Լատվիայի զինանշան, Լատվիայի Հանրապետության պետական խորհրդանիշ։

Մեծ զինանշան
Տարբերակներ
փոքր զինանշան
Մանրամասնություններ
Հաստատված1921, հունիսի 15
Վահանաբռնիչներկարմիր առյուծ՝ ոսկե լեզվով և արծաթագույն արծվառյուծ՝ ոսկե լեզվով
Հիմքերկու կանաչ ճյուղեր՝ միացված կարմիր-արծաթագույն-կարմիր ժապավենով և պետական դրոշի համապատասխան գույներով
Օգտագործումհամաձայն 1998 թվականի փետրվարի 19-ին Լատվիայի զինանշանի մասին օրենքի

Նկարագրություն խմբագրել

Լատվիայի Հանրապետության զինանշանն իրենից ներկայացնում է կապույտ, արծաթագույն և մուգ կարմիր գույներ պարունակող վահան։ Կապույտ հատվածում ոսկեգույնով պատկերված է ծագող արև, արծաթագույն հատվածում՝ աջ նայող մուգ կարմիր առյուծ, իսկ կարմիր հատվածում՝ ձախ նայող արծաթագույն արծվառյուծ, ով աջ թաթով բռնում է սուր։ Վահանի վրա կամարի ձևով պատկերված են ոսկեգույն հնգագագաթ աստղեր։ Զինանշանի ներքևում գտնվում են կաղնու տերևները, որոնք պատված են ժապավենով՝ Լատվիայի դրոշի գույներով[1]։

Օգտագործում խմբագրել

Լատվիայի զինանշանի օգտագործումը կարգավորվում է «Լատվիայի զինանշանի մասին» օրենքով։ Կա զինանշանի երեք տարբերակ՝ մեծ, համեմատաբար փոքր և փոքր։

  • Մեծ զինանշանը օգտագործվում է նախագահի, խորհրդարանի, վարչապետի, պատգամավորների, նախարարությունների, վերին ատյանի, գլխավոր դատախազի, Լատվիայի բանկի, ինչպես նաև Լատվիայի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների կողմից։
  • Լրացուցիչ փոքր զինանշանը օգտագործվում է խորհրդարանի կոմիտեների և հանձնաժողովների, ինչպես նաև այն հաստատությունների կողմից, որոնք գտնվում են կառավարական այդ մարմինների անմիջական ներկայացուցիչների շարքում։
  • Փոքր զինանշանը օգտագործվում է կառավարական այլ հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կողմից[1]։

Զինանշանի պատմություն խմբագրել

 
Կուրլյանդի և Սեմիգալի հերցոգության զինանշանը
 
Կուրլյանդի և Սեմիգալի հերցոգության զինանշանը Բիրոնների ժամանակաշրջանում
 
Ռուսական Կայսրության Կուրլյանդի նահանգի զինանշանը
 
Ռուսական Կայսրության Լիֆլյանդի նահանգի զինանշանը
Լատվիայի Հանրապետության 1918-1921 թվականների զինանշանը
 
Լատվիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության զինանշանը
 
Լատվիայի ԽՍՀ-ի դրոշը ԽՍՀՄ-ի կազմում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Par Latvijas valsts ģerboni» (լատվիերեն). likumi.lv. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի զինանշան» հոդվածին։