկվել են հանրապետական ենթակայության երեք քաղաքներ` Դաուգավպիլս, Եկաբպիլս և Ռեզեկնե, ինչպես նաև Ագլոնի, Բալտինավայի, Բալվիի, Վարակլյանիի, Վարկավայի, Վիլյակայի, Վիլյանայի, Դագդայի, Զիլուպեի, Կարսավայի, Կրասլավայի, Կրուստպիլսի, Լիվանիի, Լուձայի, Պրեյլիի, Ռեզեկնեի, Ռիեբինիի, Ռուգայիի, Ցիբլայի շրջանները և Դաուգավպիլսի շրջանի մի մասը։

Սելիա, երբեմն առանձնացված հինգերորդ մարզ, դիտարկվում է որպես Զեմգալիայի մի մաս։ Իր մեջ ներառում է նրա արևելյան մասը և մինչ վարչական բարեփոխումը կազմված էր Դաուգավայից հարավ ընկած Այզկրաուկլեի, Դաուգավպիլսի և Եկաբպիլսի շրջաններից։

Բարեփոխումից հետո այն ընդգրկում է Դաուգավպիլս քաղաքի ձախափնյա մասը, Ակնիստեի, Վիեսիտեի, Եկաբպիլսի, Իլուկստեի, Ներետայի, Սալայի, Յաունելգավայի շրջանների, ինչպես նաև Դաուգավպիլս և Կրասլավայի շրջանների որոշ մասեր:։

Երբեմն Կուրլյանդիան և Զեմգալեն դիտարկում են որպես մեկ շրջան, քանի որ նրանք երկար ժամանակ մտնում էին Կուռլանդական դքսության մեջ, իսկ հետո՝ Կուրլյանդիայի նահանգի մեջ։ Սա արտացոլվում է Լատվիայի Հանրապետության պետական զինանշանում, որտեղ երեք աստղերը խորհրդանշում են Կուրիլյանդիան (ներառյալ Զեմգալիան և Սելիան), Վիդզեմեն և Լատգալիան, որոնք միավորվել են Լատվիայի մեջ։ Նույն սիմվոլիկան կիրառվում է նաև Լատվիայի գլխավոր հուշարձանի՝ Ազատության արձանի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել